Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Общество

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ուղղաթիռ

Այսօր ուղղաթիռները դարձել են մեր աշխարհի անբաժանելի մասը։ Դրանք օգտագործվում են փոխադրումների և դժվարամատչելի վայրերում մարդկանց փրկելու, վերահսկողության և որոնողական աշխատանքների համար։ Դրանք օգտագործվում են ռազմական և քաղաքացիական նպատակներով։ Ուղղաթիռները զբաղվում են շինարարությամբ և գյուղատնտեսությամբ, նրանց հիմնական առավելություններն են ուղղահայաց թռիչքն ու վայրէջքը բարդ տեղանքում, ինչպես նաև տեղում սավառնելու հնարավորությունը։ Դրանով են նրանք տարբերվում գոյություն ունեցող բոլոր այլ տեսակի ինքնաթիռներից։

Ռոտորանավերի՝ ուղղաթիռների գաղափարը ծագել է Չինաստանում մոտ 2,5 հազար տարի առաջ: Ըստ որոշ տեղեկությունների, հենց այնտեղ է հայտնագործվել խաղալիք՝ ձողի տեսքով, որի ծայրը եղել է պտուտակով: Փայտը ոլորվել է ափերի արանքում և բաց թողնվել։

Միայն շատ դարեր անց՝ 14–րդ դարում է այդ խաղալիքը կատարելագործվել, նրան ավելացրել են ձգող կապոց: Նման ձևավորմամբ է պատկերված այն 1325 թվականի ֆլամանդական ձեռագրի վրա։ Լեոնարդո դա Վինչին է եղել նման մեքենայի առաջին նախագծողը, սարք որը օդ է բարձրանում պտուտակի օգնությամբ։ Դա կտորից պատրաստված պտուտակավոր սարք էր՝ առանց շարժիչի։ Օդաչուն պետք է ամբողջ ուժով ձգեր պտուտակի առանցքի շուրջը փաթաթված պարանն այնպես, ինչպես մանկական խաղալիքում, և ուղղահայաց մղում ստեղծեր։ Լեոնարդո դա Վինչին է նաև հորինել «ուղղաթիռ»-ի անվանումը՝ պտերոկոպտեր (հունարեն խխունջ՝ պարույր և պտերոն՝ թև): Գյուտարարներից պահանջվել է ավելի քան 200 տարի այդ տեսությունից պրակտիկա անցնելու համար:

Նման տեսակի օդային շարժման հիմնադիրներից է եղել Միխայիլ Լոմոնոսովը։ 1754 թվականին նա ստեղծել է առաջին ուղղաթիռի մոդելը։ Հաջորդ փորձն արել են ֆրանսիացիներ Լոնուան և Բենվենյուն։ Նրանք փայտի վրա դրել են երկու շեղբանի պտուտակներ, որոնք պտտվում էին հակառակ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, 19-րդ դարում բազմաթիվ փորձեր են արվել նախագծել պտտվող ռոտորներով սարքեր: Ուղղաթիռների զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել ֆրանսիացիները։ 1905 թվականին Լեժերն է կառուցել ուղղաթիռ, որում էլեկտրական շարժիչը պտտում էր 2 հակադարձ պտտվող պտուտակներ։ Իսկ հետո, 1907 թվականին, նրա հայրենակից Փոլ Քորնոն 20 վայրկյան թռել է օդում 24 ձիաուժ հզորությամբ երկպտուտակավոր սարքով։ Վերը նկարագրված սարքերը մշակելիս նպատակը եղել է միայն գետնից բարձրանալը: Հաջորդ քայլը եղել է որոշակի ուղղությամբ շարժվելու փորձերը։

Արդեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ուղղաթիռ, որն օգտագործվել է ռազմական նպատակներով։ Ավստրիական զորքերի փոխգնդապետ Ստեֆան ֆոն Պետրոչին ստեղծել էր սարք, որը օդ էր բարձրանում 3 շարժիչի օգնությամբ։ Ճիշտ է, այդ սարքը օգտագործվել է որպես օդապարիկի այլընտրանք, քանի որ. նա միայն բարձրանում էր և մալուխով կապված էր գետնին։

30-ականներին ուղղաթիռաշինության նորարարություններն անցել է Գերմանիային։ Պրոֆեսոր Հենրիխ Ֆոկեի «FW-61» սարքը օդ է բարձրացել գրեթե 2,5 կմ, զարգացրել 123 կմ/ժ արագություն և առանց կանգ առնելու թռել 109 կմ: Դա ուղղաթիռի առաջին հուսալի կառուցվածքն է եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուղղաթիռները քիչ ենն օգտագործվել որպես ռազմական տեխնիկա, սակայն դրանց վրա աշխատանքները շարունակվել են։ Իրենց զարգացումներով, մասնավորապես, աչքի են ընկել Խորհրդային Միությունն ու ԱՄՆ-ը։

Ուղղաթիռների համաշխարհային արդյունաբերության առաջատար տեղերից մեկը ներկայումս էլ պատկանում է ԱՄՆ-ին։ Բայց ամերիկյան ուղղաթիռների պատմությունը սկսվել է ռուս կոնստրուկտոր Իգոր Սիկորսկուց։ Նա իր կարիերան սկսել է Ռուսաստանում՝ որպես ինքնաթիռների կոնստրուկտոր։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո ինժեները դարձել է Vout-Sikorsky ընկերության համասեփականատերը և սկսել ուղղաթիռների մշակումը։ 1941 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը «Սիկորսկի» ընկերությանը երկու տեղանոց ուղղաթիռ մշակելու պատվեր է  տվել։ Արդյունքում 1942 թվականին հայտնվել է VS-316A մոդելը։ 1943 թվականի օգոստոսին է այդ մոդելը կատարել իր առաջին փորձնական թռիչքը։ 1965 թվականին ԱՄՆ-ում հայտնվել է առաջին բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը, որը կարող էր լիովին կատարել տարբեր մարտական ​​առաջադրանքներ։ Դա AN-1 Huey Cobra-ն էր: Այն աչքի էր ընկնում բարելավված աերոդինամիկ ձևով, բարձր արագությամբ, հզոր զենքերով և զրահներով։ Այդ մեքենայի օգտագործման հաջողությունը Վիետնամում և Մերձավոր Արևելքում մարտական ​​գործողությունների ժամանակ հանգեցրել է ուղղաթիռների զարգացմանը: Հաջորդ 25 տարիների ընթացքում դրանց մոտ 10 մոդիֆիկացիաներ են հայտնվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Oragir.live