Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Փաստաթղթերի ստորագրությունների իսկությունը վավերացնելու համար 30 միլիոն դրամի գանձում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության ամփոփ տեղեկատվության, 2017 թ. հունվար–մարտին համակարգում վավերացվել է 118 հազար 10 գործ, իսկ գանձված պետական տուրքը կազմել է 120 միլիոն 900 հազար դրամ: Մեկ գործարքի հաշվով գանձված պետական տուրքը կազմել է 1 միլիոն 200 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից:

Ըստ այդմ, նախորդ տարվա ընթացքում անշարժ գույքի օտարման պայմանագրերի վավերացման արդյունքում կնքվել է 5 հազարից ավելի գործարք, որից 3725 վերաբերում են բնակելի տների կամ բնակարանների, իսկ 1436–ը՝ հողամասերի օտարմանը: Նշված 5 հազարից ավել գործարքների վավերացման արդյունքում գանձվել է 23 միլիոն 24 հազար դրամ:

Նոտարական ծառայության կողմից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի վավերացման գործարքների թիվը 5 անգամ քիչ է վաճառքի պայմանագրերի թվից, այն կազմել է 1098: Սրա արդյունքում գանձնված գումարը կազմել է 4 միլիոն 399 հազար դրամ:

Եթե վաճառքի պայմանագրերի վավերացման գործարքներում գերակշռում էին բնակարանների գործարքները, ապա վարձակալության պայմանագրերի դեպքում հակառակ պատկերն է՝ այստեղ ավելի շատ են հողամասերի վարձակալությանը վերաբերող գործարքները: Մասնավորապես նոտարական վավերացմամբ վարձակալության է հանձնվել 134 բնակարան և 214 հողամաս: Մնացած 750 գործարքի բնույթը հայտնի չէ, դիմացը գրված է միայն այլ:

Շարժական գույքի վերաբերյալ պայմանագրերի վավերացման արդյունքում կնքվել է 243 գործարք, որի դիմաց գանձվել է 1 միլիոն դրամից մի փոքր ավելի գումար: Սրանից ավտոտրանսպորտային միջոցների օտարման վերաբերյալ գործարքների թիվը եղել է 177:

Ըստ այս նույն վիճակագրության՝ նախորդ տարի վավերացվել է շուրջ 900 կտակ, ավելի ստույգ՝ 882, որի դիմաց քաղաքացիներից գանձվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 774 հազար դրամ: Հետաքրքիր է, որ 2016 թ. ընթացքում փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկության վավերացման գործերի քանակը եղել է 4 հազար 654, որի համար գանձվել է 2 միլիոն 968 հազար դրամ:

Հատկանշական է, որ նախորդ տարվա նոտարական վավերացմամբ կնքված պայմանագրերից ամենից շատ եկամուտ է բերել փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացումը, որի «շնորհիվ» պետբյուջե է ուղղվել 31 միլիոն 155 հազար դրամ:

Նախորդ տարի քաղաքացու ողջ լինելու փաստի հաստատման համար նոտարական ծառայություններից է օգտվել 12 մարդ, ովքեր միասին այդ ծառայության համար վճարել են 24 հազար դրամ: Ապացույցների ապահովման հարցով դիմել է ընդամենը 2 քաղաքացի, որի համար յուրաքանչյուրը վճարել է 2 հազարական դրամ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում