Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеЮнибанк прошел международную сертификацию в области защиты клиентов Гимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Апрельским бенефициаром инициативы Сила одного драма стала НПО Давидбековские игрыСуд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормыUcom и Impact Hub Yerevan запускают третий этап программы поддержки зелёных инноваций Юнибанк запустил реферальную акцию «Приглашай друзей и получай бонусы»Team Holding: завершён второй этап размещения долларовых облигаций. Андеррайтер - Freedom Broker Armenia Минус $5,1 млрд за год, долг $14,5 млрд, 74% реэкспорта: арифметика катастрофы Армении«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Ucom представляет услугу виртуального облачного сервера VPSДжей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»IDBank представил инновационные решения для сектора МСП на региональной конференции Союза банков АрменииАрмения–Иран. Сильное партнёрство государств и общность ценностей народов. Арман ВарданянГенпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемДо 25% idcoin при покупке авиабилетов с премиальными картами IDBankNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветIDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков Армении
Видео

Հայաստանում տարածված վարակը կարող է մահացու լինել. ռիսկային գոտում են մինչև 5 տարեկան երեխաները. Այս համախտանիշներն ունենալու դեպքում անպայման դիմեք բժշկի

Մարտի 9-ին Լոռու մարզի Շնող գյուղում 9 ամսական աղջիկ էր մահացել, որի մոտ ախտորոշել էին լեյշմանիոզ հիվանդությունը: Երեխային սկզբում տեղափոխել էին գյուղի ամբուլատորիա, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոն, հետո արդեն` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Asekose.am-ը զրուցել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակիչ հիվանդանոցի առաջին բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանի հետ լեյշմանիոզ հիվանդության, դրա փոխանցման ճանապարհների, ախտանիշների, բուժման եղանակների մասին, Հայաստանում դրա տարածվածության մասին և ոչ միայն:

Հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել

Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է: Ընդերային լեյշմանիոզը ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է համարվում, որը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել: Ուշ ախտորոշման դեպքում ևս հաջող բուժման շանսերը բավականին ցածր են: Բուժումը ժամանակին սկսելու դեպքում հիվանդը կարող է ամբողջությամբ առողջանալ:

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են: Մլակը խայթում է վարակված կենդանուն, մակաբույծը տեղափոխվում է նրա մարմին: Դրանից հետո մլակը խայթում է մարդուն` նրա օրգանիզմին փոխանցելով հիվանդության հարուցիչը: Այս ճանապարհով էլ մարդը վարակվում է այս հիվանդությամբ: Պետք է նշեմ, որ անհնար է հիվանդ կենդանուց վարակվել՝ առանց մլակի մասնակցության:

Հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները

Այս հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները: Նրանց օրգանիզմը շատ զգայուն է, նրանց իմունային համակարգը դեռևս բավականաչափ ամուր չէ, ամենից հաճախ հենց նրանք են վարակվում ինչի պատճառով էլ նրանք հաճախ են հիվանդանում: Պետք է ժամանակին իրականացնել համապատասխան բուժում, քանի որ երեխաների համար հատկապես դա ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է: Մեծահասակների և մեծ երեխաների մոտ հիվանդությունը զարգանում է այն դեպքում, եթե իմունիտետի հետ կապված խնդիրներ են ունենում:

Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են

Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են թվում: Վարակված մարդու մոտ կարող է լինել ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն և տրամադրության անկում, կարող է բարձրանալ ջերմությունը: Մարդու արյան մեջ սկսում է նվազել հեմոգլոբինի եւ լեյկոցիտների մակարդակը: Երեխայի փորը մեծանում է, որովհետեւ լյարդի և փայծաղի չափերը մեծանում են: Նկատվում են ուժեղ արյունահոսությունները, որոնք անհնար է կանգնեցնել, դրանք էլ հանգեցնում են մահվան: Քանի որ լեյշմանիոզի առաջին ախտանիշները լիովին հնարավոր է այլ հիվանդությունների ախտանիշների հետ շփոթել, ծայրաստիճան կարևոր է, որ երեխայի ծնողները և բժիշկն ուշադիր լինեն :

Երկար տարիներ Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային

Երկար տարիներ Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային. դրանք այստեղ գրանցված էլ չէին: Հիվանդացած երեխաների ծնողները ստիպված էին լինում արտերկրից դեղեր բերել, որի վրա մեծ գումար ու ժամանակ էր ծախսվում:2016-ի հունվարից Առողջապահության նախարարության և կլինիկայի ղեկավարության ջանքերի շնորհիվ Հայաստանը ապահովված է դեղի պահուստով երկու տարվա համար: Այս դեղը հակացումցումներ չունի: Հիվանդ երեխաներին այն տրամադրվում է պետպատվերի շրջանակում: Բուժումը տևում է մեկ ամիս իշտ է, դեղամիջոցը հակացուցումներ ունի:

Լեյշմանիոզը տարածված է Հայաստանի մի քանի մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում

Լեյշմանիոզի մաշկային տարատեսակը Հայաստանում գրանցվել է հեռավոր անցյալում, այժմ հիմնականում հանդիպում է հիվանդության ընդերային տարատեսակը: Վերջին տարիներին Հայաստանում ավելի քան 200 դեպք է գրանցվել, ամեն տարի դեպքերի քանակն աճում է: Տարեկան ընդերային լեյշմանիոզով միջինը 20-30 հիվանդ է հանդիպում: Հայաստանում հիվանդությունը հիմնականում տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Ղարաբաղում: Լեյշմանիոզի դեպքեր են արձանագրվում նաեւ Երևանում: Հիմա մեր անհանգստության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում այս հիվանդությունը լայնորեն տարածվել է, գրանցվել է հիվանդության 7 դեպք, ինչն արդեն մեծ ցուցանիշ է:

Շատ ծնողներ վստահ են, որ վարակները կարող են փոխանցվել բոլորին, բացի իրենց երեխաներից

Քանի որ հիվանդության փոխանցողներ են համարվում մլակները, որոնք ակտիվանում են հատկապես գարնանն ու ամռանը, ուստի անհրաժեշտ է պայքարել նրանց դեմ: Դրանք հանդիպում են այն տարածքներում, որտեղ աղբի կույտեր կան, որտեղ ջուրը չի հոսում: : Ցանկալի է տների պատուհանները փակել հատուկ ցանցերով, որպեսզի միջատները չկարողանան անցնել դրանցով: Շատ ծնողներ անտեսում են վերոնշյալ նախազգուշական միջոցները` վստահ լինելով, որ վարակները կարող են փոխանցվել բոլորին, բացի իրենց երեխաներից: