Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
Видео

Հայաստանի 10 ամենաագրեսիվ ու ոչ ադեկվատ աստղերը

Աստղերին սիրում են, աստղերին ատում են, աստղերին քննադատում են, աստղերին գովաբանում են… Այս ցուցակը կազմելիս ես չեմ առաջնորդվել անձնական համակրանքով, նրանց մատուցած մշակութային պրոդուկտի իմ անձնական ընկալմամբ, ոչ էլ այլ չափորոշիչներով, այլ միայն օբյեկտիվ դիտարկումներով, որոնք արել եմ՝ հետևելով ներքոնշյալ աստղերի հրապարակային ելույթներին ու հրապարակումներին։ Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում 10 աստղերի, որոնք ամենից հաճախ են աչքի ընկնում ագրեսիվ ու ոչ ադեկվատ խոսքով ու վարքով։

10. Շպռօտ

 

Ի տարբերություն շատ այլ աստղերի՝ Շպռօտին պետք չէ սադրել կամ էլ ինչ-որ սուր հարց տալ, որպեսզի նա դառնա ագրեսիվ կամ էլ ոչ ադեկվատ վարք դրսևորի։ Շպռօտը մյուսներից տարբերվում է նրանով, որ նա միշտ զայրացած է և միևնույն ժամանակ ուրախ, ու որ ավելի ուշագրավ է այս թեմայի կոնտեքստում՝ առանց որևէ պատճառի կարող է ինչ-որ ցենզուրայից դուրս բան անել տեսախցիկի առջև կամ էլ սոցցանցի իր էջում։

 

9. Հակոբ Հակոբյան (Սիլվա Հակոբյանի հայրը)

 

Սկանդալային վարքով աչքի է ընկնում նաև Սիլվա Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, ով նաև Սիլվայի պրոդյուսերն է։ Իհարկե, զուտ պատահականություն է, որ Հակոբ Հակոբյանը տխրահռչակ Ճոյտի անվանակիցն է։ Իհարկե, կարելի է ըմբռնումով մոտենալ նրա հայրական զգացմունքներին, եթե դիտարկում ենք նրան զուտ որպես երգչուհու հայր, բայց չի կարելի ըմբռնումով մոտենալ նրա՝ պարբերաբար կրկնվող ագրեսիվ արձագանքներին, քանի որ նա հայր լինելուց բացի նաև պրոդյուսեր է, իսկ դա նշանակում է, որ պետք է քննադատների ու նույնիսկ ոչ ադեկվատ քննադատների ասածներին ու գրածներին մոտենալ հանդուրժողականությամբ կամ էլ արհամարհել, այլ ոչ թե փողոոցային վերջին հայհոյանքները գրել սոցիալական ցանցերում և ասել հեռախոսով, որովհետև նման վարքը հարիր է Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանին։

8. Լիանա Զուրաբյան

2Ցուցակում ընդգրկել ենք բոլորովին վերջերս հասարակության լայն շերտերին «հայտնի» դարձած ասմունքող Լիանա Զուրաբյանով։ Այս երկու օրը նրան ակտիվորեն քննարկում են սոցիալական ցանցերում և էլեկտրոնային կայքերում՝ Վիտամին Ակումբի մարտիության համերգի նրա «բենեֆիսի» համար, բայց ագրեսիվությամբ ու ոչ ադեկվատ վարքով նա աչքի էր ընկել և լայն քննարկումների առարկա էր դարձել քիչ ավելի վաղ՝ «Երևանն է խոսում» թոք շոուի փետրվարյան հաղոորդումներից մեկի ժամանակ։ Նրա խոսքին ու վարքին գնահատական տալուց զերծ մնալով՝ թողնում ենք, որ դա անեք դուք, եթե դեռ չեք տեսել այդ «փառահեղ» շոուն։7. Շուշան Պետրոսյան

 

Անկասկած, մեր էստրադայի ամենատաղանդավոր երգչուհիներից մեկն ունի խնդիր, որը բավականին տարածված է ու անգլերեն տերմինաբանությունում կոչվում է Anger Management, այսինքն՝ զայրույթի կառավարում։ Քանիցս է եղել, երբ Շուշան Պետրոսյանն առաջին հայացքից լրագրողի անմեղ, իսկ երբեմն էլ սադրող հարցից անմիջապես հետո գրեթե կորցրել է ինքնատիրապետումը և ագրեսիայով գերհագեցած պատասխաններ ու ակնարկներ է արել։ Լրագրողները քաջատեղյակ են Շուշան Պետրոսյանի այս գծին, ու դա հաճախ բերում է նրան, որ նրանք դիտավորությամբ հրահրում են այնպիսի մի իրավիճակ, երբ Շուշանը պայթում է, և արդյունքում օրվա «սենսացիան» ապահովված է։

6. Մերի Մակարյան

«Դժվար ապրուստի» հերոսներից Մերի Մակարյանը մի քանի իսկական դժվար ապրուստ էր ապահովել Միհրան Ծառուկյանի համար։ Սերիալային դերասանուհին իր նախկին սիրեցյալի վրա իսկական տեղեկատվական գրոհ էր ձեռնարկել, որին բացի իրենից մասնակցում էին նաև Մերիի մայրը և մորը պատկանող լրատվամիջոցներից մեկի անձնակազմի ներկայացուցիչները։ Պատմությունը որքան տգեղ էր, այնքան հագեցած էր անհավասարակշիռ վարքով ու ագրեսիվությամբ, իսկ սկանդալը դեռ երկար էր շարունակում մնալ հանրային քննարկումների ակտուալ թեմատիկ դաշտում։

 

5. Միհրան Ծառուկյան

 

Ոչ ադեկվատ վարքով ու ագրեսիվությամբ աչքի է ընկնում նաև վերոնշյալ պատմության հակադիր բևեռը՝ Միհրան Ծառուկյանը, ընդ որում, եթե Մարի Մակարյանին դեռ կարելի է որոշակի առումով հանդուրժողաբար վերաբերվել, քանի որ նա վիրավորված կին է, ապա Միհրանին հասկանալն ու առավել ևս ըմբռնելը պարզապես անհնար է։ Հայտնի չէ, թե ինչ սև կատու էր անցել Միհրանի ու Մերիի միջև, բայց ինչ-որ մի պահ Միհրանը հայտարարեց, որ իբր իր երկրպագուները դեմ են, որ նա դերեր խաղա ու ընդհանրապես առնչվի Մերիի հետ ու այնպես արեց, որ Մակարյանին զրկեցին դերից։ Այս ողջ հակամարտության ընթացքում ու դրանից հետո Միհրանը կայուն ագրեսիվ կեցվածք էր որդեգրում լրագրողների առջև և հեռուստաեթերում, երբ խոսքը որևիցե կերպ անդրադառնում էր իր ու Մերի Մակարյանի հարաբերություններին։

4. Սյուզի Մելիքյան

 

Սյուզի Մելիքյանը հաճախ աչքի է ընկնում իր բռնկուն և իմպուլսիվ խառնվածքով։ Բազմաթիվ են միջադեպերը, երբ Սյուզին անակնկալ բռնկվել է ու սկսել է սպառնալիքներ հնչեցնել։ Երբեմն մի փոքր ակնարկն էլ բավարար է, որ երգչուհին հունից դուրս գա։

3. Սոնա

 

Սոնա… մարդ-ֆենոմեն, ով, մի պահ անհետանալով մեր տեսադաշտից, շռնդալից վերադարձավ տարիներ անց, բայց ոչ այնքան որպես երգչուհի, այլ որքան «Հայաստանի Ձայնը» շոուի ժամանակ մեգասկանդալներ հրահրող։ Ու իրոք, ռետրոսպեկտիվ նայելով վերջին երկու տարիներին՝ կարելի է արձանագրել, որ նույն «Հայաստանի ձայնի» երկու եթերաշրջաններին ոչ այնքան հիշվում է այն, որ իր մասնակցած երկու եթերաշրջաններում էլ հաղթեցին Սոնայի մասնակիցները կամ էլ վերջիններիս հետագա հաջողություններն ու անհաջողությունները, որքան Սոնայի գրանդիոզ սկանդալները։ Առաջին եթերաշրջանից մենք հիշում ենք Սոնայի ու Արտո Թունջբոյաջյանի էպիկական լեզվակռիվը, որտեղ Սոնան պարզապես հարձակվեց Արտայի վրա՝ մոռանալով տեսախցիկների մասին, իսկ վերջին եթերաշրջանում՝ Եվա Ռիվաս-Սոնա տուրուդմփոցը, որը կրկին անգամ ծագեց Սոնայի ոչ կոռեկտ ու պահին ոչ ադեկվատ ակնարկի պատճառով։


http://videochart.net/framevideo/00107.00f23070c7d0c55c1106d42181c5?width=640&height=360

2. Նադեժդա Սարգսյան

 

Հայկական շոուբիզնեսում «վառոդով լի տակառի» համբավ ունի նաև տիկին Նադեժդա Սարգսյանը, ով կես բառից կարողանում է պայթել ավելի ուժեղ, քան Հիրոսիմա ու Նագասակի քաղաքների վրա նետված ատոմային ռումբերը։ Նադեժդա Սարգսյանի թիրախում հայտնվում է ցանկացած ոք, ով համարձակություն ունենա նույնիսկ ծուռ միտք ունենալ իր և իր դստեր էստրադային գործունեության վերաբերյալ։ Միանգամից սկսվում է վիրավորանքների ու մեղադրանքների տարափը։ Ընդ որում, էական չեն մասշտաբները, որովհետև տիկին Նադեժդան նույն պատրաստակամությամբ կարող է մոխրացնել իր ագրեսիայով ինչպես շարքային ֆեյսբուքյան օգտատիրոջ, այնպես էլ հարյուրավոր մարդկանց միասին, եթե այդ հարյուրավոր մարդիկ համարձակություն են ունեցել քվեարկելու ոչ իր դստեր՝ Եվրատեսիլի մասնակցի թեկնածության օգտին։ Դե իսկ ամենադաժան ճակատագիրը սպասվում է Նադեժդայի այն «չուզողներին», ովքեր հայտնվում են նրա տեսադաշտում հեռուստաեթերում…

1. Սոնա Շահգելդյան

 

Ինչ խոսք, ագրեսիայի ու ոչ ադեկվատ վարքի հայաստանյան էստրադայի չեմպիոնը Սոնա Շահգելդյանն է, ով պատրաստ է ծվեն-ծվեն անել իր ցանկացած քննադատի, անգամ եթե քննադատությունը տեղին է։ Սոնան պարբերաբար հայտնվում է նման սկանդալների կիզակետում, ու շատ լրագրողներ և խմբագիրներ կարող են ձեզ պատմել Շահգելդյանի հետ ունեցած ոչ այնքան հաճելի նամակագրության ու հեռախոսազրույցների փորձի մասին, եթե նրանք համարձակություն են ունեցել հրապարակելու այնպիսի մի բան, որ դուր չի եկել Սոնային։ Սա էլ հերիք չէ, Սոնան միայնակ գործելով չի սահմանափակվում ու ունի վիրտուալ տիրույթի մի զորավար մորաքույր, ում չարացած և վիրավորանքներով հեղեղված մեկանաբանությունները մշտապես կարելի է գտնել Սոնայի մասին քննադատական հոդվածների և հոլովակների տակ։

Հ.Գ.-ի փոխարեն…

Սիրելի աստղեր, մի արեք այսպես, դա ձեզ սազական չէ։ Դուք հանրային դեմքեր ու հայտնի մարդիկ եք, իսկ դա ենթադրում է, որ դուք կարող եք ունենալ երկրպագուներ, ովքեր իռացիոնալ սեր են դրսևորելու ձեր անձի ու գործունեության հանդեպ, բայց նաև նշանակում է, որ լինելու են նաև այնպիսիք, ովքեր իռացիոնալ հակակրանք են զգալու ձեր հանդեպ՝ դրանից բխող հետևանքներով, ուստի պետք է հայտնիության մեդալն ընդունեք իր երկու կողմերով էլ կամ էլ հրաժարվեք երկուսից էլ։ Վատագույն բանը, որ կարելի է անել ձեր կարգավիճակում, վերևում նկարագրված դրսևորումները թույլ տալն է, քանի որ բացի երկրպագուներ ու «չուզողներ» ունենալուց՝ ձեր կարգավիճակը ենթադրում է, որ դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք լինելու, և նման պատմություններն ամենևին չեն նպաստելու եթե ոչ ձեր հաջողություններին, ապա գոնե ձեր հոգեկան անդորրին։