Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
Общество

«Էդ ո՞ւր էր սրոչնի գնում՝ մա՞րդ պիտի փրկեր…». ԱԻՆ աշխատակցի մասնակցությամբ վթարի հետևանքով 11-ամյա երեխայի գլուխը կտրվել է մարմնից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց 2017 թվականի աշնանը մեծ աղմուկ բարձրացրած ողբերգական վթարներից մեկի՝ Աճառյան փողոցում ԱԻՆ աշխատակցի ու սլավոնական համալսարանի ուսանողի մասնակցությամբ ճանապարհային պատահարի գործի դատական քննությունը:

Այս ողբերգական պատահարի արդյունքում 11-ամյա դպրոցական աղջնակ է մահացել, իսկ երեխայի հարազատները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ամբաստանյալի աթոռին երկու Հակոբյաններ են՝ ո՛չ բարեկամներ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին 27-ամյա Լևոն Հակոբյանը՝ ԱԻՆ հրշեջ-փրկարար, իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի, տրանզիտային համարանիշով ավտոմեքենայով Երևանի Աճառյան 42 շենքի մոտ ճանապարհի չթույլատրված հատվածում հետադարձ է կատարել, խոչընդոտել է սահմանված թույլատրելի արագության գերազանցումով նույն ուղեմասով ընթացող՝ 23-ամյա Արթուր Հակոբյանին պատկանող, նրա վարած «HUMMER H2» մեքենայի երթևեկությանը, ինչը և դարձել է սարսափելի ավտովթարի պատճառ:

Արթուր Հակոբյանը վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը, մեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի, որտեղ ընդհարվել է սկզբում «Օպել», ապա «Նիսան» մեքենաներին:

«Օպելի» 11-ամյա ուղևորուհի Լարիսա Մ.-ն տեղում մահացել է, երեխայի գլուխը կտրվել է իրանից, երեխայի ծնողներին պատճառվել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Վթարից հետո փրկարար Լևոն Հակոբյանը առանց կանգ առնելու հեռացել է դեպքի վայրից, գնացել է իր աշխատավայրը, այնուհետև փրկարարների հետ ներկայացել է դեպքի վայր ու ոչինչ չի հայտնել կատարվածի մասին:

Այն բանից հետո, երբ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի նկարահանած նյութերի ուսումնասիրությունից պարզվել է վթարի ամբողջ պատկերը, Լևոն Հակոբյանը ներկայացել է ոստիկանություն:

Երկու ամբաստանյալներն էլ գտնվում են կալանքի տակ:

Այս գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ դատախազ Հ. Պետրոսյանը:

Արթուր Հակոբյանի շահերի պաշտպանը փաստաբան Վազգեն Թադևոսյանն է, իսկ Լևոն Հակոբյանի շահերը պաշտպանում է փաստաբան Ժաննա Կոտիկյանը:

Տուժողները Արարատի մարզի Ոստանիկ գյուղից են:

Հրշեջ –փրկարար Լևոն Հակոբյանը միջնակարգ կրթություն ունի, նրա խնամքին են 3 և 5 տարեկան մանկահասակ երեխաներն ու չաշխատող կինը:

Արթուր Հակոբյանը դեպքի պահին Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող էր:

Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, Լևոն Հակոբյանին՝ 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով՝ նաև՝ պատահարի վայրը թողնելու համար:

Մահացած երեխայի մայրը, որ այս գործով տուժողի կարգավիճակ ունի, երեխայի է սպասում՝ տղա են ունենալու: Կինը ասաց, որ նաև 8 տարեկան որդի ունեն… Հանուն երեխաների է, որ կարողանում է դիմանալ ծանր վշտին ու տարած մեծ սթրեսին: Դեպքի պահին մայրը դստեր կողքին էր նստած, նա էլ ծանր վնասվածքներ է ստացել, բայց դստեր ողբերգական կորուստը նրա չամոքվող վերքն է՝ ամեն բան կատարվել է նրա աչքի առաջ…

Դատարանը վկաների հարցաքննության փուլում էր:

Վկա Էդգար Ավետիսյանը դեպքի պահին եղել է ԱԻՆ աշխատակից՝ Լևոն Հակոբյանի գործընկերը: Ավելին, դեպքի պահին նա գտնվել է Լևոնի մեքենայի մեջ: Ներկայումս, վկան, ըստ իր հայտարարության, չի աշխատում:

Դեպքի օրը վկան հերթապահ է եղել: Նա Լևոն Հակոբյանի հետ դուրս է եկել, ինչպես պարզվում է՝ նրանք ինքնակամ բացակայել են ծառայության վայրից՝ Լևոնի նոր սպիտակ «Հոնդա»-ով գնացել են… մի շիշ բենզին գնելու:

Վկան ասաց, որ բենզինը գնել են շշով, որը կափարիչ չուներ: Ինքը մինչև մեքենա նստելը հայացքով գետնին կափարիչ է փնտրել ու չի նկատել՝ իրենց ուղեմասում երթևեկությունը ինտենսի՞վ է, թե՞ ոչ: Նստել է մեքենա ու իր ամբողջ-ամբողջ ուշադրությունը սևեռել է բենզինի շշին, որ հանկարծ… բենզինը չթափվի: Վկան այդպես պատճառաբանեց, որ մինչև պատահարը ոչինչ չի նկատել, միայն մի ակնթարթ տեսել է նույն ուղեմասով իրենցից մոտ 100 մետր հեռավորության վրա խաչմերուկն անցած ու մոտեցող «Համերը»:

Վկան ասաց, թե զգացել է, որ Լևոնը շրջադարձ է կատարում: Ինքը աջուձախ չի նայել, չի փորձել Լևոնին օգնել, ամենայն ուշադրությամբ միայն բենզինի շշին է նայել: Եվ մեկ էլ հանկարծ՝ մեքենաների բախման ձայն է լսել: Լևոնին առաջարկել է կանգնել, բայց Լևոնը պատճառաբանել է, թե ճանապարհի մեջտեղում կանգնել չի կարող, հարմար տեղ գտնի՝ կկանգնի: Իսկ հետո էլ Լևոնը որոշել է, որ ավելի լավ է իրենց աշխատավայր վերադառնան ու հատուկ «տեխնիկայով ու գործիքներով» մոտենան դեպքի վայրին՝ «ավելի արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար»:

Հասել են դեպքի վայրից մի քանի մետրի վրա գտնվող իրենց ծառայության վայրը: Վկան ասաց, թե բենզինի շիշը ինչ-որ տեղ է դրել, բայց ինքը վթարի վայր չի վերադարձել: Մոտ կես ժամ գտնվել է ծառայության վայրում, հետո գնացել է Ֆուտբոլի ֆեդերացիա՝ ծառայություն կատարելու: Իր իմանալով՝ Լևոնը նախ գնացել է դեպքի վայր, հետո էլ գնացել է Բյուրական՝ հերթապահության:

Երեկոյան վկան զանգել է իր հրամանատարին, նա հարցրել է՝ ի՞նչ սպիտակ մեքենա է Աճառյան փողոցի վթարի վայրում եղել, ԱԻՆ ի՞նչ աշխատողներ են եղել մեքենայում:

Էդգարն ասել է, թե մեքենան եղել է Լևոն Հակոբյանինը, ինքն էլ եղել է նույն մեքենայում…

Կողմերի հարցերին պատասխանելով՝ վկան՝ դեպքի պահին փրկարա՛ր ծառայության աշխատակիցը, ասաց. «Ես չէի քշում ավտոն… Դեպքը իմ հետ չի եղել, ես ի՞նչ զեկուցեի… Ես ոչ մի առնչություն չունեմ…»:

Մեղադրողի հարցին պատասխանելով՝ վկան ասաց, թե դեպքի վայրից փախուստ չի եղել, ինքն առաջարկել է կանգնել, իսկ Լևոնն ասել է՝ գնանք՝ գործիքներով ու տեխնիկայով մոտենանք, որ արդյունավետ
օգնենք…

Վկան տարակուսեց մեղադրողի հարցից ու պատասխանեց. «Փողոցի մեջտեղում ավտո չեն կանգնացնում՝ երրորդ գծի մեջտեղում ո՞նց կանգնացներ… Ես չէի մեքենան քշում, ես չէի կարող պատկերացնել՝ Լևոնը կհասցնի՞ շրջադարձ կատարել, թե՞ ոչ…»:

Այնուհետև վկան վերհիշեց, որ չթույլատրված տեղում շրջադարձ կատարող Լևոնը «մի չնչին առաջացել ու կանգնել է» ուղեմասի մեջտեղում. «Կարող ա Լևոնը մեքենա էր նկատել, դրա համար կանգնեց… Հետո շարժվեց… »:

Ինքը, քանի որ կլանված նայում էր բենզինի անկափարիչ շշին, չի պատկերացրել՝ մոտեցող «Համերը» կարո՞ղ է շրջանցել իրենց մեքենան. «Այդ ամենը տևել է մեկ-երկու վայրկյան…»:

Վկան ասաց, թե Լևոնը իրեն չի առաջարկել կատարվածի մասին ոչ ոքի չասել, Լևոնն ասել է, թե ինքը կասի՝ «ինչ պետք ա»:

Ամբաստանյալ Լևոն Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Ժաննա Կոտիկյանն ասաց՝ Լևոնը չգիտե՞ր, որ այդտեղով շրջադարձ կատարել չի կարելի, ինչո՞ւ շրջադարձ կատարեց, երևի շտապո՞ւմ էիք…

Մահացած աղջնակի հայրը՝ տուժողի իրավահաջորդը, վկայի ցուցմունքներից զայրացավ, մանավանդ այն հատվածից, թե Լևոն Հակոբյանը վթարից հետո չի կանգնել, վթարի վայրը թողել-հեռացել է, որ իրենց փրկարար ծառայություն մտնի ու տեխնիկայով, իբր, շտապ վերադառնա դեպքի վայր: Տուժողի իրավահաջորդը հայտարարություն արեց. «Էդ ո՞նց երկու քայլի վրա գտնվող ծառայության վայրից շտապ մոտեցաք, որ շտապօգնության երկու մեքենաները 3-րդ Մասիվից ձեզնից շուտ եկան-հասան… Թող Լևոնը ավտոն կայնացներ ճանապարհի մեջտեղը, իջներ, տեղում օգնություն ցույց տար… Եթե ինքը շրջադարձ չկատարեր, սենց բան չէր լինի… Էդ ո՞ւր էր սրոչնի գնում՝ մա՞րդ պիտի փրկեր…»:

Վկան ասաց, որ ինքը մի քանի մետրի վրա կատարված բախումը չի տեսել, միայն բախման ձայն է լսել ու չի պատկերացրել, թե… մարդկային զոհ կարող էր լինել…

Իսկ Լևոնը դեպքի վայր հատուկ տեխնիկա ու գործիքներ չի տարել, նա այնտեղ է վերադարձել ոտքով՝ առանց մեքենայի…

Դատարանը հարցաքննեց ԱԻՆ հրշեջ ծառայության խմբի պետ Գևորգ Խաչատրյանին, ով Լևոն Հակոբյանի անմիջական պետն է եղել:

Վկան ասաց, թե իրենք հատուկ սարքավորումներ ունեցող միակ մեքենայով՝ «Գազելով», գնացել էին «Օձի կանչի»: Սա նշանակում է՝ Չարբախից կանչ էր եղել, թե օձ են տեսել, փրկարարները գնացել էին օձին բռնելու: Այնպես որ՝ Ավանի ծառայությունում վթարի պահին հատուկ սարքավորված մեքենա չկար: Իրենք վթարի կանչը ստացել են ու Չարբախից եկել-հասել են Ավան՝ Աճառյան փողոց: Մինչև իրենց գալը վթարի վայր են հասել նաև Մասիվի փրկարարները, որոնց մեքենան այնքան էլ հատուկ սարքավորված չէ:

Վկան ասաց, թե վթարի վայրում իր խումբը «սպասարկել է դեպքը», հետո վերադարձել են իրենց ծառայության վայր, այնուհետև ինքը Լևոնին ուղարկել է Բյուրական՝ հերթապահության:

Վթարի վայրում տեսել է Լևոնին, նա էլ իրենց հետ «սպասարկել է դեպքը», բայց իրեն՝ որպես անմիջական պետի, ոչինչ չի զեկուցել: Ինքը վթարին ԱԻՆ աշխատակցի առնչության մասին իմացել է երեկոյան՝ իրենց հրամանատարի հետ խոսակցության ժամանակ: Հրամանատարը հանձնարարել է շտապ պարզել՝ ո՞ր աշխատակիցներն են ինքնակամ թողել ծառայության վայրն ու սպիտակ մեքենայով հայտնվել Աճառյան փողոցի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել վթարը:

Վկան զանգել ու ճշտել է, որ այդ սպիտակ մեքենան Լևոն Հակոբյանի մեքենան էր, իր խմբի ևս մի փրկարար՝ Էդգարը, նույնպես գտնվել է մեքենայի մեջ: Այս ամենը վկան զեկուցել է իր վերադասին:

Ամբաստանյալ Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան Վազգեն Թադևոսյանի հարցին վկան պատասխանեց, որ փրկարարը պարտավոր է՝ անկախ նրանից՝ ծառայության բերումով է դեպքի վայրում, թե ոչ՝ օգնել ու փրկել մարդկանց…

Լևոն Հակոբյանի շահերի պաշտպանի հարցերին պատասխանելով՝ վկան նշեց, թե Լևոնը իրենց հետ «սպասարկել է դեպքը», նույնիսկ՝ մասնակցել է վթարված «Օպելից»… երեխայի դիակի դուրսբերմանը:

Լևոն Հակոբյանին վկան խիստ դրական բնութագրեց, նշեց, թե շնորհակալագրեր ունի, նաև նշեց, թե իր իմանալով՝ Լևոնը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն:

Վկան մինչև անգամ Լևոնի՝ դեպքի վայրից հեռանալու իր վարկածն առաջ քաշեց. «Ինքը չի գիտակցել իր մեղավորությունը, եթե մեղավորություն ընդհանրապես ունի»: Այնուհետև վկան նաև նշեց, թե ԱԻՆ-ում այդ դեպքից հետո «բոլորն էին շոկի մեջ»:

Դատարանը հարցաքննեց ևս մի շարքային հրշեջ-փրկարար վկայի՝ Գագիկ Սուրենյան անուն-ազգանունով: Նա ասաց, որ ինքն էլ է Չարբախ՝ «Օձի կանչով» մեկնածների թվում եղել, Չարբախից եկել են Ավան:

Վթարի վայրում ինքը ձեռնոցներ է բաժանել իր ծառայակիցներին ու տեսել է, որ Լևոնն էլ է այնտեղ՝ նրան էլ է ձեռնոցներ տվել: Թե ե՞րբ էր Լևոնը վթարի վայրում հայտնվել, ո՞ւմ հետ՝ ինքը չի տեսել: Այս
փրկարար վկան ասաց, թե դեպքի վայրում տուժողներին չի հիշում, իսկ Լևոնին տեսել ու հիշում է…