Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

Նախընտրական ֆա՞րս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կոռուպցիա կա և այն տիրապետող է բացառապես բոլոր ոլորտներում: Այս աքսիոմատիկ ճշմարտությունը ոչ ոք կասկածի տակ չի դնի: Անգամ իշխանական թևը, ամենաբարձր մակարդակով: Ժամանակ առ ժամանակ, Հայաստանում սկսվում է վհուկաորս, ու այդ որսի ընթացքում տուժում են որոշ կաշառակերներ: Չեմ պնդում, թե դա վատ է: Ցանկացած կոռուպցիոն բացահայտում կամ կաշառակերության դեպքի կանխում իր մեջ պարունակում է դրական իրողություն: Սակայն տարօրինակ է այն հանգամանքը, որ նման երևույթները մեզանում լինում են խիստ ընդմիջումներով և երաշտային սեզոնների նման: Ասել կուզե, դրանք համակարգված և համակարգային են, միայն թե, համակարգի համար էական չէ, թե այս անգամ ով կհայտնվի «հիվանդ օղակի» դերում: Համակարգը չի ճանաչում անձեր, զգացմունքներ, հույզեր: Այն պետք է գործի անխափան, այլապես կդադարի համակարգ լինելուց: Վերջին բացահայտումների մասով բավականին ուշագրավ շարք է: ՊՆ մայոր, փոխգնդապետ, քաղաքապետարանի բաժնի վարիչ, դատավոր և այլն: Սակայն այս կոսմետիկ վիրահատությունը շատ քիչ է էական հարցեր լուծելու համար: Հասարակությունը վաղուց ձեռք է բերել յուրատեսակ հոտառություն, որն իրեն հնարավորություն է տալիս չխաբվել նմանօրինակ իմիտացիաներից: Ընդհանրապես կոռուպցիան և դրանից բխող իրողությունները, արդյունք են վատ կյանքի, չկայացած քաղաքական և պետական համակարգի, ավանդութային իրավունքի արտահայտման և այլն: Միջանկյալ դիտարկում անենք ասվածի վերաբերյալ: Ոչ վաղ անցյալում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվեց կաշառք վերցնելու պահին: Այս պատմության մեջ կա երկու աբսուրդ, եթե կուզեք` անգամ ողբերգություն: Նախ վայրը, որտեղ կաշառք էր վերցնում դատավորը: Անցումի տակ: Սկսենք նրանից, որ անգամ տեղյակ լինելով դատական համակարգի մինչև վերջ կոռումպացված լինելու մասին, հասարակությունն ամեն դեպքում ակնածանքով կամ պատկառանքով է վերաբերվում դատավորներին: Պատկերացրեք ինչ տիրապետող նվաստացուցիչ վիճակ է արդեն Հայաստանում, որ դատավորը կաշառք է վերցնում անցումի տակ: Այդպես երևի չէր վարվի անգամ գյուղակադեմիայի սեմինարավարը: Երկրորդ՝ կաշառքի չափը՝ 1000 դոլար: Սա արդեն հայաստանյան սոցիալական իրականության ամենաողբերգական արտահայտումն է: Վերադառնալով բուն թեմային, փաստենք, որ գործընթացը չի կրում մասշտաբային բնույթ: Եթե մենք ուզում ենք կոնկրետ փոփոխություններ ու հստակ հանգրվան, ապա այն պետք է կրի զանգվածային բնույթ: Սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է դրսևորի քաղաքական կամք, ազատվի այդ բարդույթից ու սև գծից: Այդ դեպքում, իրական շանս կունենա հասարակության մեջ վերականգնելու իր սասանված հեղինակությունը: Հասկանալի է նաև, որ այդ ամենը մեկ օրում լուծելու խնդիր չէ: Ուստի, գործընթացը պետք է սկսել վերին էշելոններից: Չենք ասում, թե ռազմական կոմունիզմի քաղաքականություն կիրառելով, անխտիր պետք է գնդակահարել բոլորին: Բայց համակեցության նորմերում, գալիս է մի պահ, երբ մարդիկ պարզապես ստիպված են հրաժարվել զարտուղի ճանապարհներով ստացվող բարիքներից, ի շահ պետության հետագա գոյության: Եթե իշխանությունը չի գնում այս ուղիով, և շարունակում է փոքրիկ կոսմետիկ միջոցառումները, ապա դրանք նախընտրական ֆարս լինելուց զատ, այլ կերպ չեն ընկալվելու:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: