Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

«Գործ տալը»՝ հայրենասիրությո՞ւն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազդարարի մասին» օրենքը «գործ տվողի» տխրահռչակ ինստիտուտին նմանեցնելը նույնն է, թե ձմերուկն ու փիղը փորձենք իրար հետ համեմատել: Եվ երբ դա արվում է երկրի բարձր ամբիոններից, մնում է մի հարց տալ, թե՝ էս որտե՞ղ ենք գտնվում և արդյո՞ք դա է մեր պատգամավորների իրական դեմքը:

Տպավորությունն այնպիսին է, որ նորընտիր պատգամավորներից որոշների մոտ ինչ–որ բան այն չէ: Նրանք մինչ օրս լավ չեն հասկացել, որ պետական պաշտոնը ոչ թե պետության բյուջեն թալանելով հարստանալու համար է, այլ ժողովրդին ծառայելու: Իսկ թալանչու ձեռքը բռնելը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ հայրենասիրություն:

Ու եթե նախկին կամ ներկա պաշտոնյաները կարողանում են իրենց պետական աշխատավարձից 10–20 անգամ ավելի շատ գումարներ ծախսել, ապա դա խոսում է ոչ թե այն մասին, որ նրանք 24 ժամի փոխարեն օրական 48 ժամ են աշխատում, այլ որ ոտքից գլուխ թաթախված են կոռուպցիոն շղթայի դրվագների մեջ:

Ավելի զավեշտալի է, երբ 10–20 տարի այս կամ այն պետական պաշտոնը զբաղեցրած անձանց հայտարարագրերն ենք ուսումնասիրում: Սա ոչ թե ուրիշի փողերը հաշվելու, այլ տվյալ անձի հայրենասիրական կերպարը հասկանալու համար է: Այն, ի դեպ, հակադարձ համեմատական է հարստության չափին: Եվ որքան հարուստ է պաշտոնյան, այնքան ավելի շատ թքած ունի իր երկրի, իր հայրենիքի ու իր սեփական ազգի վրա (իհարկե, բացառություններ կան):

Խորհրդային տարիներին, երբ ամեն ինչ Սովետինն էր, իսկ Սովետն էլ ազգային կատեգորիա չէր, ինչ–որ տեղ կարելի էր աչք փակել կաշառքով մարդ «դառնալու» երևույթի վրա: Բայց հիմա երբ բոլորը ազգային է դարձել, սովետական ոգով, ճարպկությամբ ու տրամաբանությամբ բորենիների նման երկիրը հոշոտելով հարստանալը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային ու պետական դավաճանություն: Հիմա՝ հարց. պետական դավաճանի մասին բարձրաձայնելը «գործ տա՞լ» է, թե՝ չէ:

Կամ որքանո՞վ կարելի է ռեստորանի մենյուի նման ոլորտների «ծառայությունների» համար գներ «սահմանելը», շրջանառության մեջ դնելը, դրանով հարստանալը նորմալ համարել, իսկ նման «ինստիտուտների» դեմ պայքարելը՝ «գործ տալ»: Այս տրամաբանությամբ եթե փորձենք հարցին մոտենալ, ապա պետք է ասենք, որ երկիրը թալանելը, մարդկանց ունեզրկելու հաշվին հարստանալը հայրենասիրություն է, իսկ դրա դեմ պայքարելը՝ դավաճանություն:

Նման կերպ կարող է մտածել մարդը, ում համար պետական պաշտոնը այդ համակարգի «բերք ու բարիքից» ստաբիլ սնվելու և հարստանալու հետ է ասոցացվում, ու եթե նման կերպ է մտածում նաև ազգայնական խորը արմատներ ունեցող կուսակցության պատգամավորը, ապա վստահ կարող ենք ասել՝ «ողբամ զքեզ երկիր իմ հայոց»...

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում