Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

Ահազանգ. հսկայական փոսն ու անհատական շահը՝ Երևանի կենտրոնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայրաքաղաքի կենտրոնում՝ Փ. Բուզանդ և Արամի փողոցների միջանկյալ հատվածում հսկայական փոս է փորվել, որի մեջ նաև ջուր կա: Տարածքում շինաշխատանքներ են իրականացվում: Փոշին, բուլդոզերը և քաղաքի կենտրոնից օրեր շարունակ չհավաքվող աղբը տարածքում ամենևին էլ հին քաղաքի երազած կոլորիտը չեն ստեղծում:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, տարածքն ուսումնասիրելով, Երևանը սեփական բնակարանի հետ համեմատեց:

Մինչ կխոսեր բուն խնդրի՝ հերթական հնարավոր անշունչ կառույցի վերխոյացման մասին՝ տարածքով քայլելու ժամանակ ճարտարապետը նկատեց՝ ինչպես բնակարանում, այնպես էլ քաղաքում ընտանիք, ընկերություն ու բարեկամություն է կայանում: Ո՞ւր կորավ մեր քաղաքի կոլորիտը...

Նրա խոսքով՝ իրականացվող շինարարությունը «Հին Երևան» նախագծի շրջանակներում է:

«Բնակավայրերը և քաղաքները այն կառույցները չեն, որոնք կարճաժամկետ կյանք ունեն: Որքան երկար է պատմությունը, այնքան այն հետաքրքիր է ամեն տեսանկյունից: Այն փոփոխությունները, որոնք կատարվում են Երևանի կենտրոնում, ինչ–որ տեղ պատմության աղավաղում է: «Հին Երևան»–ի հեղինակն (Լևոն Վարդանյան,– խմբ.) ասում է, որ դա նախատեսված է վերջին գլխավոր հատակագծով, որի հեղինակային խումբը ես եմ գլխավորում: Իրականում այնտեղ այսպիսի բան չկա: Միայն նշված է, որ այդ տարածքի շենքերը, որոնք կառուցվել են «Հին Երևան» հասկացողությամբ, պահպանվում են այն միջավայրում, որտեղ որ կառուցվել են: Ի դեպ՝ շենքերը պետք է պահպանվեն առանց որևէ հարկեր ավելացնելու, ճարտարապետությունն ու միջավայրը փոխելու: Շենքը չի կարող իր ժամանակն արտահայտել, եթե չունի իր միջավայրը: Իսկ նման ծրագիր չի իրագործվել: Ստեղծում են մի միջավայր, որը ներդաշնակ չէ կառուցապատման հետ և չի արտահայտում հին Երևանի կոլորիտը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Գ. Մուշեղյանը:

Ճարտարապետի դիտարկմամբ՝ այդ հատվածում հին Երևանի շունչը զգալը հնարավոր չէ:

«Այս պարագայում շենքը, որը երկու փողոցների արանքում է դրվում, կարծես մի ամբողջ զանգված լինի: Սա մի քանի տեսանկյունից սխալ է: Նախ՝ քաղաքաշինության տեսակետից չի կարելի այդտեղ կառուցապատում իրականացնել: Հիմնական գաղափարը պետք է տարածքում գտնվող զբոսայգին լինի, որը Ա. Թամանյանի գլխավոր հատակագծով հիմնական զբոսայգիներից մեկն էր: Երկրորդ՝ այս ուղղությամբ անցնելու է քաղաքի մետրոպոլիտենի երկրորդ կարևոր ուղղություններից մեկը: Այն սկսվում է «Մսի կոմբինատ» արդյունաբերական հանգույցից, գալիս է մինչև էրեբունու թաղապետարանի հատված, մի փոքր տեղ մտնում է Սարի թաղի տարածք ու նորից դուրս գալիս: Այդ ուղղությունն անցնելով գալիս է և թունելներով մտնելով դեպի Հրազդանի կիրճ՝ միանում Բարեկամության հրապարակի մետրոպոլիտենի հանգույցին, այնուհետև շարունակում Կոմիտասի ուղղությունը: Մենք քար ենք գցում այդ մետրոպոլիտենի ապագա զարգացման վրա: Առիթ է եղել՝ ասել են, թե իբրև մետրոյի հետ էլ են հաշվի նստում, բայց ես չեմ կարծում, որ դա այդպես է: Մազաչափ անգամ չեմ կասկածում, որ այն կխանգարի ապագա մետրոյի շինարարությանը»,–ընդգծեց Գ. Մուշեղյանը:

Նրա կարծիքով՝ խնդիրները շատ են, բայց մեծ հաշվով գործ ունենք անհատական, քան պետական կամ հանրային շահի հետ:

«Իրականում հեղինակը պետք է հաշվի նստի հասարակության հետ ու դրա հիման վրա շարժվի: Ֆինանսավորողը մեծ գումարներ է ներդնում ու դրանք կարծես ոգևորում են որոշ մարդկանց: Շատ լավ է, որ գումարներ են ներդրվում, բայց այդ գումարները կարելի է այլ ձևով օգտագործել: Պարտադիր չէ այդ ամենը կենտրոնացնել քաղաքի կենտրոնական մասում: Տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ Հայաստանը Երևանն է, Երևանն էլ՝ միայն Կենտրոնը: Այսպիսի խտացումը շատ լուրջ քաղաքաշինական սխալների կբերի, որոնք քաղաքում բնակվելու հանգամանքն անտանելի են դարձնում»,–ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տրանսպորտային խցանման պատճառները ևս քաղաքաշինական սխալների հետևանքն են:

«Այդ հատվածում շենքերի հավաքածու չի կարող լինել ու հետո էլ մի շենք դառնալ: Այդպիսի Հին Երևան գոյություն չի ունեցել և չի էլ ունենա: Հին Երևանն իրենից քար չի ներկայացրել: Հին Երևանը կառուց է ու միջավայր, որտեղ մարդը կարող է զգալ, որ ապրում ու քայլում է հին Երևանի փողոցներով, վայելում հենց հին Երևանի ժամանակահատվածը»,– նշեց ճարտարապետը:

Հաշվի առնելով, որ նախատեսվող շինարարական կառույցի շրջակայքում բարձրահարկ շենքեր են, նա նշեց, որ այդ խտությունն իր հետ իրականում թե՛ բնապահպանական և թե՛ տրանսպորտային խնդիրներ է բերում:

«Իսկ այդ խտությունը գեղեցկության համար չէ, այլ կապված է շահի հետ: Մեզ մոտ գերիշխում է անձնական շահը»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում