Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա ՍողոմոնյանՄեր հարատևումը մեր ինքնության, ազգային մշակույթի պահպանման մեջ է․ Արսեն Գրիգորյան Team Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները հասանելի են բոլոր հիմնական վճարահաշվարկային հավելվածներով և տերմինալներով Մի ողջ իշխանական ռեժիմ 10 ամիս փորձեց վարկաբեկել Սամվել Կարապետյանի անունը, չկարողացան Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան» Նսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում․ Վարդևանյան Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է մեծ հանրահավաք Այս մարդիկ ցնցումների մեջ են ընկնում Սամվել Կարապետյան անունից, եկեք նորի՛ց ցնցման մեջ գցենք Այս թույլիկներին հասցրել ենք այն վիճակին, որ հիմա ընդունում են օրենք Սամվել Կարապետյանի մասին Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասինՎաղն էլ Սամվել Կարապետյանի կոշիկի համարը կճշտեն, կասեն՝ 42 հագնողը չպիտի մասնակցի ընտրությանը. Էդգար Ղազարյան Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի թիմը բաց է նոր ուժերի համար, ովքեր նախկինում չեն եղել իշխանություն Հիմա` ԱԺ փակ դարպասներից այն կողմ թույլ ու վախկոտ մի խմբակ փորձում է կռիվ տալ Սամվել Կարապետյանի անվան հետ. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվե» միավորումը սրտանց շնորհավորում է հայ կանանց` մայրության և գեղեցկության լուսաբեր տոնի առիթովՄենք ունենք տնային կալանք՝ նախաքննության ավարտի պայմաններում, ինչի՞ համար. ՎարդևանյանԻշխանությունները հասկացել են, որ ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, փորձում են խոչընդոտել. Ալիկ Ալեքսանյան Բա «ուժեղ տղերքը» ինչի՞ են հրատապ օրենք փոխում, որ զուտ Սամվել Կարապետյանի անունը չլինի դաշինքում Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները և հեռացնել Սամվել Կարապետյանի անունը Դաշինքի անվանումից. Ուժեղ Հայաստան
Վիդեո

Հայաստանի 10 ամենաագրեսիվ ու ոչ ադեկվատ աստղերը

Աստղերին սիրում են, աստղերին ատում են, աստղերին քննադատում են, աստղերին գովաբանում են… Այս ցուցակը կազմելիս ես չեմ առաջնորդվել անձնական համակրանքով, նրանց մատուցած մշակութային պրոդուկտի իմ անձնական ընկալմամբ, ոչ էլ այլ չափորոշիչներով, այլ միայն օբյեկտիվ դիտարկումներով, որոնք արել եմ՝ հետևելով ներքոնշյալ աստղերի հրապարակային ելույթներին ու հրապարակումներին։ Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում 10 աստղերի, որոնք ամենից հաճախ են աչքի ընկնում ագրեսիվ ու ոչ ադեկվատ խոսքով ու վարքով։

10. Շպռօտ

 

Ի տարբերություն շատ այլ աստղերի՝ Շպռօտին պետք չէ սադրել կամ էլ ինչ-որ սուր հարց տալ, որպեսզի նա դառնա ագրեսիվ կամ էլ ոչ ադեկվատ վարք դրսևորի։ Շպռօտը մյուսներից տարբերվում է նրանով, որ նա միշտ զայրացած է և միևնույն ժամանակ ուրախ, ու որ ավելի ուշագրավ է այս թեմայի կոնտեքստում՝ առանց որևէ պատճառի կարող է ինչ-որ ցենզուրայից դուրս բան անել տեսախցիկի առջև կամ էլ սոցցանցի իր էջում։

 

9. Հակոբ Հակոբյան (Սիլվա Հակոբյանի հայրը)

 

Սկանդալային վարքով աչքի է ընկնում նաև Սիլվա Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, ով նաև Սիլվայի պրոդյուսերն է։ Իհարկե, զուտ պատահականություն է, որ Հակոբ Հակոբյանը տխրահռչակ Ճոյտի անվանակիցն է։ Իհարկե, կարելի է ըմբռնումով մոտենալ նրա հայրական զգացմունքներին, եթե դիտարկում ենք նրան զուտ որպես երգչուհու հայր, բայց չի կարելի ըմբռնումով մոտենալ նրա՝ պարբերաբար կրկնվող ագրեսիվ արձագանքներին, քանի որ նա հայր լինելուց բացի նաև պրոդյուսեր է, իսկ դա նշանակում է, որ պետք է քննադատների ու նույնիսկ ոչ ադեկվատ քննադատների ասածներին ու գրածներին մոտենալ հանդուրժողականությամբ կամ էլ արհամարհել, այլ ոչ թե փողոոցային վերջին հայհոյանքները գրել սոցիալական ցանցերում և ասել հեռախոսով, որովհետև նման վարքը հարիր է Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանին։

8. Լիանա Զուրաբյան

2Ցուցակում ընդգրկել ենք բոլորովին վերջերս հասարակության լայն շերտերին «հայտնի» դարձած ասմունքող Լիանա Զուրաբյանով։ Այս երկու օրը նրան ակտիվորեն քննարկում են սոցիալական ցանցերում և էլեկտրոնային կայքերում՝ Վիտամին Ակումբի մարտիության համերգի նրա «բենեֆիսի» համար, բայց ագրեսիվությամբ ու ոչ ադեկվատ վարքով նա աչքի էր ընկել և լայն քննարկումների առարկա էր դարձել քիչ ավելի վաղ՝ «Երևանն է խոսում» թոք շոուի փետրվարյան հաղոորդումներից մեկի ժամանակ։ Նրա խոսքին ու վարքին գնահատական տալուց զերծ մնալով՝ թողնում ենք, որ դա անեք դուք, եթե դեռ չեք տեսել այդ «փառահեղ» շոուն։7. Շուշան Պետրոսյան

 

Անկասկած, մեր էստրադայի ամենատաղանդավոր երգչուհիներից մեկն ունի խնդիր, որը բավականին տարածված է ու անգլերեն տերմինաբանությունում կոչվում է Anger Management, այսինքն՝ զայրույթի կառավարում։ Քանիցս է եղել, երբ Շուշան Պետրոսյանն առաջին հայացքից լրագրողի անմեղ, իսկ երբեմն էլ սադրող հարցից անմիջապես հետո գրեթե կորցրել է ինքնատիրապետումը և ագրեսիայով գերհագեցած պատասխաններ ու ակնարկներ է արել։ Լրագրողները քաջատեղյակ են Շուշան Պետրոսյանի այս գծին, ու դա հաճախ բերում է նրան, որ նրանք դիտավորությամբ հրահրում են այնպիսի մի իրավիճակ, երբ Շուշանը պայթում է, և արդյունքում օրվա «սենսացիան» ապահովված է։

6. Մերի Մակարյան

«Դժվար ապրուստի» հերոսներից Մերի Մակարյանը մի քանի իսկական դժվար ապրուստ էր ապահովել Միհրան Ծառուկյանի համար։ Սերիալային դերասանուհին իր նախկին սիրեցյալի վրա իսկական տեղեկատվական գրոհ էր ձեռնարկել, որին բացի իրենից մասնակցում էին նաև Մերիի մայրը և մորը պատկանող լրատվամիջոցներից մեկի անձնակազմի ներկայացուցիչները։ Պատմությունը որքան տգեղ էր, այնքան հագեցած էր անհավասարակշիռ վարքով ու ագրեսիվությամբ, իսկ սկանդալը դեռ երկար էր շարունակում մնալ հանրային քննարկումների ակտուալ թեմատիկ դաշտում։

 

5. Միհրան Ծառուկյան

 

Ոչ ադեկվատ վարքով ու ագրեսիվությամբ աչքի է ընկնում նաև վերոնշյալ պատմության հակադիր բևեռը՝ Միհրան Ծառուկյանը, ընդ որում, եթե Մարի Մակարյանին դեռ կարելի է որոշակի առումով հանդուրժողաբար վերաբերվել, քանի որ նա վիրավորված կին է, ապա Միհրանին հասկանալն ու առավել ևս ըմբռնելը պարզապես անհնար է։ Հայտնի չէ, թե ինչ սև կատու էր անցել Միհրանի ու Մերիի միջև, բայց ինչ-որ մի պահ Միհրանը հայտարարեց, որ իբր իր երկրպագուները դեմ են, որ նա դերեր խաղա ու ընդհանրապես առնչվի Մերիի հետ ու այնպես արեց, որ Մակարյանին զրկեցին դերից։ Այս ողջ հակամարտության ընթացքում ու դրանից հետո Միհրանը կայուն ագրեսիվ կեցվածք էր որդեգրում լրագրողների առջև և հեռուստաեթերում, երբ խոսքը որևիցե կերպ անդրադառնում էր իր ու Մերի Մակարյանի հարաբերություններին։

4. Սյուզի Մելիքյան

 

Սյուզի Մելիքյանը հաճախ աչքի է ընկնում իր բռնկուն և իմպուլսիվ խառնվածքով։ Բազմաթիվ են միջադեպերը, երբ Սյուզին անակնկալ բռնկվել է ու սկսել է սպառնալիքներ հնչեցնել։ Երբեմն մի փոքր ակնարկն էլ բավարար է, որ երգչուհին հունից դուրս գա։

3. Սոնա

 

Սոնա… մարդ-ֆենոմեն, ով, մի պահ անհետանալով մեր տեսադաշտից, շռնդալից վերադարձավ տարիներ անց, բայց ոչ այնքան որպես երգչուհի, այլ որքան «Հայաստանի Ձայնը» շոուի ժամանակ մեգասկանդալներ հրահրող։ Ու իրոք, ռետրոսպեկտիվ նայելով վերջին երկու տարիներին՝ կարելի է արձանագրել, որ նույն «Հայաստանի ձայնի» երկու եթերաշրջաններին ոչ այնքան հիշվում է այն, որ իր մասնակցած երկու եթերաշրջաններում էլ հաղթեցին Սոնայի մասնակիցները կամ էլ վերջիններիս հետագա հաջողություններն ու անհաջողությունները, որքան Սոնայի գրանդիոզ սկանդալները։ Առաջին եթերաշրջանից մենք հիշում ենք Սոնայի ու Արտո Թունջբոյաջյանի էպիկական լեզվակռիվը, որտեղ Սոնան պարզապես հարձակվեց Արտայի վրա՝ մոռանալով տեսախցիկների մասին, իսկ վերջին եթերաշրջանում՝ Եվա Ռիվաս-Սոնա տուրուդմփոցը, որը կրկին անգամ ծագեց Սոնայի ոչ կոռեկտ ու պահին ոչ ադեկվատ ակնարկի պատճառով։


http://videochart.net/framevideo/00107.00f23070c7d0c55c1106d42181c5?width=640&height=360

2. Նադեժդա Սարգսյան

 

Հայկական շոուբիզնեսում «վառոդով լի տակառի» համբավ ունի նաև տիկին Նադեժդա Սարգսյանը, ով կես բառից կարողանում է պայթել ավելի ուժեղ, քան Հիրոսիմա ու Նագասակի քաղաքների վրա նետված ատոմային ռումբերը։ Նադեժդա Սարգսյանի թիրախում հայտնվում է ցանկացած ոք, ով համարձակություն ունենա նույնիսկ ծուռ միտք ունենալ իր և իր դստեր էստրադային գործունեության վերաբերյալ։ Միանգամից սկսվում է վիրավորանքների ու մեղադրանքների տարափը։ Ընդ որում, էական չեն մասշտաբները, որովհետև տիկին Նադեժդան նույն պատրաստակամությամբ կարող է մոխրացնել իր ագրեսիայով ինչպես շարքային ֆեյսբուքյան օգտատիրոջ, այնպես էլ հարյուրավոր մարդկանց միասին, եթե այդ հարյուրավոր մարդիկ համարձակություն են ունեցել քվեարկելու ոչ իր դստեր՝ Եվրատեսիլի մասնակցի թեկնածության օգտին։ Դե իսկ ամենադաժան ճակատագիրը սպասվում է Նադեժդայի այն «չուզողներին», ովքեր հայտնվում են նրա տեսադաշտում հեռուստաեթերում…

1. Սոնա Շահգելդյան

 

Ինչ խոսք, ագրեսիայի ու ոչ ադեկվատ վարքի հայաստանյան էստրադայի չեմպիոնը Սոնա Շահգելդյանն է, ով պատրաստ է ծվեն-ծվեն անել իր ցանկացած քննադատի, անգամ եթե քննադատությունը տեղին է։ Սոնան պարբերաբար հայտնվում է նման սկանդալների կիզակետում, ու շատ լրագրողներ և խմբագիրներ կարող են ձեզ պատմել Շահգելդյանի հետ ունեցած ոչ այնքան հաճելի նամակագրության ու հեռախոսազրույցների փորձի մասին, եթե նրանք համարձակություն են ունեցել հրապարակելու այնպիսի մի բան, որ դուր չի եկել Սոնային։ Սա էլ հերիք չէ, Սոնան միայնակ գործելով չի սահմանափակվում ու ունի վիրտուալ տիրույթի մի զորավար մորաքույր, ում չարացած և վիրավորանքներով հեղեղված մեկանաբանությունները մշտապես կարելի է գտնել Սոնայի մասին քննադատական հոդվածների և հոլովակների տակ։

Հ.Գ.-ի փոխարեն…

Սիրելի աստղեր, մի արեք այսպես, դա ձեզ սազական չէ։ Դուք հանրային դեմքեր ու հայտնի մարդիկ եք, իսկ դա ենթադրում է, որ դուք կարող եք ունենալ երկրպագուներ, ովքեր իռացիոնալ սեր են դրսևորելու ձեր անձի ու գործունեության հանդեպ, բայց նաև նշանակում է, որ լինելու են նաև այնպիսիք, ովքեր իռացիոնալ հակակրանք են զգալու ձեր հանդեպ՝ դրանից բխող հետևանքներով, ուստի պետք է հայտնիության մեդալն ընդունեք իր երկու կողմերով էլ կամ էլ հրաժարվեք երկուսից էլ։ Վատագույն բանը, որ կարելի է անել ձեր կարգավիճակում, վերևում նկարագրված դրսևորումները թույլ տալն է, քանի որ բացի երկրպագուներ ու «չուզողներ» ունենալուց՝ ձեր կարգավիճակը ենթադրում է, որ դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք լինելու, և նման պատմություններն ամենևին չեն նպաստելու եթե ոչ ձեր հաջողություններին, ապա գոնե ձեր հոգեկան անդորրին։