Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Մեղավորը Էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1961 թ. հիմնադրված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար 1974 թ. ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Ժ. Շեխլյանի և Լ. Չերքեզյանի ձեռքով նախագծվեց և 1982 թ. շահագործման հանձնվեց օդանավակայանի կլոր շենքը, որը մեծ իրադարձություն էր Հայաստանի համար: 52 տարի անց՝ 2013 թ. արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը: Օդանավակայանի կառավարիչը հին մասնաշենքը քանդելու մտադրությունը բացատրել էր նրանով, որ կառույցի պահպանումը և վերականգնումը լուրջ ծախսեր է պահանջում: Բայց արդեն 2015 թ. դեկտեմբերին քաղաքապետարանի կողմից «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ–ին «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար թույլտվություն էր տրամադրվել: Որոշումը մեծ դժգոհություն առաջացրեց ճարտարապետների և հասարակության շրջանում:

Նույնիսկ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին: «Պաշտպանե՛նք «Զվարթնոցը» միասին, «Ստոպ Էռնեկյան» գրություններով երթ իրականացվեց դեպի Արգենտինայի դեսպանատուն:

Երկու տարի անց՝ անկախության 26–րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Էդուարդո Էռնեկյանին ազգային հերոսի կոչում շնորհեց:

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի պահպանման համար պայքարողների շարքում էր նաև ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Վերջինիս համար Էդուարդո Էռնեկյանին ազգային հերոսի կոչում շնորհելու փաստն անընդունելի է:

«Ես պայքարել եմ իր դեմ «Զվարթնոց» օդանավակայանի պահպանման համար: Ես չեմ կարծում, որ պետք էր իրեն շքանշան տալ: Էդուարդո Էռնեկյանը մեղավոր է: Եթե իր մեղքը փարատեր, ուղղեր, ես միգուցե կողմ լինեի, բայց հիմա ինչի՞ համար պետք է կողմ լինեմ: Ինքն այդպես էլ չհասկացավ, որ ազգային մշակույթ ոտնահարեց: Հիմա ազգային հերո՞ս է դառնում: Ես իսկապես չեմ հասկանում: Բայց նա մեղավոր չէ, մեղավորը շքանշան տվողն է՝ իրենք չեն գիտակցում:

Ազգային մշակույթ ոտնահարողը պետք է ազգային հերոսի կոչում ստանա՞: Քայլի մեջ տրամաբանություն չեմ տեսնում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց ճարտարապետը:

Վերջինս, սակայն, չի կիսում այն կարծիքները, թե կոչումները տարեցտարի արժեզրկվում են:

«Ասել, թե կոչումներ տալը պետք է դադարեցնել, այդպես չէ: Կոչումներ բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում էլ տրվել են: Ես չեմ կարծում, թե այդ կոչումները որևէ ժամանակ հիմնավորված չեն եղել: Միշտ էլ հիմնավորվել են որևէ ցայտուն աշխատանքով կամ ներդրմամբ: Այս պարագայում, երբ խոսում ենք Էդուարդո Էռնեկյանի մասին, մենք հասկանում ենք, թե ինչն է կասկածելի: Կասկածելին այն է, որ նա ազգային մշակույթը ոտնահարեց, չգիտակցեց ու հիմա էլ ազգային հերոսի կոչում է ստանում: Թեև այս հարցում ևս մեղավորն ինքը չէ: Մեղավորը պատկան մարմիններն են, որոնք պետք է տեր լինեին խնդրին, բայց տեր չեղան: Մեծ հաշվով՝ մեղավորն էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք»,– ընդգծեց Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետի խոսքով՝ «Զվարթնոց»–ի կլոր մասնաշենքի հարցը դեռ առկախված վիճակում է:

«Առկախված վիճակում է, որևիցե մեկը ձայն չի հանում: Այս ամբողջ ընթացքում Էռնեկյանի կողմից որևէ դրական քայլ չեղավ: Իսկ ազգային հերոսի կոչում են տալիս, որովհետև բավականին մեծ գումար է ծախսել Հայաստանի տարբեր խնդիրների լուծման համար: Միգուցե ազգային հերոսի կոչում ստանալու համար «հատուցե՞լ» է իր մեղքը՝ չգիտեմ»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

Ճարտարապետները մինչ օրս համոզված են, որ «Զվարթնոց»–ի կլոր մասնաշենքը պահպանելու համար կարելի է ուղղակի ամրացման աշխատանքներ կատարել և ոչ թե քանդել պատմամշակութային արժեքը:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում