Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц
Регион

Գանձասարի գմբեթին նստած հրեշտակները թույլ չէին տալիս, որ արկերը կպչեն եկեղեցուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմի օրերին Գանձասարի եկեղեցին թշնամու հիմնական թիրախներից էր: Մոտակա բլրից այն հրթիռակոծվում ու հրետանակոծվում էր: Բայց աստվածային հրաշքով ավերվածությունից փրկվել են թե Գանձասարը, թե Վանք գյուղը: Պատերազմական գործողությունների օրերին անգամ Գանձասարում մատուցվել է պատարագ, կատարվել ժամերգություն: Ճակատագրական պահերին ղողանջել են վանքի զանգերը, ոգևորել եկեղեցին պաշտպանող մեր սակավաթիվ տղաներին ու ահ ու սարսափով համակել մոտակա բլրի վրա գտնվող թշնամուն, ով րոպեներն էր հաշվում` մտնելու Գանձասարի վանք ու պղծելու այն:
Տեր Հարություն քահանա Եսայանի վկայությամբ` Գանձասարի ուղղությամբ արձակվող արկերը, կարծես թե, ծռվում էին, փոխում էին իրենց ուղղությունը: «Տեսնում էինք, թե ինչպես են օդանավից ռումբեր արձակում ուղիղ գմբեթի վրա: Մտածում էինք, որ հիմա գմբեթը կավերվի: Բայց դրանք շեղում էին իրենց ուղղությունը, ընկնում աջ ու ձախ, և եկեղեցին ու գմբեթը մնում էին անվնաս: Սա աստվածային հրաշք էր: Կարծես Աստծո հրեշտակները նստած գմբեթի վրա ցիրուցան էին անում հրթիռները` չթողնելով, որ դրանք կպչեն եկեղեցուն»,– այսպես է մեկնաբանում այդ օրերի իրադարձությունները տեր Հարությունը: Նման հրաշագործ պատմություն է Գանձասարի վրա արձակված արկի պատմությունը: 1992 թ. հոկտեմբերի 29–ին թշնամու ինքնաթիռը 40 հատ НУРС տիպի (չկառավարվող) հրթիռ է արձակել Գանձասարի վրա: Հրթիռը խրվել է տեր Հարությունի խուցի պատի մեջ և չի պայթել: Մինչ օրս չպայթած հրթիռը մխրճված է եկեղեցու պատի մեջ, այն չի վնասազերծվել: Դրա կողքին տեղակայված ցուցանակը հիշեցնում և նախազգուշացնում է չպայթած ռումբի մասին:
Տեր Հարությունի վկայությամբ` Գանձասարը մեծ ուժ ու զորություն ունի: Այստեղ հիվանդներ են բժշկվում, համրեր խոսում, ովքեր ամուսնացած չեն, ամուսնանում են, ովքեր երկար տարիներ զավակ չեն ունեցել, Աստված նրանց զավակ է պարգևում: Եկեղեցու զորությունը այստեղ թաղված սրբերի մասունքներն են: Սուրբ սեղանի տակ է թաղված Հովհաննես Մկրտչի գլուխը, Գրիգոր Լուսավորչի ծնոտը, եկեղեցում են ամփոփված Սուրբ Զաքարիայի և այլ սրբերի մասունքներ:
Խորհրդային տարիներին եկեղեցին թալանվել է: «Ասում էին` Գանձասարում գանձ կա թաղված, գնացեք, գտեք: Եվ մարդիկ թաքուն փորփրում էին եկեղեցին, ջարդում, բացում եկեղեցու բակում թաղված կաթողիկոսների, եպիսկոպոսների գերեզմաններն ու գանձ որոնում: Իշխան Հասան Ջալալյանի գերեզմանոցը, որ մուտքի առջև է, երեք մասի էին բաժանել, տակը հարստություն որոնել»,– հիշում է տեր Հարությունը: Սակայն հայ ժողովրդի մեջ տարածված չէ ննջեցյալների հետ գանձեր թաղել: «Նրանք ժողովրդին ճիշտ չէին բացատրել` Գանձասարը մեր հոգևոր գանձն է»,– հպարտությամբ ու ակնածանքով նշում է հոգևորականը:
Արցախյան պատերազմից հետո վերաբացվում է Արցախի թեմը և առաջնորդ նշանակվում Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, նույն տարում առաջինը վերաբացվում է Գանձասարի վանքը: Դա 1989 թ. հոկտեմբերի 1–ն էր: Մինչ այդ ոչ մի եկեղեցի չէր գործել, զանգեր չէին հնչել: 1989 թ. զանգերը ղողանջեցին, և սկսվեցին կատարվել եկեղեցական ծիսակատարությունները:
Այսօր Գանձասարը դարձել է ուխտատեղի, բազում հյուրեր են գալիս արտերկրից` լսելով Գանձասարի օրհնության, փառքի մասին: Այստեղ գալիս են մկրտվելու, պսակադրության ծես կատարելու:
1999 թ. վերանորոգվել են տաճարը, գավիթը և վանական համալիրը, վերանորոգվել է դեպի համալիր տանող ճանապարհը, եկեղեցու կողքին կառուցվել է ճեմարան:

Գանձասարի պատմությունից
Գանձասարը կառուցել է Ջալալ իշխանը 1216–1238 թթ.: Մոնղոլ–թաթարների արշավանքների պատճառով եկեղեցու բացումը երկու տարով հետաձգվել է. այն տեղի է ունեցել 1240 թ.: Մինչև 1813 թ.` շուրջ 500 տարի, այն եղել է աթոռանիստ կաթողիկոսարան: Այնուհետ դարձել է մետրոպոլիտություն, ապա` թեմ: 1932 թ. վերջին` Վրդանես եպիսկոպոսին աքսորել են Սիբիր, իսկ Գանձասարի ամբողջ ունեցվածքը` գրքեր, խաչեր, մագաղաթներ, մատնել կրակի:
Բայց եկեղեցին կրկին վերականգնվել է և այսօր զարթոնք է ապրում: Այն կանգուն է ու ամուր ոչ միայն իր պատերով, այլև իր հավատացյալներով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: