Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա ՍողոմոնյանՄեր հարատևումը մեր ինքնության, ազգային մշակույթի պահպանման մեջ է․ Արսեն Գրիգորյան Team Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները հասանելի են բոլոր հիմնական վճարահաշվարկային հավելվածներով և տերմինալներով Մի ողջ իշխանական ռեժիմ 10 ամիս փորձեց վարկաբեկել Սամվել Կարապետյանի անունը, չկարողացան Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան» Նսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում․ Վարդևանյան Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է մեծ հանրահավաք Այս մարդիկ ցնցումների մեջ են ընկնում Սամվել Կարապետյան անունից, եկեք նորի՛ց ցնցման մեջ գցենք Այս թույլիկներին հասցրել ենք այն վիճակին, որ հիմա ընդունում են օրենք Սամվել Կարապետյանի մասին Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասինՎաղն էլ Սամվել Կարապետյանի կոշիկի համարը կճշտեն, կասեն՝ 42 հագնողը չպիտի մասնակցի ընտրությանը. Էդգար Ղազարյան Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի թիմը բաց է նոր ուժերի համար, ովքեր նախկինում չեն եղել իշխանություն Հիմա` ԱԺ փակ դարպասներից այն կողմ թույլ ու վախկոտ մի խմբակ փորձում է կռիվ տալ Սամվել Կարապետյանի անվան հետ. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվե» միավորումը սրտանց շնորհավորում է հայ կանանց` մայրության և գեղեցկության լուսաբեր տոնի առիթովՄենք ունենք տնային կալանք՝ նախաքննության ավարտի պայմաններում, ինչի՞ համար. ՎարդևանյանԻշխանությունները հասկացել են, որ ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, փորձում են խոչընդոտել. Ալիկ Ալեքսանյան Բա «ուժեղ տղերքը» ինչի՞ են հրատապ օրենք փոխում, որ զուտ Սամվել Կարապետյանի անունը չլինի դաշինքում Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները և հեռացնել Սամվել Կարապետյանի անունը Դաշինքի անվանումից. Ուժեղ Հայաստան«Կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»․ Գոհար ՄելոյանՄիջազգային փորձն ու հայկական «ժողովրդավարությունը» Բացահայտվել է արևային մարտկոցներում պերովսկիտների արդյունավետության գաղտնիքը Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ ԾառուկյանՔվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում. Սամվել Կարապետյան Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները. Ուժեղ Հայաստան
Հասարակություն

«Հայաստանը դարձել է երկու բևեռների հակամարտության հարթակ, դրանից որևէ լավ բան սպասել չի կարելի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոնդոնում Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպման համար կողմերն իրար են մեղադրում: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ մի քիչ խճճված իրավիճակ է, որովհետև երկու կողմերն էլ մինչև վերջ չեն նշում պատճառները: «Հայկական կողմն ասում է, որ պատրաստ է երկկողմ հանդիպման, Բաքուն չի համաձայնել: Բաքուն ասում է՝ առաջարկում էին հանդիպել նույն ձևաչափով, որով ժամանակին հանդիպել են Գերմանիայի կանցլերի՝ Շոլցի միջնորդությամբ: Նա բացում է հանդիպումը, ինչ-որ ժամանակ մնում, հետո ղեկավարների զրույցը շարունակվում է առանձին: Հայկական կողմը չի պարզաբանում, թե ինչու էր իր համար անընդունելի, որ բրիտանական կողմը բացի այդ հանդիպումը, ներկա լինի սկզբնամասին, իսկ ադրբեջանական կողմն իր հերթին չի պարզաբանում, թե ինչու էր ուզում հանդիպումը լիներ հենց այդ ֆորմատով, և չէր ուզում առանձին հանդիպել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Շեշտում է՝ եթե փորձենք հասկանալ իրավիճակը, ամենահավանականն այն է, որ, ըստ երևույթին, կան ինչ-որ հարցեր, որոնք հայկական կողմը չէր ուզենա բարձրաձայնել երրորդ միջնորդի՝ տվյալ դեպքում՝ Մեծ Բրիտանիայի ներկայությամբ: «Իսկ ադրբեջանական կողմն, ըստ երևույթին, ուզում էր ինչ-որ բան լսել հենց երրորդ կողմի ներկայությամբ: Դրանք կարող էին լինել այն հարցերը, որոնք հետո պետք է քննարկվեին առանձին, օրակարգը ճշտվեր երրորդ կողմի մասնակցությամբ: Իմ կարծիքով, այդտեղ է խնդիրը: Ադրբեջանական կողմն ուզում էր, որ երրորդ կողմի ներկայությամբ ճշտվեին օրակարգային հարցերը, ինչպես դրանք պետք է քննարկվեին, իսկ հայկական կողմը, ըստ երևույթին, մտածում էր, որ այդտեղ ճշտելու բան չկա, ամեն ինչ արդեն պայմանավորվել են, միակ խնդիրն է՝ իրար հետ նստել, հասկանալ, թե ինչո՞ւ պայմանավորվածությունները չեն կատարվում:

Մասնավորաբար՝ խոսքը կարող է լինել այն մասին, որ Կիրանցի մասով Փաշինյանը և նրա թիմն ասում էին, որ սա դելիմիտացիայի և դեմարկացիայի սկիզբն է, հիմնական օրակարգն էլ կհաստատվի մինչև հուլիսի 1–ը, և նույն ոգով կշարունակեն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Ինչպես տեսնում ենք, դա չեղավ: Հաջորդ խնդիրն այն է, որ Ալիևը բարձրաձայնում է Սահմանադրության և միջանցքի հարցը: Հայկական կողմն ուզում է այդ հարցերից խուսափել, ասում է, որ նման օրակարգ չկա: Միգուցե միջանցքի մասով հայկական կողմը չէր ուզում ինչ-որ պարտավորություններ ստանձնել՝ այդ հարցը քննարկելու երրորդ կողմի մասնակցությամբ: Իսկ նման հարց կա: Էրդողանն ասում է, որ միջանցքը կլինի այն հիմնական քայլը, որով խաղաղության պայմանագիրը կյանքի կկոչվի: Գրեթե նույն բանն ասում էր ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, այն է՝ կողմերը պետք է գնան բարդ զիջումների:

Մինչև հիմա ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ զիջում է պահանջվում Ադրբեջանից, բոլորը հասկանում են, որ այդ բարդ զիջումը Հայաստանից է լինելու: Հայկական կողմն ադրբեջանական կողմից որևէ զիջման հարց չի դնում, որ ասես՝ այդ մի զիջումն էլ պետք է Ադրբեջանն անի: Վերջերս Ադրբեջանի պատգամավորներից մեկը հայտարարությամբ հանդես եկավ՝ շրջանառելով այդ երեք պայմանները՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, դելիմիտացիան և դեմարկացիան պետք է արվեն Ադրբեջանի պայմաններով, միջանցքի հարցը պետք է դրվի: Այս ամենը միասին վերցրած՝ հասկանում ենք, որ հայկական կողմը չի ուզում նոր պարտավորություններ ստանձնել: Ըստ երևույթին, ինչոր հարցեր Փաշինյանը պատրաստ է Ալիևի հետ առանձին քննարկել, բայց այս շրջանում, երբ ընդդիմությունը պատրաստվում է աշնանային ակցիաներին, ինչ-որ նոր պարտավորություններ ստանձնել, խոստովանել, որ ինչոր բան չի ստացվում, նա հրապարակայնորեն չէր ցանկանա»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի պաշտոնյաներից շատերը պնդում են՝ գործընթացների ավարտին ադրբեջանական ԶՈւ-ն կլքի Հայաստանի տարածքում զբաղեցրած մարտական դիրքերն ու տարածքները, օր օրի այս հայտարարություններին ավելի քիչ մարդ է հավատում: «Այդ հայտարարություններին ոչ միայն ես, այլև ոչ ոք չի հավատում: Լսում ենք տարբեր հայտարարություններ տարբեր հարթակներից՝ Վաշինգտոնից, Մոսկվայից, Երևանից, բայց չենք լսել մի այնպիսի միտք, որը լավատեսության հիմք տա, որ Ադրբեջանը կարող է այդ տարածքներից դուրս գալ: Ադրբեջանը պարզ ոչ է ասում, դրան շատ թեթև հակադարձում են Երևանի որոշ պաշտոնյաներ, բայց մինչև վերջ չեն էլ պնդում: Ամերիկացի պաշտոնյան խոսում է բարդ զիջումների մասին, այդ բարդ զիջումը վերաբերո՞ւմ է նրան, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի, դա բարդ զիջում չէ: Բարդ զիջումներ են հայկական կողմի համար, որ սա էլ պետք է ընդունի, այն էլ ընդունի և այլն: Չի լինում այնպես, որ այն կողմը, որն իրեն ուժեղ է համարում, իր զորքերը հետ քաշի, նման բան դժվար է պատկերացնել»,-ընդգծում է քաղաքական վերլուծաբանը:

Ներքաղաքական կյանքում թվացյալ դադար է, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն այս օրերին երկու ուղղությամբ է գործում՝ հանդիպումներ մարզերում և քննարկումներ մասնագիտական շրջանակների հետ: «Ասում են, որ շարժումը մարում է՝ նկատի ունենալով այս դադարը, բայց կարծում եմ՝ անգամ իշխող ուժն է համարում, որ այդպես չէ: Շարժումը չի կարող մարել, որովհետև Հայաստանի առջև ծառացած խնդիրները չեն վերանում: Կա վտանգ, որ այդ խնդիրները կարող են ավելանալ: Եթե խնդիրներն ավելանալու են, նոր հարցեր են ծագելու, բնական է, որ շարժումը ոչ թե մարելու է, այլ նոր թափ է առնելու: Շարժման առանձնահատկությունն էլ այն է, որ միավորված են տարբեր քաղաքական հոսանքներ ներկայացնող ուժեր, ծայրահեղ գաղափարական ուժեր են, որոնք պայքարում են իշխանության դեմ: Մի թևում, օրինակ՝ Սասնա ծռերն են, մյուսում՝ խորհրդարանական ընդդիմությունը: Հիմա այդ բոլորն օժանդակում են շարժմանը, դա նույնպես մի ազդակ է, որ այն մարելու միտում չունի, ուղղակի դադարը կապված է ընդհանուր իրավիճակի հետ և՛ ներքին, և՛ արտաքին առումներով:

Մարդիկ ուժ են հավաքում, շարժումը վերադասավորվում է, պետք է այս ամենը հաշվի առնել: Բարդ խնդիր է այդ բոլոր ուժերին համախմբված պահելը: Այդ համախմբվածության հիմքում այն է, որ բոլորը հասկանում են՝ մարտահրավերներն այնքան շատ են, որ այլ ելք պարզապես չկա: Դա մի կողմից բարդություն է, բայց մյուս կողմից նկարագրում է, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել Հայաստանը: Աշնանն անպայման լինելու են ինչ-որ ակտիվ քայլեր: Ըստ երևույթին, հարց է ծագելու արտահերթ ընտրությունների, եթե ճիշտ եմ հասկանում, Բագրատ Սրբազանը վերջերս դրա մասին խոսել է հավաքներից մեկի ժամանակ: Թե ինչո՞վ ամեն ինչ կավարտվի, կախված է և՛ ներքին, և՛ արտաքին մի շարք զարգացումներից: Շատ ուրիշ վտանգավոր գործընթացներ կան, պարբերաբար հայտարարություններ ենք լսում Մոսկվայից, որոնք աստիճանաբար խստանում են և պարզ տեքստով նախազգուշացնում են Երևանին, որ Մոսկվայում շատ անհանգստացած են ամերիկյան ակտիվությամբ տարածաշրջանում: Հայաստանը դարձել է այդ երկու բևեռների հակամարտության հարթակ, դրանից որևէ լավ բան սպասել չի կարելի»,-ասում է մեր զրուցակիցը:

Ներքին և արտաքին անթիվ-անհամար մարտահրավերներ ունեցող երկրի ղեկավարը, պաշտոնյաները երկարատև արձակուրդի են մեկնում: Այս անհոգությամբ ցանկանում են ցույց տալ, որ ամեն ինչ կարգի՞ն է: «Թվում է, թե դրանում ավելի շատ ցուցադրական պահ կա: Երբ խնդիրներն իսկապես շատ են, ու չունես այդ խնդիրների լուծման բանալին, ապա կա՛մ պետք է պարբերաբար անես հայտարարություններ, որոնք ավելի շատ կգրգռեն մարդկանց, կա՛մ էլ պետք է ցույց տաս, որ ամեն ինչ նորմալ է. պետական հիմնարկներն աշխատում են, պատերազմ չկա, Ադրբեջանը չի հարձակվում: Ուզում ես ցույց տալ, որ եղած խնդիրներն այնքան էլ լուրջ չեն, ավտոմատ ձևով կկարգավորվեն: Չէի ասի, որ դա տակտիկապես ինչ-որ առումով սխալ է, Փաշինյանը գուցե Հայաստանում մնալով մի երկու հայտարարություն անի, և մարդիկ դուրս գան փողոց: Իսկ հիմա ստեղծում է մի մթնոլորտ, որ ոչ մի սարսափելի բան չի կատարվում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում