Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Socity

Ֆիրդուսի բնակիչ. «Մեր դիմաց դուբինկաներով ոստիկաններ էին կանգնել, մենք հանցագործնե՞ր ենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի 19–ին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ սկսվեց Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժումը: Մասնավորապես, նույն օրը երեկոյան քաղաքապետարանի և ոստիկանների ուղեկցությամբ շուկա բերվեց շինտեխնիկա՝ կոյուղագիծ փորելու նպատակով: Ինչին էլ հաջորդեց առևտրականների տաղավարների ու ծածկերի ապամոնտաժումը: Երեկ առավոտյան «Փաստի» տեսախցիկը ֆիքսեց, որ Ֆիրդուսի շուկայում առևտրականների կողմից իրականացվող ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են:

Մի կողմից առևտրականները հույսները կտրած, սուսուփուս իրենց եկամտի միակ աղբյուր հանդիսացող տաղավարներն էին ապամոնտաժում, մյուս կողմից էլ` տարածքի բնակիչները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ հույս ունենալով խնդրի հետ կապված հանդիպել ու խոսել վարչապետի հետ:

Կառավարության դիմաց կանգնած Ֆիրդուսի բնակիչներից մեկը դիմելով մեզ՝ ասաց, որ անցնող տուրիստներին էլ նկարեմ. «Իրանց նկարի, իրանց համար ա արվում էդ ամենը, որ գան սրճարաններում նստեն, զվարճանան, իսկ մենք պիտի էսպես պատերի տակ նստենք, մեզ ասեն՝ չեմոդանները կապի»:

Ըստ հավաքված կանանց՝ իրենց այդպես էլ ոչինչ չեն պատասխանել և իրենք տեղյակ չեն, թե ինչու նախկին պայմանավորվածությունը խախտվեց:

«Ոչ մի բան էլ չեն պատասխանում, մարդատեղ չեն դնում, ոչ թուղթ, ոչ մի բան: Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն ասում ա՝ ես էդ թղթերը արհամարհում եմ: Մենք ասացինք, որ անհատ ձեռներեցի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31–ն, իսկ նա պատասխանեց, թե դա իրեն չի հետաքրքրում և իբր դրանք անօրինական թղթեր են»,– պատմեց բնակինչներից մեկը:

Բնակիչներից Արմինե Իսահակյանն էլ ասաց, որ Օհանյանն իրենց ասել էր , թե այդ փողոցն ունի սեփականատեր, և սեփականտերն այդտեղ մալուխ է անցկացնում: «Քաղաքապետարանը, թաղապետարանը, կառավարության ներկայացուցիչները երեկ եկել են, կաբելը փոխել, փորել: Հիմա ես ուզում եմ իմանալ՝ կաբել փորող կազմակերպություն ա մեր կառավարությունը, քաղաքապետարանը, թաղապետարանն ու ոստիկանությունը: Էդ սեփականտերը ի՞նչ ա արել իրանց համար, որ բոլորով եկան էդ կաբելը փորեցին, ի՞նչ փող տվեց, ի՞նչ խոսք տվեց, ինչպե՞ս եղավ, որ էդ սեփականատիրոջ համար էդ 150 հոգին, պետական ստրուկտուրան եկավ փորեց կաբելը:

Հիմա էստեղ ենք եկել, որ տեսնենք՝ մեզ ինչ ա սպասվում: Տեսնենք, թե էդ կաբել փորողները գալու են նաև մեր տները քանդե՞ն, մեզ հանե՞ն, գցե՞ն դուրս: Ուզում ենք հասկանալ՝ սա ո՞ւմ կառավարությունն ա, մե՞ր, թե մենակ հարուստների ու պաշտոնյաների: Երեկ էդ բարիկադների մի կողմը ժողովուրդն էր կանգնած, մյուս կողմը` թաղապետարանը, քաղաքապետարանը, կառավարությունն ու ՄՎԴ–ն: Ըտենց ա պետությունը լինո՞ւմ: Թող մեզ ցուցակ ներկայացնեն, ասեն էսքան մարդ իրավունք ունի էս պետության մեջ, 1000, 2000 հոգի, մենք էլ սաղս թողնենք, ստեղից գնանք ընենց երկիր, ուր մարդը գոնե ապրելու իրավունքներ կունենա:

Սեփականտիրոջ հանար ամբողջ գոսստրուկտուրան եկել ա, կաբելա փորում: Մենք սկի տուն չենք կարողանում մտնել, ճանապարհը փակել են: Հիմա վաղը կարող ա սեփականատերը գա, ըտեղ շլագբաում կամ տուռնիկետ դնի ու ասի չեմ թողնում իմ սեփականության վրայով դու գնաս–գաս քո տուն: Ի՞նչ ենք անելու, երեկ կարողացա՞նք մի բան անել, որ այսօր անենք»,– ասաց Արմինեն:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում