Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմեր
Վիդեո

Հայաստանում տարածված վարակը կարող է մահացու լինել. ռիսկային գոտում են մինչև 5 տարեկան երեխաները. Այս համախտանիշներն ունենալու դեպքում անպայման դիմեք բժշկի

Մարտի 9-ին Լոռու մարզի Շնող գյուղում 9 ամսական աղջիկ էր մահացել, որի մոտ ախտորոշել էին լեյշմանիոզ հիվանդությունը: Երեխային սկզբում տեղափոխել էին գյուղի ամբուլատորիա, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոն, հետո արդեն` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Asekose.am-ը զրուցել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակիչ հիվանդանոցի առաջին բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանի հետ լեյշմանիոզ հիվանդության, դրա փոխանցման ճանապարհների, ախտանիշների, բուժման եղանակների մասին, Հայաստանում դրա տարածվածության մասին և ոչ միայն:

Հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել

Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է: Ընդերային լեյշմանիոզը ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է համարվում, որը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել: Ուշ ախտորոշման դեպքում ևս հաջող բուժման շանսերը բավականին ցածր են: Բուժումը ժամանակին սկսելու դեպքում հիվանդը կարող է ամբողջությամբ առողջանալ:

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են: Մլակը խայթում է վարակված կենդանուն, մակաբույծը տեղափոխվում է նրա մարմին: Դրանից հետո մլակը խայթում է մարդուն` նրա օրգանիզմին փոխանցելով հիվանդության հարուցիչը: Այս ճանապարհով էլ մարդը վարակվում է այս հիվանդությամբ: Պետք է նշեմ, որ անհնար է հիվանդ կենդանուց վարակվել՝ առանց մլակի մասնակցության:

Հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները

Այս հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները: Նրանց օրգանիզմը շատ զգայուն է, նրանց իմունային համակարգը դեռևս բավականաչափ ամուր չէ, ամենից հաճախ հենց նրանք են վարակվում ինչի պատճառով էլ նրանք հաճախ են հիվանդանում: Պետք է ժամանակին իրականացնել համապատասխան բուժում, քանի որ երեխաների համար հատկապես դա ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է: Մեծահասակների և մեծ երեխաների մոտ հիվանդությունը զարգանում է այն դեպքում, եթե իմունիտետի հետ կապված խնդիրներ են ունենում:

Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են

Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են թվում: Վարակված մարդու մոտ կարող է լինել ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն և տրամադրության անկում, կարող է բարձրանալ ջերմությունը: Մարդու արյան մեջ սկսում է նվազել հեմոգլոբինի եւ լեյկոցիտների մակարդակը: Երեխայի փորը մեծանում է, որովհետեւ լյարդի և փայծաղի չափերը մեծանում են: Նկատվում են ուժեղ արյունահոսությունները, որոնք անհնար է կանգնեցնել, դրանք էլ հանգեցնում են մահվան: Քանի որ լեյշմանիոզի առաջին ախտանիշները լիովին հնարավոր է այլ հիվանդությունների ախտանիշների հետ շփոթել, ծայրաստիճան կարևոր է, որ երեխայի ծնողները և բժիշկն ուշադիր լինեն :

Երկար տարիներ Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային

Երկար տարիներ Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային. դրանք այստեղ գրանցված էլ չէին: Հիվանդացած երեխաների ծնողները ստիպված էին լինում արտերկրից դեղեր բերել, որի վրա մեծ գումար ու ժամանակ էր ծախսվում:2016-ի հունվարից Առողջապահության նախարարության և կլինիկայի ղեկավարության ջանքերի շնորհիվ Հայաստանը ապահովված է դեղի պահուստով երկու տարվա համար: Այս դեղը հակացումցումներ չունի: Հիվանդ երեխաներին այն տրամադրվում է պետպատվերի շրջանակում: Բուժումը տևում է մեկ ամիս իշտ է, դեղամիջոցը հակացուցումներ ունի:

Լեյշմանիոզը տարածված է Հայաստանի մի քանի մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում

Լեյշմանիոզի մաշկային տարատեսակը Հայաստանում գրանցվել է հեռավոր անցյալում, այժմ հիմնականում հանդիպում է հիվանդության ընդերային տարատեսակը: Վերջին տարիներին Հայաստանում ավելի քան 200 դեպք է գրանցվել, ամեն տարի դեպքերի քանակն աճում է: Տարեկան ընդերային լեյշմանիոզով միջինը 20-30 հիվանդ է հանդիպում: Հայաստանում հիվանդությունը հիմնականում տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Ղարաբաղում: Լեյշմանիոզի դեպքեր են արձանագրվում նաեւ Երևանում: Հիմա մեր անհանգստության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում այս հիվանդությունը լայնորեն տարածվել է, գրանցվել է հիվանդության 7 դեպք, ինչն արդեն մեծ ցուցանիշ է:

Շատ ծնողներ վստահ են, որ վարակները կարող են փոխանցվել բոլորին, բացի իրենց երեխաներից

Քանի որ հիվանդության փոխանցողներ են համարվում մլակները, որոնք ակտիվանում են հատկապես գարնանն ու ամռանը, ուստի անհրաժեշտ է պայքարել նրանց դեմ: Դրանք հանդիպում են այն տարածքներում, որտեղ աղբի կույտեր կան, որտեղ ջուրը չի հոսում: : Ցանկալի է տների պատուհանները փակել հատուկ ցանցերով, որպեսզի միջատները չկարողանան անցնել դրանցով: Շատ ծնողներ անտեսում են վերոնշյալ նախազգուշական միջոցները` վստահ լինելով, որ վարակները կարող են փոխանցվել բոլորին, բացի իրենց երեխաներից: