Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Общество

«Հայաստանը դարձել է երկու բևեռների հակամարտության հարթակ, դրանից որևէ լավ բան սպասել չի կարելի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոնդոնում Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպման համար կողմերն իրար են մեղադրում: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ մի քիչ խճճված իրավիճակ է, որովհետև երկու կողմերն էլ մինչև վերջ չեն նշում պատճառները: «Հայկական կողմն ասում է, որ պատրաստ է երկկողմ հանդիպման, Բաքուն չի համաձայնել: Բաքուն ասում է՝ առաջարկում էին հանդիպել նույն ձևաչափով, որով ժամանակին հանդիպել են Գերմանիայի կանցլերի՝ Շոլցի միջնորդությամբ: Նա բացում է հանդիպումը, ինչ-որ ժամանակ մնում, հետո ղեկավարների զրույցը շարունակվում է առանձին: Հայկական կողմը չի պարզաբանում, թե ինչու էր իր համար անընդունելի, որ բրիտանական կողմը բացի այդ հանդիպումը, ներկա լինի սկզբնամասին, իսկ ադրբեջանական կողմն իր հերթին չի պարզաբանում, թե ինչու էր ուզում հանդիպումը լիներ հենց այդ ֆորմատով, և չէր ուզում առանձին հանդիպել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Շեշտում է՝ եթե փորձենք հասկանալ իրավիճակը, ամենահավանականն այն է, որ, ըստ երևույթին, կան ինչ-որ հարցեր, որոնք հայկական կողմը չէր ուզենա բարձրաձայնել երրորդ միջնորդի՝ տվյալ դեպքում՝ Մեծ Բրիտանիայի ներկայությամբ: «Իսկ ադրբեջանական կողմն, ըստ երևույթին, ուզում էր ինչ-որ բան լսել հենց երրորդ կողմի ներկայությամբ: Դրանք կարող էին լինել այն հարցերը, որոնք հետո պետք է քննարկվեին առանձին, օրակարգը ճշտվեր երրորդ կողմի մասնակցությամբ: Իմ կարծիքով, այդտեղ է խնդիրը: Ադրբեջանական կողմն ուզում էր, որ երրորդ կողմի ներկայությամբ ճշտվեին օրակարգային հարցերը, ինչպես դրանք պետք է քննարկվեին, իսկ հայկական կողմը, ըստ երևույթին, մտածում էր, որ այդտեղ ճշտելու բան չկա, ամեն ինչ արդեն պայմանավորվել են, միակ խնդիրն է՝ իրար հետ նստել, հասկանալ, թե ինչո՞ւ պայմանավորվածությունները չեն կատարվում:

Մասնավորաբար՝ խոսքը կարող է լինել այն մասին, որ Կիրանցի մասով Փաշինյանը և նրա թիմն ասում էին, որ սա դելիմիտացիայի և դեմարկացիայի սկիզբն է, հիմնական օրակարգն էլ կհաստատվի մինչև հուլիսի 1–ը, և նույն ոգով կշարունակեն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Ինչպես տեսնում ենք, դա չեղավ: Հաջորդ խնդիրն այն է, որ Ալիևը բարձրաձայնում է Սահմանադրության և միջանցքի հարցը: Հայկական կողմն ուզում է այդ հարցերից խուսափել, ասում է, որ նման օրակարգ չկա: Միգուցե միջանցքի մասով հայկական կողմը չէր ուզում ինչ-որ պարտավորություններ ստանձնել՝ այդ հարցը քննարկելու երրորդ կողմի մասնակցությամբ: Իսկ նման հարց կա: Էրդողանն ասում է, որ միջանցքը կլինի այն հիմնական քայլը, որով խաղաղության պայմանագիրը կյանքի կկոչվի: Գրեթե նույն բանն ասում էր ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, այն է՝ կողմերը պետք է գնան բարդ զիջումների:

Մինչև հիմա ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ զիջում է պահանջվում Ադրբեջանից, բոլորը հասկանում են, որ այդ բարդ զիջումը Հայաստանից է լինելու: Հայկական կողմն ադրբեջանական կողմից որևէ զիջման հարց չի դնում, որ ասես՝ այդ մի զիջումն էլ պետք է Ադրբեջանն անի: Վերջերս Ադրբեջանի պատգամավորներից մեկը հայտարարությամբ հանդես եկավ՝ շրջանառելով այդ երեք պայմանները՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, դելիմիտացիան և դեմարկացիան պետք է արվեն Ադրբեջանի պայմաններով, միջանցքի հարցը պետք է դրվի: Այս ամենը միասին վերցրած՝ հասկանում ենք, որ հայկական կողմը չի ուզում նոր պարտավորություններ ստանձնել: Ըստ երևույթին, ինչոր հարցեր Փաշինյանը պատրաստ է Ալիևի հետ առանձին քննարկել, բայց այս շրջանում, երբ ընդդիմությունը պատրաստվում է աշնանային ակցիաներին, ինչ-որ նոր պարտավորություններ ստանձնել, խոստովանել, որ ինչոր բան չի ստացվում, նա հրապարակայնորեն չէր ցանկանա»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի պաշտոնյաներից շատերը պնդում են՝ գործընթացների ավարտին ադրբեջանական ԶՈւ-ն կլքի Հայաստանի տարածքում զբաղեցրած մարտական դիրքերն ու տարածքները, օր օրի այս հայտարարություններին ավելի քիչ մարդ է հավատում: «Այդ հայտարարություններին ոչ միայն ես, այլև ոչ ոք չի հավատում: Լսում ենք տարբեր հայտարարություններ տարբեր հարթակներից՝ Վաշինգտոնից, Մոսկվայից, Երևանից, բայց չենք լսել մի այնպիսի միտք, որը լավատեսության հիմք տա, որ Ադրբեջանը կարող է այդ տարածքներից դուրս գալ: Ադրբեջանը պարզ ոչ է ասում, դրան շատ թեթև հակադարձում են Երևանի որոշ պաշտոնյաներ, բայց մինչև վերջ չեն էլ պնդում: Ամերիկացի պաշտոնյան խոսում է բարդ զիջումների մասին, այդ բարդ զիջումը վերաբերո՞ւմ է նրան, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի, դա բարդ զիջում չէ: Բարդ զիջումներ են հայկական կողմի համար, որ սա էլ պետք է ընդունի, այն էլ ընդունի և այլն: Չի լինում այնպես, որ այն կողմը, որն իրեն ուժեղ է համարում, իր զորքերը հետ քաշի, նման բան դժվար է պատկերացնել»,-ընդգծում է քաղաքական վերլուծաբանը:

Ներքաղաքական կյանքում թվացյալ դադար է, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն այս օրերին երկու ուղղությամբ է գործում՝ հանդիպումներ մարզերում և քննարկումներ մասնագիտական շրջանակների հետ: «Ասում են, որ շարժումը մարում է՝ նկատի ունենալով այս դադարը, բայց կարծում եմ՝ անգամ իշխող ուժն է համարում, որ այդպես չէ: Շարժումը չի կարող մարել, որովհետև Հայաստանի առջև ծառացած խնդիրները չեն վերանում: Կա վտանգ, որ այդ խնդիրները կարող են ավելանալ: Եթե խնդիրներն ավելանալու են, նոր հարցեր են ծագելու, բնական է, որ շարժումը ոչ թե մարելու է, այլ նոր թափ է առնելու: Շարժման առանձնահատկությունն էլ այն է, որ միավորված են տարբեր քաղաքական հոսանքներ ներկայացնող ուժեր, ծայրահեղ գաղափարական ուժեր են, որոնք պայքարում են իշխանության դեմ: Մի թևում, օրինակ՝ Սասնա ծռերն են, մյուսում՝ խորհրդարանական ընդդիմությունը: Հիմա այդ բոլորն օժանդակում են շարժմանը, դա նույնպես մի ազդակ է, որ այն մարելու միտում չունի, ուղղակի դադարը կապված է ընդհանուր իրավիճակի հետ և՛ ներքին, և՛ արտաքին առումներով:

Մարդիկ ուժ են հավաքում, շարժումը վերադասավորվում է, պետք է այս ամենը հաշվի առնել: Բարդ խնդիր է այդ բոլոր ուժերին համախմբված պահելը: Այդ համախմբվածության հիմքում այն է, որ բոլորը հասկանում են՝ մարտահրավերներն այնքան շատ են, որ այլ ելք պարզապես չկա: Դա մի կողմից բարդություն է, բայց մյուս կողմից նկարագրում է, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել Հայաստանը: Աշնանն անպայման լինելու են ինչ-որ ակտիվ քայլեր: Ըստ երևույթին, հարց է ծագելու արտահերթ ընտրությունների, եթե ճիշտ եմ հասկանում, Բագրատ Սրբազանը վերջերս դրա մասին խոսել է հավաքներից մեկի ժամանակ: Թե ինչո՞վ ամեն ինչ կավարտվի, կախված է և՛ ներքին, և՛ արտաքին մի շարք զարգացումներից: Շատ ուրիշ վտանգավոր գործընթացներ կան, պարբերաբար հայտարարություններ ենք լսում Մոսկվայից, որոնք աստիճանաբար խստանում են և պարզ տեքստով նախազգուշացնում են Երևանին, որ Մոսկվայում շատ անհանգստացած են ամերիկյան ակտիվությամբ տարածաշրջանում: Հայաստանը դարձել է այդ երկու բևեռների հակամարտության հարթակ, դրանից որևէ լավ բան սպասել չի կարելի»,-ասում է մեր զրուցակիցը:

Ներքին և արտաքին անթիվ-անհամար մարտահրավերներ ունեցող երկրի ղեկավարը, պաշտոնյաները երկարատև արձակուրդի են մեկնում: Այս անհոգությամբ ցանկանում են ցույց տալ, որ ամեն ինչ կարգի՞ն է: «Թվում է, թե դրանում ավելի շատ ցուցադրական պահ կա: Երբ խնդիրներն իսկապես շատ են, ու չունես այդ խնդիրների լուծման բանալին, ապա կա՛մ պետք է պարբերաբար անես հայտարարություններ, որոնք ավելի շատ կգրգռեն մարդկանց, կա՛մ էլ պետք է ցույց տաս, որ ամեն ինչ նորմալ է. պետական հիմնարկներն աշխատում են, պատերազմ չկա, Ադրբեջանը չի հարձակվում: Ուզում ես ցույց տալ, որ եղած խնդիրներն այնքան էլ լուրջ չեն, ավտոմատ ձևով կկարգավորվեն: Չէի ասի, որ դա տակտիկապես ինչ-որ առումով սխալ է, Փաշինյանը գուցե Հայաստանում մնալով մի երկու հայտարարություն անի, և մարդիկ դուրս գան փողոց: Իսկ հիմա ստեղծում է մի մթնոլորտ, որ ոչ մի սարսափելի բան չի կատարվում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում