Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Մենք չենք արժևորում այն, ինչ մեր ժողովուրդը ստեղծում է ժամանակի մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է նկարիչ Հաղթանակ Շահումյանը

– Պարոն Շահումյան, Ելք դաշինքը դիմել է քաղաքապետարան, որպեսզի խորհրդային գործիչների անունները կրող փողոցներն անվանափոխվեն: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը:

– Ես դեմ եմ, որ որևէ հարց, եթե ունի ազգային բնույթ և կապված է պատմության հետ, կուսակցականացվի ու դիտարկվի քաղաքական տեսանկյունով:

Ընդհանրապես, ես այդ նախաձեռնության հրատապության խնդիրը չեմ հասկանում: Բազում խնդիրներ կան մեր երկրում, բայց հենց այդ հարցն է առաջին պլան մղվել: Եվ բանն այն է, որ սովետական ժամանակներում արված սխալները մենք նույն սովետական մեթոդներով ու սկզբունքներով ենք ուզում լուծել:

Փողոցը կամ ինչ–որ շինություն որևէ մեկի անունով կոչելու հանգամանքը նախ և առաջ պետք է բռնի ժամանակի քննությունը: Տվյալ մարդը պետք է արժանացած լինի սերունդների դատին: Իսկ մեր ժամանակի հարցերում մենք միշտ էլ կարող ենք սխալվել: Հենց այսօր պետականորեն ընդունված հերոսներ կան, որոնց մասին ժողովրդի կարծիքը բոլորովին այլ է:

Կամ Լենինը դեռ չմահացած` Լենինի արձաններ կանգնեցրին: Հիմա մենք այդ նույն սկզբունքն ենք կիրառում:

Մեկ այլ բան էլ` անընդհատ քանդելով–քանդելով մենք մեր ազգի կենսագրությունը խեղաթյուրում ենք, խաթարում ենք նրա պատմության շարունակականությունը: Իհարկե, անուններ կան, որ պետք է փոխվեն: Բայց կան նաև մարդիկ, որոնց դերը անգնահատելի է մեր ժողովրդի կյանքում: Օրինակ` Ալեքսանդր Մյասնիկյանը: Հետո՞ ինչ, որ եղել է կոմունիստ: Նա պետական մտածողությամբ մարդ էր ու իր հետքն է թողել մեր պատմության մեջ:

Սա շատ նուրբ հարց է, և ո՛չ կուսակցական խմբակցությունների գործն է, ոչ էլ, որքան էլ հեղինակավոր լինեն, առանձին անհատների, որպեսզի որոշեն նման գործիչների տեղը մեր ժողովրդի կյանքում: Նախ դրա համար ժամանակ է պետք, և այն պետք է արվի հատուկ հանձնաժողովի միջոցով: Որոշակի դադար է հարկավոր, որպեսզի վերջնականապես ընկալվի հերոսի կերպարը:

Էլ չեմ խոսում այն մասին, որ այսօր մեր երկրում բավականին լուրջ խնդիրներ կան կուտակված, որոնք լուծման կարիք ունեն: Եվ հարկ չկա, որ մեր էներգիան ծախսենք նման մանր–մունր խնդիրների վրա, մեր պայքարը մտցնենք ոչ անհրաժեշտ հունի մեջ:

Ի վերջո, եթե փողոցների այդ անունները փոխվեցին, մեր կյանքո՞ւմ էլ մի բան կփոխվի.... Մեր տնտեսությունը կզարգանա՞, մեր երկրի անվտանգությունը կավելանա՞, դատարանների անաչառությունը կմեծանա՞:

– Այս առումով ես ցանկանում եմ զուգահեռներ անցկացնել այն գործելաոճի հետ, երբ հանվեցին խորհրդային ժամանակներում ստեղծված արվեստի լավագույն գործերը, դրանք մեկուսացվեցին կամ չգիտեմ, թե ինչ եղան:

– Արվեստի այն գործերը, որ ստեղծվել էին քաղաքական նկատառումներով, նույն քաղաքական նկատառումներով էլ ոչնչացվեցին: Բայց նման գործերը հրապարակներից հանվելուց հետո պետք է պահպանվեին: Որովհետև դրանցից շատերը բարձրարժեք գործեր էին, արվեստի հրաշալի նմուշներ էին: Ես շատ ափսոսում եմ, որ Ստալինի արձանն էլ են ոչնչացրել:

Հիմա մեր հնագետները պեղում և հանում են մեր պատմության հեռավոր ծալքերը ներկայացնող նյութեր, արձաններ, շինություններ: Եվ դա` ինչի՞ համար: Որպեսզի ստանանք մեր անցած ճանապարհի իրական պատկերը, ճանաչենք ու հասկանանք ինքներս մեզ:

Իսկ այսօր մեր աչքի առաջ են նման արժեքներ ոչնչացվում: Հենց Մարքսի քանդակը, որը մեր քաղաքի լավագույն հուշարձաններից էր, վերացավ քաղաքից: Կամ Ղուկաս Ղուկասյանի արձանը: Անունը փոխեին, դնեին ազատամարտիկ կամ չգիտեմ` ինչ: Միայն թե պահեին արվեստի այդ գործը: Ի վերջո դրանք նաև մեր քաղաքի պատմությունն էին: Ինչպե՞ս են ձեռք բարձրացնում մեր պատմության վրա:

Կամ եթե այդ ժամանակների արվեստի գործերը հավաքվեին մի տեղ ու ցուցադրվեին, այն կհետաքրքրեր նաև տուրիստներին, կունենար նաև գործառնական նշանակություն: Ասելս այն է, որ պատմության նկատմամբ հետաքրքրությունը չի կարելի դիտարկել էմոցիոնալ դաշտում:

Հիշում եմ, որ ղարաբաղյան շարժման ժամանակ, Պուշկինի, Շահումյանի կամ մյուս հուշարձանների վրա ներկեր էին թափում: Դա ընդամենը մեր ժողովրդի բարոյական կերպարն էր աղավաղում: Նման բաներ չի կարելի անել ու չի կարելի այդպիսի արարքը խրախուսել:

– Այսինքն` մենք հարցերին պետական կարևորության հայացքով չենք նայում: Մանրացնում ենք թեմաները:

– Իսկ ինչի՞ն ենք պետական մտածողությամբ նայում: Եվ, ցավոք, մեր ազգային մեծ կորուստները պայմանավորված են դրանով: Առաջնորդվում ենք տվյալ ժամանակի շահագրգռություններով, կուսակցական շահերով կամ սրա–նրա կարծիքով:

Մենք չենք արժևորում այն, ինչ մեր ժողովուրդը ստեղծում է ժամանակի մեջ: Ո՞նց կարելի է մի ամբողջ դարաշրջան համարել չկայացած: Ես միշտ օրինակ եմ բերում 1918–ի Հայաստանի իրավիճակը. 600 հազար ժողովուրդ, կեսը գաղթական, սոված ու հիվանդ: Մարդիկ, թեկուզև այդ տոտալիտար, այդ անհասկանալի հարաբերությունների մեջ, գտան երկիրը փրկելու ու երկիր ստեղծելու ձևը: Ես վստահ եմ, որ եթե այդ ժամանակ Մյասնիկյանի նման կառավարիչ չգար Հայաստան, ապա Հայաստանը գուցեև չկարողանար գոյատևել, ու մեջ–մեջ կարվեր հարևանների կողմից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում