Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

Ապրիլյան պատերազմի օրերին իշխանությունը կանխեց ազգային ոգու պոռթկումն ու վերելքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը

– Պարոն Գինոսյան, այսօր քաղաքական դաշտում խոսակցություն է ընթանում ազատագրված տարածքների վերադարձման շուրջ: Դա այսօրվա պահա՞նջն է, օրախնդի՞ր հարց է:

– Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակներից այդ խոսակցությունը կա: Այնպես որ ոչ մի ակտուալություն չունի այդ հարցը:

– Իսկ ինչո՞ւ է արծարծվում:

– Հավանաբար ժողովրդի զարկերակը շոշափելու համար: Տեսնելու, թե ժողովուրդն ինչպե՞ս է արձագանքում: Բայց ես կարծում եմ, որ ժողովուրդն ապրիլին, մասնավորապես սահմանի վրա կանգնած տղաները, տվեցին հարցի պատասխանը:

– Մենք ինչքա՞ն կարող ենք այսպես դիմանալ, երբ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն:

– Կդիմանանք այնքան, մինչև մտավորականությունը հասկանա, որ քաղաքական գործիչներինը չէ այս երկիրը: Երկիրը հայրենատեր մարդկանցն է: Եվ կդաստիարակի արդեն հայրենատեր սերունդ:

– Բայց մեծ աշխարհը, աշխարհի մեծ խաղացողները մեզ հանգիստ կթողնե՞ն՝ էլի ձգելու ներկա ստատուս քվոն:

– Մեծ աշխարհը ոչ ոքի հանգիստ չի թողնում: Խաղաղությունը վաստակվում է հաղթանակներով և ոչ թե մոլի խաղաղապաշտությամբ կամ խաղաղություն աղերսելով: Հակառակը ստրկություն է կամ ստրուկի մոտեցում: Նա, ով արյուն չունի տալու ազգին, նա տալիս է արցունք: Հողը կորցնելու համար բարձրացված վայնասունի տեսքով:
Դեռևս Հակոբ Պարոնյանն էր ասում. մոտավորապես ներկայացնեմ` թող Չուխաջյանը դաշնակի համար մեղեդիներ գրի ու լա, մյուսը թող խոսք ասի ու լա, և այլն, և այլն, իսկ ես պետք է խնդամ: Որովհետև ես արյուն ունեմ տալու ազգիս և ոչ թե արցունք: Ու դիմելով տղամարդկանց ասում է` կաղաչեմ ձեզի մի խլեք տղոց ու կանանց բաժին լացը: Լացը տղամարդունը չէ, տղամարդունը արյունն է: Մի՞թե մենք արյուն չունենք տալու, որ լացում ենք:
Այն վայնասունը, որ հնչում է քաղաքական գործիչների կողմից կամ կոչերը` «հողեր` խաղաղության դիմաց», կամ «զիջումներ հանուն խաղաղության», վախկոտ մարդկանց հոգեբանության արդյունք են: Եվ դուրս է գալիս, որ մենք մեր տարածքները զիջում ենք նրան, ով ասում է, որ Երևանն էլ է իրենը: Այսինքն` մենք զիջելով, գրգռում ենք ախորժակը մարդակերպ կենդանիների մի ցեղի, որոնք 93 տարեկան մահացած տատիկի ականջ են կտրում:
Դե, եթե այսքանից հետո տալիս եք հողը, ապա ձեր երեխաներին, ծնողներին թողեք այդ հողի վրա և նոր միայն այն տվեք:

– Իսկ շատե՞րն են Ձեզ նման մտածում: Որովհետև այսօր շատ փորձագետներ կարծում են, որ մեր ժողովուրդն այնքան է զբաղված օրվա հացի խնդրով, որ արդեն մեծ հաշվով նրան Ղարաբաղը չի էլ հետաքրքրում:

– Նման փորձագետները, եթե փորձագետ են, որպեսզի վախ տարածեն ազգի մեջ և եթե նաև վճարվում են դրա համար օտար իշխանությունների կողմից, թող իրենց տեսակետները հրամցնեն ոչ թե մեզ, այլ իրենց պատվիրատուներին:
Կարծում եմ, ոչ մի նորմալ մարդ, ոչ մի նորմալ հայ պարտվողական քաղաքականություն չի քարոզում ու խուճապ չի տարածում: Իսկ ով դա անում է, ապա միանշանակ դավաճանական քայլ է անում:

– Իսկ մեր երկիրն այսօր ունի՞ կռվելու և հաղթելու պոտենցիալը: Որովհետև ապրիլյան պատերազմն այլ բան ցույց տվեց. մենք տարածքներ կորցրեցինք: Որքան էլ չցանկանանք այդ մասին խոսել:

– Նաև ցույց տվեց, որ մենք ունենք երիտասարդություն` պատրաստ կռվելու և ունենք անպատրաստ իշխանություն, որը վարեց պարտվողական քաղաքականություն և շարունակում է վարել մինչ օրս: Այնպես որ, տղաները չպարտվեցին, պարտվեց իշխանությունը: Որովհետև թույլ չտվեցին զինվորին առաջ գնա, շարունակի կռիվը: Իսկ տղաներն ուզում էին դա անել:
Ապրիլյան պատերազմը միանշանակ ցույց տվեց, թե մենք ինչպիսի խիզախ երիտասարդներ ունենք: Եվ նման զավակներ ունեցող ազգը բարբաջում է հողեր հանձնելու մասի՞ն: Խոսում է պարտվողական հոգեբանության դիրքերի՞ց:
«Մեռածն է մեռնում»` սա Գարեգին Նժդեհի խոսքն է: Այնպես որ, հայրենիք հանձնելուց խոսողները կենդանի դիակներ են: Նրանք անգամ իրավունք չունեն մոտ կանգնել հայոց իշխանությանը: Իսկ հայ զինվորն այսօր կանգնած է ավելի քան վճռական, պատրաստ է մարտնչելու ու մի թիզ հող չզիջելու թշնամուն:
Ցավալի է, որ այն ազգը, որ պատերազմի օրերին ներգաղթ արձանագրեց, հիմա խոսում է պարտվողականությունից: Որովհետև իշխանությունը` իշխանամետ ուժերով, կանխեցին ազգային հոգու պոռթկումն ու վերելքը: Այն դեպքում, երբ զինվորը պատրաստ էր ոչ միայն հետ վերադարձնելու խլված հողերը, պատրաստ էր դեռ մի բան էլ գնալու առաջ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: