Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Politics

«Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հնարավո՞ր է այս պահին ստորագրել «Խաղաղության պայմանագիր», թե՞ ոչ։ Դա կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի միջազգային պայմաններ կլինեն։ Այս պահին չեմ տեսնում թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային այնպիսի իրավիճակ, որոնց պայմաններում Ադրբեջանը ստիպված կլիներ ստորագրել պայմանագիրը։ Ինչո՞ւ եմ շեշտում՝ ստիպված կլիներ, որովհետև իր կամքով Ադրբեջանը չի ստորագրելու այս պահին պայմանագիր, քանի որ ունի նախապայմաններ և ամեն անգամ դրանք շատանալու են։ Քանի դեռ Հայաստանի իշխանությունները սկսելու են բավարարել հերթական նախապայմանը, դրանից հետո առաջ են գալու նոր նախապայմաններ։ Եթե վերցնենք 2021 թվականից մինչև օրս տեղի ունեցող իրադարձությունները, դրանց տրամաբանությունը, բանակցային գործընթացը և դրա զարգացման միտումները, կտեսնենք շատ հստակ կոր, որ եղել է Ադրբեջանի պահանջ, պահանջը բավարարվել է հայկական կողմից, միանգամից առաջ է եկել նոր պահանջ։ Ընդ որում, այդ պահանջները նախ գեներացվում են ադրբեջանական տեղեկատվական միջոցների միջոցով, այստեղ քննարկումը ծավալվում է, որից հետո այն վերադառնում է իշխանական կուլուարներ, որտեղից հնչում է որպես պաշտոնական պահանջ, նախապայման։ Սա հստակ ձևավորված ձեռագիր է, ռազմավարություն, որն Ադրբեջանը գոնե մինչ այժմ բավականին հաջողությամբ իրագործել է՝ ճնշում գործադրելով ամենատարբեր հնարքներով»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը, երբ անդրադառնում ենք «Խաղաղության պայմանագրի» շուրջ զարգացումներին։

Հնարքներից մեկն էլ սահմանային լարվածություն ստեղծելն է։ «Կարծում եմ՝ սահմանային լարվածությունը, մեծ հաշվով, ոչ միայն իշխանությունների վրա ճնշում գործադրելու միջոց է, այլ հենց իշխանությունների կողմից ադրբեջանական նախապայմանները բավարարելու համար լեգիտիմություն ապահովելու միջոց։ Ամեն հերթական սրացման ժամանակ Հայաստանի իշխանությունը բավարարում է իր առջև դրված նախապայմանը»,-նշում է մեր զրուցակիցը։

Հարց է առաջ քաշում՝ ունենալով այսպիսի գործիքներ, հնարավորություններ, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնի Հայաստանի հետ հաստատել խաղաղություն։ «Իր ազգային և պետական փիլիսոփայության մեջ Հայաստան անկախ պետություն ուղղակի չկա, բացակայում է։ Ադրբեջանի և Թուրքիայի ազգային և պետական ռազմավարության մեջ կարող է տեսականորեն լինել Հայաստան, բայց ոչ այն տեսքով, ինչպիսին պատկերացնում ենք մենք։ Հետևաբար, իրենց կողմից բոլոր ջանքերը գործադրվելու են, որպեսզի Հայաստանը հնարավորինս թուլանա, կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի հայեցողությունից, իր տնտեսական «արտերիաները», կոմունիկացիաները կապի այս պետությունների հետ և, այսպես ասած, անկախության բոլոր բանալիները հանձնի Թուրքիային և Ադրբեջանին, որի դիմաց գուցե տեսականորեն խաղաղ ապրելու հնարավորություն լինի, բայց ոչ անկախ պետություն ունենալու այն պատկերացմամբ, որ ունենք մենք։ Սա այս երկու երկրների ռազմավարությունն է, և դա նրանց այս պահին թույլ չի տալիս Հայաստանի հետ գնալ խաղաղության։ Խաղաղության նախապայման կարող է լինել միայն այն հանգամանքը, երբ իրապես տարածաշրջանում ձևավորվի, հաստատվի նոր ռազմաքաղաքական բալանս։ Պատահական չէ, որ Բայրամովը հայտարարում է, թե Հարավային Կովկասում հաստատվել է նոր ստատուս-քվո՝ նոր իրողություններին համապատասխան։ Իրենց խնդիրն այդ ստատուս-քվոն ամրագրելն է։ Այդ ամրագրումը պարզապես փաստաթուղթ ստորագրելով չի լինում, դա իրենք պատկերացնում են Հայաստանին նախապայմաններ առաջադրելով և Հայաստանի ինքնիշխանության բանալիներն իրենց ձեռքը վերցնելով։ Կարծում եմ, որ այս պահին թե՛ սահմանային կրակոցները, թե՛ Ադրբեջանի նախապայմաններն ընդհանուր ռազմավարության մաս են, որոնք կիրառում են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ»,-հավելում է նա։

Ադրբեջանը մշտապես առաջ է քաշել նաև Հայաստանի ապառազմականացման և կանոնավոր բանակ չունենալու հարցը։ Ավաղ, օրերս խորհրդարանում քննարկվող օրինագիծը շատ համահունչ է այս մտքերին, երբ ժամկետային զինծառայության մեկնողներին փաստացի առաջարկվում է վճարել և քիչ ծառայել։ Այս կերպ խախտվում են բանակի հիմքերը։ Այս առնչությամբ Պողոսյանն ասում է. «Խոսեցի տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական բալանսի հաստատման մասին։ Իսկ դրա առաջին և ամենակարևորը բաղադրիչներից մեկը տնտեսականն ու ռազմականն է։ Եթե ռազմական բաղադրիչն ի վիճակի լինես բավարարել, ապրիորի դա իր ազդեցությունը կունենա թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական բալանսի վերականգնման վրա։ Յուրաքանչյուր պետության, արտասահմանյան ներդրում Հայաստան կգա բացառապես այն դեպքում, երբ Հայաստանն ի վիճակի կլինի ապահովել ներդրումների անվտանգությունը։ Քանի դեռ դա չկա, Հայաստան ներդրումներ չեն գալու։ Եթե ներդրումներ չեն գալիս, տնտեսական զարգացման մասին պարզապես պետք է մոռանալ։ Հետևաբար, այս բոլորն ընդհանուր կոմպլեքս է, որի ամենաառաջնային բաղադրիչներից մեկը պետության ռազմունակությունն է։ Աշխարհագրական խորություն չունեցող պետության համար օրախնդիր է ունենալ ժամկետային զինվորական ծառայություն՝ հասարակության ընդհանուր մոբիլիզացիայի հնարավորությամբ։ Գլխագնով մարդկանց ազատել զինվորական ծառայությունից՝ նշանակում է կրճատել, նվազեցնել երկրի ռազմունակությունը»,-ընդգծում է քաղաքագետը։

Փոփոխվող աշխարհում ենք ապրում։ Երեկվա ահաբեկչի ձեռքն են այսօր սեղմում գերտերությունների ղեկավարները, անտեսվում է մարդկանց՝ իրենց բնօրրաններից տեղահանությունն ու ցեղասպանությունը։ «Մեր հույսը մենք ենք» սկզբունքով պետք է առաջնորդվել, բայց չես կարող միայնակ խնդիրներ լուծել աշխարհում։ Ինչպե՞ս չդառնալ մանրադրամ ուժեղների ձեռքում։ «Միջազգային հարաբերությունները հենվում են գլխավորապես ազգային ռազմավարությունների վրա։ Դա անվանում եմ արտաքին հարաբերությունների կամ դիվանագիտական դոկտրին։ Դոկտրինալ արտաքին քաղաքականությունը ցանկացած պետություն կարող է նաև դարձնել գրավիչ։ Այն ենթադրում է հետևողական արտաքին քաղաքական գիծ, այն է՝ կանխատեսելի արտաքին քաղաքական վարքագիծ տվյալ պետության կողմից: Որևէ պետության հետ դաշնակցելու համար նախ պետք է հասկանալ՝ տվյալ պետությունը ի՞նչ է ուզում։ Եթե չգիտենք, թե որևէ պետություն ինչ է ուզում տալ և ստանալ միջազգային հարաբերություններից, աշխարհից, չենք կարող այդ պետությանը դիտարկել որպես մեր դաշնակից, գործընկեր, լավագույն դեպքում պահի ազդեցության տակ օգտագործելու ենք այդ պետությանը՝ դարձյալ վստահ չլինելով ինչպիսի քաղաքական վարքագիծ կդրսևորի տվյալ պետությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի դոկտրինալ արտաքին քաղաքականություն, ունի ռեակցիոն արտաքին քաղաքականություն՝ տարբեր քաղաքական իրավիճակներին արձագանքում է ըստ այդ պահի գիտակցման կամ հարմարության։ Իսկ սա ոչ ադեկվատ արտաքին քաղաքական վարքագիծ է, որով կանխատեսելի չես քո գործընկերների, այն պետությունների համար, որոնք իրականում խորքային ազգային ընդհանուր շահեր կարող են ունենալ քեզ հետ։ Որպես օրինակ բերեմ վերջին դեպքերը՝ կապված Հնդկաստանի հետ, որն այս պահին գոնե սառը հակամարտության մեջ է փորձում մտնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այնտեղ ձևավորվել է տեսլական, որ Հայաստանը հիմնական հակաթուրքական պետություններից մեկն է։ Այն ձևավորվել է Հայաստանի՝ անցյալում վարած արտաքին քաղաքական ուղեգծից։ Մշտապես ընկալվել ենք հակաթուրքական պետությունների շարքում։ Սրանով պայմանավորված՝ Հնդկաստանում ձևավորվել է կարծիք, որ Հայաստանը և Հունաստանն իր լավագույն դաշնակիցները կարող են լինել։ Խորամուխ լինելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ այս տեսլականի երկարաժամկետ հեռանկարը կպահպանվի՞։ Կարծում եմ՝ ոչ, ժամանակի ընթացքում Հայաստանի ոչ ադեկվատ արտաքին քաղաքականությունը հանգելու է նրան, որ պետությունները, որոնք այս պահին գոնե այսրոպեական շահեր ունեն Հայաստանի հետ, դարձյալ Հայաստանին այդ շահերի տիրույթում չեն դիտարկելու։ Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության համար միջազգային հարաբերություններում միայնակության, որովհետև չգիտես՝ ինչ ես ուզում, քո պոտենցիալ գործընկերներն էլ չգիտեն, թե ինչ ես ուզում, թե աշխարհաքաղաքական որ իրավիճակում իրենց շահերը կհամընկնեն քո շահերի հետ։ Եթե կանխատեսելի արտաքին քաղաքական վարքագիծ ունես, վստահ են լինում, որ կարելի է հենվել քո վրա, դա քո արտաքին քաղաքական ուղեգիծն է, քո համար շահային գոտի է։ Եթե քեզ համար չկան շահային գոտիներ, և ռեակցիոն արտաքին քաղաքականություն ես վարում, եթե անգամ շահերը թվացյալ համընկնում են, խորքում որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ այս կամ այն իրավիճակում քո տեսլականը չի փոխվելու»,-ասում է մեր զրուցակիցը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում