Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ընտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՍամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՆոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանՊակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջանԻրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակԲանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա ՇուշանյանԱյն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար ՂումաշյանՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան»Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայիՉինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսներըՊետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան Հունիսի 7-ին ՔՊ-ին ընտրելը նշանակում է նոր զիջումներ40000 դրամ զինծառայողի ընտանիքին և անվճար բուհական կրթություն զինծառայողին․ Հրայր Կամենդատյան Նախընտրական հանդիպում և քայլերթ Արաբկիր վարչական շրջանում․ ԲՀԿԱջակցության և փոփոխությունների ուղերձը՝ Էջմիածին․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց ապագայի երեք առանցքային ծրագիրըՄհեր Ավետիսյանը Ռուսաստանի դեսպանատան առջև ծաղկեպսակ է տեղադրել՝ ի հարգանք Լուգանսկի ուսանողական քոլեջին հասցված հարվածի հետևանքով նահատակված ռուս երեխաների հիշատակին
Հասարակություն

«Էդ ո՞ւր էր սրոչնի գնում՝ մա՞րդ պիտի փրկեր…». ԱԻՆ աշխատակցի մասնակցությամբ վթարի հետևանքով 11-ամյա երեխայի գլուխը կտրվել է մարմնից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց 2017 թվականի աշնանը մեծ աղմուկ բարձրացրած ողբերգական վթարներից մեկի՝ Աճառյան փողոցում ԱԻՆ աշխատակցի ու սլավոնական համալսարանի ուսանողի մասնակցությամբ ճանապարհային պատահարի գործի դատական քննությունը:

Այս ողբերգական պատահարի արդյունքում 11-ամյա դպրոցական աղջնակ է մահացել, իսկ երեխայի հարազատները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ամբաստանյալի աթոռին երկու Հակոբյաններ են՝ ո՛չ բարեկամներ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին 27-ամյա Լևոն Հակոբյանը՝ ԱԻՆ հրշեջ-փրկարար, իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի, տրանզիտային համարանիշով ավտոմեքենայով Երևանի Աճառյան 42 շենքի մոտ ճանապարհի չթույլատրված հատվածում հետադարձ է կատարել, խոչընդոտել է սահմանված թույլատրելի արագության գերազանցումով նույն ուղեմասով ընթացող՝ 23-ամյա Արթուր Հակոբյանին պատկանող, նրա վարած «HUMMER H2» մեքենայի երթևեկությանը, ինչը և դարձել է սարսափելի ավտովթարի պատճառ:

Արթուր Հակոբյանը վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը, մեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի, որտեղ ընդհարվել է սկզբում «Օպել», ապա «Նիսան» մեքենաներին:

«Օպելի» 11-ամյա ուղևորուհի Լարիսա Մ.-ն տեղում մահացել է, երեխայի գլուխը կտրվել է իրանից, երեխայի ծնողներին պատճառվել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Վթարից հետո փրկարար Լևոն Հակոբյանը առանց կանգ առնելու հեռացել է դեպքի վայրից, գնացել է իր աշխատավայրը, այնուհետև փրկարարների հետ ներկայացել է դեպքի վայր ու ոչինչ չի հայտնել կատարվածի մասին:

Այն բանից հետո, երբ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի նկարահանած նյութերի ուսումնասիրությունից պարզվել է վթարի ամբողջ պատկերը, Լևոն Հակոբյանը ներկայացել է ոստիկանություն:

Երկու ամբաստանյալներն էլ գտնվում են կալանքի տակ:

Այս գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ դատախազ Հ. Պետրոսյանը:

Արթուր Հակոբյանի շահերի պաշտպանը փաստաբան Վազգեն Թադևոսյանն է, իսկ Լևոն Հակոբյանի շահերը պաշտպանում է փաստաբան Ժաննա Կոտիկյանը:

Տուժողները Արարատի մարզի Ոստանիկ գյուղից են:

Հրշեջ –փրկարար Լևոն Հակոբյանը միջնակարգ կրթություն ունի, նրա խնամքին են 3 և 5 տարեկան մանկահասակ երեխաներն ու չաշխատող կինը:

Արթուր Հակոբյանը դեպքի պահին Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող էր:

Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, Լևոն Հակոբյանին՝ 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով՝ նաև՝ պատահարի վայրը թողնելու համար:

Մահացած երեխայի մայրը, որ այս գործով տուժողի կարգավիճակ ունի, երեխայի է սպասում՝ տղա են ունենալու: Կինը ասաց, որ նաև 8 տարեկան որդի ունեն… Հանուն երեխաների է, որ կարողանում է դիմանալ ծանր վշտին ու տարած մեծ սթրեսին: Դեպքի պահին մայրը դստեր կողքին էր նստած, նա էլ ծանր վնասվածքներ է ստացել, բայց դստեր ողբերգական կորուստը նրա չամոքվող վերքն է՝ ամեն բան կատարվել է նրա աչքի առաջ…

Դատարանը վկաների հարցաքննության փուլում էր:

Վկա Էդգար Ավետիսյանը դեպքի պահին եղել է ԱԻՆ աշխատակից՝ Լևոն Հակոբյանի գործընկերը: Ավելին, դեպքի պահին նա գտնվել է Լևոնի մեքենայի մեջ: Ներկայումս, վկան, ըստ իր հայտարարության, չի աշխատում:

Դեպքի օրը վկան հերթապահ է եղել: Նա Լևոն Հակոբյանի հետ դուրս է եկել, ինչպես պարզվում է՝ նրանք ինքնակամ բացակայել են ծառայության վայրից՝ Լևոնի նոր սպիտակ «Հոնդա»-ով գնացել են… մի շիշ բենզին գնելու:

Վկան ասաց, որ բենզինը գնել են շշով, որը կափարիչ չուներ: Ինքը մինչև մեքենա նստելը հայացքով գետնին կափարիչ է փնտրել ու չի նկատել՝ իրենց ուղեմասում երթևեկությունը ինտենսի՞վ է, թե՞ ոչ: Նստել է մեքենա ու իր ամբողջ-ամբողջ ուշադրությունը սևեռել է բենզինի շշին, որ հանկարծ… բենզինը չթափվի: Վկան այդպես պատճառաբանեց, որ մինչև պատահարը ոչինչ չի նկատել, միայն մի ակնթարթ տեսել է նույն ուղեմասով իրենցից մոտ 100 մետր հեռավորության վրա խաչմերուկն անցած ու մոտեցող «Համերը»:

Վկան ասաց, թե զգացել է, որ Լևոնը շրջադարձ է կատարում: Ինքը աջուձախ չի նայել, չի փորձել Լևոնին օգնել, ամենայն ուշադրությամբ միայն բենզինի շշին է նայել: Եվ մեկ էլ հանկարծ՝ մեքենաների բախման ձայն է լսել: Լևոնին առաջարկել է կանգնել, բայց Լևոնը պատճառաբանել է, թե ճանապարհի մեջտեղում կանգնել չի կարող, հարմար տեղ գտնի՝ կկանգնի: Իսկ հետո էլ Լևոնը որոշել է, որ ավելի լավ է իրենց աշխատավայր վերադառնան ու հատուկ «տեխնիկայով ու գործիքներով» մոտենան դեպքի վայրին՝ «ավելի արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար»:

Հասել են դեպքի վայրից մի քանի մետրի վրա գտնվող իրենց ծառայության վայրը: Վկան ասաց, թե բենզինի շիշը ինչ-որ տեղ է դրել, բայց ինքը վթարի վայր չի վերադարձել: Մոտ կես ժամ գտնվել է ծառայության վայրում, հետո գնացել է Ֆուտբոլի ֆեդերացիա՝ ծառայություն կատարելու: Իր իմանալով՝ Լևոնը նախ գնացել է դեպքի վայր, հետո էլ գնացել է Բյուրական՝ հերթապահության:

Երեկոյան վկան զանգել է իր հրամանատարին, նա հարցրել է՝ ի՞նչ սպիտակ մեքենա է Աճառյան փողոցի վթարի վայրում եղել, ԱԻՆ ի՞նչ աշխատողներ են եղել մեքենայում:

Էդգարն ասել է, թե մեքենան եղել է Լևոն Հակոբյանինը, ինքն էլ եղել է նույն մեքենայում…

Կողմերի հարցերին պատասխանելով՝ վկան՝ դեպքի պահին փրկարա՛ր ծառայության աշխատակիցը, ասաց. «Ես չէի քշում ավտոն… Դեպքը իմ հետ չի եղել, ես ի՞նչ զեկուցեի… Ես ոչ մի առնչություն չունեմ…»:

Մեղադրողի հարցին պատասխանելով՝ վկան ասաց, թե դեպքի վայրից փախուստ չի եղել, ինքն առաջարկել է կանգնել, իսկ Լևոնն ասել է՝ գնանք՝ գործիքներով ու տեխնիկայով մոտենանք, որ արդյունավետ
օգնենք…

Վկան տարակուսեց մեղադրողի հարցից ու պատասխանեց. «Փողոցի մեջտեղում ավտո չեն կանգնացնում՝ երրորդ գծի մեջտեղում ո՞նց կանգնացներ… Ես չէի մեքենան քշում, ես չէի կարող պատկերացնել՝ Լևոնը կհասցնի՞ շրջադարձ կատարել, թե՞ ոչ…»:

Այնուհետև վկան վերհիշեց, որ չթույլատրված տեղում շրջադարձ կատարող Լևոնը «մի չնչին առաջացել ու կանգնել է» ուղեմասի մեջտեղում. «Կարող ա Լևոնը մեքենա էր նկատել, դրա համար կանգնեց… Հետո շարժվեց… »:

Ինքը, քանի որ կլանված նայում էր բենզինի անկափարիչ շշին, չի պատկերացրել՝ մոտեցող «Համերը» կարո՞ղ է շրջանցել իրենց մեքենան. «Այդ ամենը տևել է մեկ-երկու վայրկյան…»:

Վկան ասաց, թե Լևոնը իրեն չի առաջարկել կատարվածի մասին ոչ ոքի չասել, Լևոնն ասել է, թե ինքը կասի՝ «ինչ պետք ա»:

Ամբաստանյալ Լևոն Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Ժաննա Կոտիկյանն ասաց՝ Լևոնը չգիտե՞ր, որ այդտեղով շրջադարձ կատարել չի կարելի, ինչո՞ւ շրջադարձ կատարեց, երևի շտապո՞ւմ էիք…

Մահացած աղջնակի հայրը՝ տուժողի իրավահաջորդը, վկայի ցուցմունքներից զայրացավ, մանավանդ այն հատվածից, թե Լևոն Հակոբյանը վթարից հետո չի կանգնել, վթարի վայրը թողել-հեռացել է, որ իրենց փրկարար ծառայություն մտնի ու տեխնիկայով, իբր, շտապ վերադառնա դեպքի վայր: Տուժողի իրավահաջորդը հայտարարություն արեց. «Էդ ո՞նց երկու քայլի վրա գտնվող ծառայության վայրից շտապ մոտեցաք, որ շտապօգնության երկու մեքենաները 3-րդ Մասիվից ձեզնից շուտ եկան-հասան… Թող Լևոնը ավտոն կայնացներ ճանապարհի մեջտեղը, իջներ, տեղում օգնություն ցույց տար… Եթե ինքը շրջադարձ չկատարեր, սենց բան չէր լինի… Էդ ո՞ւր էր սրոչնի գնում՝ մա՞րդ պիտի փրկեր…»:

Վկան ասաց, որ ինքը մի քանի մետրի վրա կատարված բախումը չի տեսել, միայն բախման ձայն է լսել ու չի պատկերացրել, թե… մարդկային զոհ կարող էր լինել…

Իսկ Լևոնը դեպքի վայր հատուկ տեխնիկա ու գործիքներ չի տարել, նա այնտեղ է վերադարձել ոտքով՝ առանց մեքենայի…

Դատարանը հարցաքննեց ԱԻՆ հրշեջ ծառայության խմբի պետ Գևորգ Խաչատրյանին, ով Լևոն Հակոբյանի անմիջական պետն է եղել:

Վկան ասաց, թե իրենք հատուկ սարքավորումներ ունեցող միակ մեքենայով՝ «Գազելով», գնացել էին «Օձի կանչի»: Սա նշանակում է՝ Չարբախից կանչ էր եղել, թե օձ են տեսել, փրկարարները գնացել էին օձին բռնելու: Այնպես որ՝ Ավանի ծառայությունում վթարի պահին հատուկ սարքավորված մեքենա չկար: Իրենք վթարի կանչը ստացել են ու Չարբախից եկել-հասել են Ավան՝ Աճառյան փողոց: Մինչև իրենց գալը վթարի վայր են հասել նաև Մասիվի փրկարարները, որոնց մեքենան այնքան էլ հատուկ սարքավորված չէ:

Վկան ասաց, թե վթարի վայրում իր խումբը «սպասարկել է դեպքը», հետո վերադարձել են իրենց ծառայության վայր, այնուհետև ինքը Լևոնին ուղարկել է Բյուրական՝ հերթապահության:

Վթարի վայրում տեսել է Լևոնին, նա էլ իրենց հետ «սպասարկել է դեպքը», բայց իրեն՝ որպես անմիջական պետի, ոչինչ չի զեկուցել: Ինքը վթարին ԱԻՆ աշխատակցի առնչության մասին իմացել է երեկոյան՝ իրենց հրամանատարի հետ խոսակցության ժամանակ: Հրամանատարը հանձնարարել է շտապ պարզել՝ ո՞ր աշխատակիցներն են ինքնակամ թողել ծառայության վայրն ու սպիտակ մեքենայով հայտնվել Աճառյան փողոցի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել վթարը:

Վկան զանգել ու ճշտել է, որ այդ սպիտակ մեքենան Լևոն Հակոբյանի մեքենան էր, իր խմբի ևս մի փրկարար՝ Էդգարը, նույնպես գտնվել է մեքենայի մեջ: Այս ամենը վկան զեկուցել է իր վերադասին:

Ամբաստանյալ Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան Վազգեն Թադևոսյանի հարցին վկան պատասխանեց, որ փրկարարը պարտավոր է՝ անկախ նրանից՝ ծառայության բերումով է դեպքի վայրում, թե ոչ՝ օգնել ու փրկել մարդկանց…

Լևոն Հակոբյանի շահերի պաշտպանի հարցերին պատասխանելով՝ վկան նշեց, թե Լևոնը իրենց հետ «սպասարկել է դեպքը», նույնիսկ՝ մասնակցել է վթարված «Օպելից»… երեխայի դիակի դուրսբերմանը:

Լևոն Հակոբյանին վկան խիստ դրական բնութագրեց, նշեց, թե շնորհակալագրեր ունի, նաև նշեց, թե իր իմանալով՝ Լևոնը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն:

Վկան մինչև անգամ Լևոնի՝ դեպքի վայրից հեռանալու իր վարկածն առաջ քաշեց. «Ինքը չի գիտակցել իր մեղավորությունը, եթե մեղավորություն ընդհանրապես ունի»: Այնուհետև վկան նաև նշեց, թե ԱԻՆ-ում այդ դեպքից հետո «բոլորն էին շոկի մեջ»:

Դատարանը հարցաքննեց ևս մի շարքային հրշեջ-փրկարար վկայի՝ Գագիկ Սուրենյան անուն-ազգանունով: Նա ասաց, որ ինքն էլ է Չարբախ՝ «Օձի կանչով» մեկնածների թվում եղել, Չարբախից եկել են Ավան:

Վթարի վայրում ինքը ձեռնոցներ է բաժանել իր ծառայակիցներին ու տեսել է, որ Լևոնն էլ է այնտեղ՝ նրան էլ է ձեռնոցներ տվել: Թե ե՞րբ էր Լևոնը վթարի վայրում հայտնվել, ո՞ւմ հետ՝ ինքը չի տեսել: Այս
փրկարար վկան ասաց, թե դեպքի վայրում տուժողներին չի հիշում, իսկ Լևոնին տեսել ու հիշում է…