Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Անկեղծ լինենք...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղի ուենցավ Հայաստան–Սփյուռք համաժողովը, թվով արդեն 6–րդը: Ինչի՞ ենք հասել այսքան համաժողովների ընթացքում:

Անշուշտ, բոլոր համաժողովների նպատակը հետևյալն է, և այս անգամ այն ընտրվել էր խորագիր` «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն»:

Եթե հետադարձ հայացք գցենք, ապա առաջին համաժողովների ընթացքում մեր ազգն առավել համախումբ էր` գտնվեր այստեղ` հայրենիքում, թե այլուր` սփյուռքում: Կար ընդհանուր նպատակ, որին ձգտում էին աշխարհի հայերը:

Հետագայում կամաց–կամաց միասնականության գիտակցությունը տեղի տվեց: Հատկապես անհատական մակարդակներում մարդիկ սկսեցին բոլորովին այլ կերպ դատել: Լիովին տարբեր դարձան հայրենիքի վերաբերյալ ընկալումները կամ սպասելիքները` հայրենիքից, կամ պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ:

Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը հիմնականում մի կողմ քաշվեցին հայրենիքի գործերից ու սկսեցին ապրել նեղացածի կարգավիճակով: Հայրենիքն իրենց հետ վատ վերաբերվեց, հայրենիքում իր բիզնեսի մեջ փայ մտան, հայրենիքում իր իրավունքները ոտնահարեցին: Եվ նման բաներ, որոնց մասին մեզանից յուրաքանչյուրը հրաշալի գիտի:

Սակայն, ընդունենք, որ այս դեպքում արդեն խոսքը չպետք է գնա հայրենիքի մասին: Որովհետև, հայրենիքից չեն նեղանում: Որովհետև հայրենիքը վերացական հասկացություն չէ, այն մեզանից` բոլորիցս կազմված–ձևավորված համախումբ է: Եվ մեզանից յուրաքանչյուրն է պատասխանատու այդ հայրենիքի վարքի ու այնտեղ բույն դրած բարքերի համար: Ինչպես ցանկացած բջիջ իր մասնակցությունն է ունենում օրգանիզմի կենսագործունեության մեջ:

Հիմա մեր շատ հայրենակիցներ նեղացողի կեցվածք են ընդունել ու չեն ընդունում այն, ինչ կա հայրենիքում: Լա՛վ եք անում. մենք էլ չենք ընդունում այստեղի հոռի վարքն ու բարքը: Բայց ապրում ենք այստեղ ու ցանկանում ենք ինչ–որ բան շտկել, փոխել:

Դուք էլ եկեք ու կռիվ տվեք լավ հայրենիքի համար, դուք էլ եկեք ու մաքրեք հայրենիքը աղբից ու ախտից: Մաքրեք անգամ պարզապես ձեր ներկայությամբ, անգամ` ձեր լուռ ներկայությամբ:

«Եկեք» ասելով` նկատի չունեմ բնավ հայրենադարձությունը: Եթե դա լինի, իհարկե, արդեն հրաշալի կլինի ամեն ինչ: Առավելապես խոսքս գործարար աշխարհին է վերաբերվում: Սփյուռքից հայրենիք եկող ներդրումներին է վերբերվում:

Հիմա ով չի ալարում, մի բան է ասում` սփյուռքից ներդրումներ չկան, որովհետև չեն վստահում իշխանություններին: Ախր, իշխանությունները գալիս ու գնում են, հայրենիքը մշտակա է: Եթե դուք հայրենիքի զավակն եք ձեզ զգում, ապա ծնողին հո չե՞ն ընտրում, եկեք ու բժշկեք նրան:

Այս գիտակցությունը եթե չկա, ուրեմն մենք մի տեղ արդեն անկեղծ ու ազնիվ չենք կամ ամբողջովին որդի չենք մեր հայրենիքին:

Մի բան եմ ուզում հիշել` երբ մեր ժողովուրդը ցրվում էր աշխարհով մեկ, նա մտածո՞ւմ էր, թե որ երկրում քաղաքական, տնտեսական ինչպիսի վիճակ է տիրում, ու նոր էր ոտք դնում այնտեղ: Չէր մտածում, չէ՞: Բայց գնաց ու կարողացավ ոտքի կանգնել այդ երկրներում, ու իրենով էլ, ինչքան իր ներուժն էր, ոտքի կանգնեցնել դրանք:

Սա` սփյուռքի մասին:

Իսկ մարդիկ էլ եղան, ովքեր գնացին երկրից անկախության այս տարիների ընթացքում: Լա՛վ արեցին` գնացին. ընդհանրապես ընդունված չէ նրանց մեղադրելը: Մե՛նք էլ չմեղադրենք:

Բայց չենք կարող չասել, որ պարզապես նողկալի է արտագաղթողների բանակի մեջ եղած քաղաքական կամ հասարակական գործունեության գիտակների պահվածքը, երբ հեռու երկրների իրենց տաքուկ ու ապահով բնակարաններից մեզ` այստեղ` հայրենիքում ապրողներիս, տաք–տաք խորհուրդներ են տալիս: Ո՛չ միայն խորհուրդներ են տալիս, հլա մի բան էլ մեղադրում են, որ մենք մեր քայլերի մեջ արմատական ու կտրուկ չենք, որ հանդուրժող ենք, է՛ս ենք, է՛ն ենք:

Լա՛վ, եղբայրներ, կարելի՞ է մի անգամ շուռ չգալ, չնայել հայելու մեջ, ձե՛ր հոգու հայելու, ու չհարցնել ինքներդ ձեզ` մենք եթե լքեցինք պատերազմի դաշտը (ընդունեք խոսքս փոխաբերական և ուղիղ իմաստով), էլ ի՞նչ իրավունքով ենք մեր պատգամները հղում առ հայրենիք:

Եվ մենք` այստեղ ապրողներս, ինչո՞ւ ենք լսում նրանց ու կարևորում նրանց խոսքը: Մե՛նք էլ ենք մեղավոր. մենք էլ ենք վախենում անկեղծ լինելուց: Մենք էլ ազնիվ չենք լինում ինքներս մեզ հետ: Եվ այդ մարդկանց էլ ազնվության չենք կոչում:

Թե չէ համազգային համաժողովներում վեհ–վեհ բաներից խոսելը կամ հայրենիքի այսօրվա իշխանությունների վարքագիծը բոլ–բոլ քննադատելը այնքան հեշտ բան է դարձել: Վկան` նայեք վերջին համաժողովի ելույթները: Դրանցից մի քանիսը այնքան ականջահաճո են մեզ, որ համարյա «հիթեր» դարձան: Ու լսելիս` ազգովի ոգևորությունից վեր–վեր ենք թռչում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում