Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Տոնոյան
Քաղաքականություն

«Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հնարավո՞ր է այս պահին ստորագրել «Խաղաղության պայմանագիր», թե՞ ոչ։ Դա կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի միջազգային պայմաններ կլինեն։ Այս պահին չեմ տեսնում թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային այնպիսի իրավիճակ, որոնց պայմաններում Ադրբեջանը ստիպված կլիներ ստորագրել պայմանագիրը։ Ինչո՞ւ եմ շեշտում՝ ստիպված կլիներ, որովհետև իր կամքով Ադրբեջանը չի ստորագրելու այս պահին պայմանագիր, քանի որ ունի նախապայմաններ և ամեն անգամ դրանք շատանալու են։ Քանի դեռ Հայաստանի իշխանությունները սկսելու են բավարարել հերթական նախապայմանը, դրանից հետո առաջ են գալու նոր նախապայմաններ։ Եթե վերցնենք 2021 թվականից մինչև օրս տեղի ունեցող իրադարձությունները, դրանց տրամաբանությունը, բանակցային գործընթացը և դրա զարգացման միտումները, կտեսնենք շատ հստակ կոր, որ եղել է Ադրբեջանի պահանջ, պահանջը բավարարվել է հայկական կողմից, միանգամից առաջ է եկել նոր պահանջ։ Ընդ որում, այդ պահանջները նախ գեներացվում են ադրբեջանական տեղեկատվական միջոցների միջոցով, այստեղ քննարկումը ծավալվում է, որից հետո այն վերադառնում է իշխանական կուլուարներ, որտեղից հնչում է որպես պաշտոնական պահանջ, նախապայման։ Սա հստակ ձևավորված ձեռագիր է, ռազմավարություն, որն Ադրբեջանը գոնե մինչ այժմ բավականին հաջողությամբ իրագործել է՝ ճնշում գործադրելով ամենատարբեր հնարքներով»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը, երբ անդրադառնում ենք «Խաղաղության պայմանագրի» շուրջ զարգացումներին։

Հնարքներից մեկն էլ սահմանային լարվածություն ստեղծելն է։ «Կարծում եմ՝ սահմանային լարվածությունը, մեծ հաշվով, ոչ միայն իշխանությունների վրա ճնշում գործադրելու միջոց է, այլ հենց իշխանությունների կողմից ադրբեջանական նախապայմանները բավարարելու համար լեգիտիմություն ապահովելու միջոց։ Ամեն հերթական սրացման ժամանակ Հայաստանի իշխանությունը բավարարում է իր առջև դրված նախապայմանը»,-նշում է մեր զրուցակիցը։

Հարց է առաջ քաշում՝ ունենալով այսպիսի գործիքներ, հնարավորություններ, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնի Հայաստանի հետ հաստատել խաղաղություն։ «Իր ազգային և պետական փիլիսոփայության մեջ Հայաստան անկախ պետություն ուղղակի չկա, բացակայում է։ Ադրբեջանի և Թուրքիայի ազգային և պետական ռազմավարության մեջ կարող է տեսականորեն լինել Հայաստան, բայց ոչ այն տեսքով, ինչպիսին պատկերացնում ենք մենք։ Հետևաբար, իրենց կողմից բոլոր ջանքերը գործադրվելու են, որպեսզի Հայաստանը հնարավորինս թուլանա, կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի հայեցողությունից, իր տնտեսական «արտերիաները», կոմունիկացիաները կապի այս պետությունների հետ և, այսպես ասած, անկախության բոլոր բանալիները հանձնի Թուրքիային և Ադրբեջանին, որի դիմաց գուցե տեսականորեն խաղաղ ապրելու հնարավորություն լինի, բայց ոչ անկախ պետություն ունենալու այն պատկերացմամբ, որ ունենք մենք։ Սա այս երկու երկրների ռազմավարությունն է, և դա նրանց այս պահին թույլ չի տալիս Հայաստանի հետ գնալ խաղաղության։ Խաղաղության նախապայման կարող է լինել միայն այն հանգամանքը, երբ իրապես տարածաշրջանում ձևավորվի, հաստատվի նոր ռազմաքաղաքական բալանս։ Պատահական չէ, որ Բայրամովը հայտարարում է, թե Հարավային Կովկասում հաստատվել է նոր ստատուս-քվո՝ նոր իրողություններին համապատասխան։ Իրենց խնդիրն այդ ստատուս-քվոն ամրագրելն է։ Այդ ամրագրումը պարզապես փաստաթուղթ ստորագրելով չի լինում, դա իրենք պատկերացնում են Հայաստանին նախապայմաններ առաջադրելով և Հայաստանի ինքնիշխանության բանալիներն իրենց ձեռքը վերցնելով։ Կարծում եմ, որ այս պահին թե՛ սահմանային կրակոցները, թե՛ Ադրբեջանի նախապայմաններն ընդհանուր ռազմավարության մաս են, որոնք կիրառում են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ»,-հավելում է նա։

Ադրբեջանը մշտապես առաջ է քաշել նաև Հայաստանի ապառազմականացման և կանոնավոր բանակ չունենալու հարցը։ Ավաղ, օրերս խորհրդարանում քննարկվող օրինագիծը շատ համահունչ է այս մտքերին, երբ ժամկետային զինծառայության մեկնողներին փաստացի առաջարկվում է վճարել և քիչ ծառայել։ Այս կերպ խախտվում են բանակի հիմքերը։ Այս առնչությամբ Պողոսյանն ասում է. «Խոսեցի տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական բալանսի հաստատման մասին։ Իսկ դրա առաջին և ամենակարևորը բաղադրիչներից մեկը տնտեսականն ու ռազմականն է։ Եթե ռազմական բաղադրիչն ի վիճակի լինես բավարարել, ապրիորի դա իր ազդեցությունը կունենա թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական բալանսի վերականգնման վրա։ Յուրաքանչյուր պետության, արտասահմանյան ներդրում Հայաստան կգա բացառապես այն դեպքում, երբ Հայաստանն ի վիճակի կլինի ապահովել ներդրումների անվտանգությունը։ Քանի դեռ դա չկա, Հայաստան ներդրումներ չեն գալու։ Եթե ներդրումներ չեն գալիս, տնտեսական զարգացման մասին պարզապես պետք է մոռանալ։ Հետևաբար, այս բոլորն ընդհանուր կոմպլեքս է, որի ամենաառաջնային բաղադրիչներից մեկը պետության ռազմունակությունն է։ Աշխարհագրական խորություն չունեցող պետության համար օրախնդիր է ունենալ ժամկետային զինվորական ծառայություն՝ հասարակության ընդհանուր մոբիլիզացիայի հնարավորությամբ։ Գլխագնով մարդկանց ազատել զինվորական ծառայությունից՝ նշանակում է կրճատել, նվազեցնել երկրի ռազմունակությունը»,-ընդգծում է քաղաքագետը։

Փոփոխվող աշխարհում ենք ապրում։ Երեկվա ահաբեկչի ձեռքն են այսօր սեղմում գերտերությունների ղեկավարները, անտեսվում է մարդկանց՝ իրենց բնօրրաններից տեղահանությունն ու ցեղասպանությունը։ «Մեր հույսը մենք ենք» սկզբունքով պետք է առաջնորդվել, բայց չես կարող միայնակ խնդիրներ լուծել աշխարհում։ Ինչպե՞ս չդառնալ մանրադրամ ուժեղների ձեռքում։ «Միջազգային հարաբերությունները հենվում են գլխավորապես ազգային ռազմավարությունների վրա։ Դա անվանում եմ արտաքին հարաբերությունների կամ դիվանագիտական դոկտրին։ Դոկտրինալ արտաքին քաղաքականությունը ցանկացած պետություն կարող է նաև դարձնել գրավիչ։ Այն ենթադրում է հետևողական արտաքին քաղաքական գիծ, այն է՝ կանխատեսելի արտաքին քաղաքական վարքագիծ տվյալ պետության կողմից: Որևէ պետության հետ դաշնակցելու համար նախ պետք է հասկանալ՝ տվյալ պետությունը ի՞նչ է ուզում։ Եթե չգիտենք, թե որևէ պետություն ինչ է ուզում տալ և ստանալ միջազգային հարաբերություններից, աշխարհից, չենք կարող այդ պետությանը դիտարկել որպես մեր դաշնակից, գործընկեր, լավագույն դեպքում պահի ազդեցության տակ օգտագործելու ենք այդ պետությանը՝ դարձյալ վստահ չլինելով ինչպիսի քաղաքական վարքագիծ կդրսևորի տվյալ պետությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի դոկտրինալ արտաքին քաղաքականություն, ունի ռեակցիոն արտաքին քաղաքականություն՝ տարբեր քաղաքական իրավիճակներին արձագանքում է ըստ այդ պահի գիտակցման կամ հարմարության։ Իսկ սա ոչ ադեկվատ արտաքին քաղաքական վարքագիծ է, որով կանխատեսելի չես քո գործընկերների, այն պետությունների համար, որոնք իրականում խորքային ազգային ընդհանուր շահեր կարող են ունենալ քեզ հետ։ Որպես օրինակ բերեմ վերջին դեպքերը՝ կապված Հնդկաստանի հետ, որն այս պահին գոնե սառը հակամարտության մեջ է փորձում մտնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այնտեղ ձևավորվել է տեսլական, որ Հայաստանը հիմնական հակաթուրքական պետություններից մեկն է։ Այն ձևավորվել է Հայաստանի՝ անցյալում վարած արտաքին քաղաքական ուղեգծից։ Մշտապես ընկալվել ենք հակաթուրքական պետությունների շարքում։ Սրանով պայմանավորված՝ Հնդկաստանում ձևավորվել է կարծիք, որ Հայաստանը և Հունաստանն իր լավագույն դաշնակիցները կարող են լինել։ Խորամուխ լինելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ այս տեսլականի երկարաժամկետ հեռանկարը կպահպանվի՞։ Կարծում եմ՝ ոչ, ժամանակի ընթացքում Հայաստանի ոչ ադեկվատ արտաքին քաղաքականությունը հանգելու է նրան, որ պետությունները, որոնք այս պահին գոնե այսրոպեական շահեր ունեն Հայաստանի հետ, դարձյալ Հայաստանին այդ շահերի տիրույթում չեն դիտարկելու։ Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության համար միջազգային հարաբերություններում միայնակության, որովհետև չգիտես՝ ինչ ես ուզում, քո պոտենցիալ գործընկերներն էլ չգիտեն, թե ինչ ես ուզում, թե աշխարհաքաղաքական որ իրավիճակում իրենց շահերը կհամընկնեն քո շահերի հետ։ Եթե կանխատեսելի արտաքին քաղաքական վարքագիծ ունես, վստահ են լինում, որ կարելի է հենվել քո վրա, դա քո արտաքին քաղաքական ուղեգիծն է, քո համար շահային գոտի է։ Եթե քեզ համար չկան շահային գոտիներ, և ռեակցիոն արտաքին քաղաքականություն ես վարում, եթե անգամ շահերը թվացյալ համընկնում են, խորքում որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ այս կամ այն իրավիճակում քո տեսլականը չի փոխվելու»,-ասում է մեր զրուցակիցը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում