Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Իրանն առաջին գիծ է մղում Թուրքիային՝ նրան դարձնելով հիմնական հարվածի թիրախ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը

– Մերձավոր արևելքը բարդ ժամանակներ է ապրում: Տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի գագաթաժողովը, դրան հաջորդեցին Քաթարի դեպքերը, մի քանի օր առաջ Իրաքի քրդերը հայտարարեցին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Արդյո՞ք այս իրադարձությունները նպատակ չունեն սեղմելու Իրանի շուրջ օղակը:

– Ակնհայտ է, որ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցից հետո, երբ փորձ կատարվեց ստեղծելու հակաիրանական դաշինք, որոշակիորեն կարող է խոսք գնալ տարածաշրջանում նոր փուլի մեկնարկի մասին: Փուլ, որը ենթադրում է Իրանի հանդեպ ավելի խիստ մոտեցումներ Իրանի՝ տարածաշրջանային մրցակիցների կամ հակառակորդների կողմից և աջակցություն այդ մոտեցումներին ԱՄՆ–ի գործող վարչակարգի կողմից: Սակայն մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել՝ առաջին օրը չէ, որ իրանցիները տարածաշրջանում պետականության ավանդույթ ունեն: Տվյալ դեպքերի համար նրանք ունեն բավական հստակ դիրքորոշումներ և առաջ են շարժվում սեփական պետության շահերի պահպանության տրամաբանությամբ, ընդ որում, բավական ակտիվ ներկայություն ունենալով մերձավորարևելյան տարածաշրջանի բազմաթիվ կետերում՝ սկսած Լիբանանից, վերջացրած Եմենով և Աֆղանստանով: Հետևաբար, չնայած առկա ջանքերին՝ Իրանին մեկուսացնելն անարդյունավետ քաղաքականություն կլինի:

– Կոնկրետ իրաքյան քրդերի հետ կապված՝ Իրանը դեմ է արտահայտվել անկախության հանրաքվեին: Իսկ Իրանի տարածքում ապրող քրդերի շրջանում ի՞նչ տրամադրություններ կան, հնարավո՞ր են հուզումներ:

– Անկախության հանրաքվեի մասին հայտարարություններ պարբերաբար հնչում են: Սա առաջին դեպքը չէ, երբ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարում է իր այդ մտադրության մասին: Բայց որևէ դեպքում այդ հանրաքվեն չի կազմակերպվել: Հետևաբար պետք է սպասել, որ գործընթացն ինչ–որ առումով ավելի լրջանա և հասկանալ, արդյո՞ք սա հերթական փորձը չէ՝ ճշգրտելու տարածաշրջանի և արտատարածաշրջանային ուժերի դիրքորոշումները: Անշուշտ, իրանցիները դեմ են այդ անկախությանը և պաշտպանում են Իրաքի տարածքային ամբողջականությանը՝ ֆեդերատիվ սկզբունքներով: Սա ունի իր պատճառները: Իրանի ներսում էլ կան քրդեր: Հատկապես սուննիաբնակ շրջաններում որոշակի գործունեություն են ծավալում նաև իսլամիստական տարբեր կառույցներ, այդ թվում՝ ԻՊ–ը: Սակայն իրանցիները սեփական երկրի ներսում քրդերի հանդեպ ճնշման քաղաքականություն չեն վարում: Հակառակը, իրանական քրդերը լայնորեն ներկայացված են թե ՏԻՄ–երում, թե կենտրոնական կառավարման համակարգում: Այս իմաստով, եթե համեմատելու լինենք իրավիճակը քրդաբնակ շրջաններ ունեցող չորս պետություններում՝ Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում և Իրանում, ապա կտեսնենք, որ Իրանում իրավիճակը ամենաբարվոքն է: Նույնիսկ միջազգային մամուլում քրդական հարցի համատեքստում Իրանը դուրս է մնում ուշադրությունից, որովհետև Իրանի իշխանությունները հստակորեն կառավարում են իրավիճակը ոչ միայն վերահսկողությունը չթուլացնելու հանգամանքի շնորհիվ, այլև իրենց երկրի քրդերին շնորհելով զգալի արտոնություններ թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային դաշտում: Նախագահ Ռոհանիի կառավարման շրջանում էր, որ քրդերենի ուսումնասիրության ամբիոն բացվեց քրդաբնակ շրջանների համալսարաններից մեկում: Քրդերենն օգտագործվում է տեղական հեռուստատեսության, մամուլի հրապարակումներում: Այս իմաստով Իրանում որևէ արգելք չի եղել: Ուստի իրավիճակը համեմատելի չէ, դիցուք, Թուրքիայի հետ, որտեղ իշխանությունները պերմանենտ բախման մեջ են քրդական բնակչության հետ:

Բայց որոշ ծայրահեղական կառույցներ և նրանց հետևում կանգնած ուժեր ձգտում են ապակայունացնել իրավիճակը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թեհրանում վերջին ահաբեկչությունն իրականացրած անձինք սերում էին Իրանի քրդաբնակ շրջաններից: Այդ առումով սաուդական մամուլը և հակաիրանական այլ ԶԼՄ–ներ փորձում են իրավիճակը ուռճացված ներկայացնել:

– Իսկ իրանական քրդերը անկախության ցանկություն կամ մտադրություն երբեք չե՞ն ունեցել:

– Բարզանիների տոհմը սերում է Իրանից: Եվ այս իմաստով Իրանը իր պատմության ընթացքում որոշակի խնդիրներ ունեցել է կապված քրդական հարցի հետ: Սակայն այսօր քրդական անկախության կամ ինքավարության խնդիր Իրանի օրակարգում, նույնիսկ տեղական մակարդակում առկա չէ: Դա քննարկման հարց չէ նույնիսկ իրանցի քուրդ մտավորականների շրջանում: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ քրդերը իրանական ժողովուրդներից մեկն են: Թե լեզվի, թե մշակութային պատկանելության առումով քրդերը իրանցիներ են լայն իմաստով: Հետևաբար, այս առումով էլ իրավիճակը խիստ տարբեր է արաբական և թուրքական միջավայրում ապրող քրդերի պարագայից:

– Թուրքիայի մասով: Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ այս պահին Թուրքիան Իրանի համար դարձել է կարևոր գործընկեր՝ և Քաթարի, և իրաքյան քրդերի դեպքում: Թուրքիայի հետ այս համագործակցությունը ավելի շատ մարտավարակա՞ն խնդիր է:

– Իրանցիները վարում են չափազանց խելամիտ քաղաքականություն: Եթե ուշադիր հետևեք զարգացումներին, կտեսնեք, որ Քաթարի հարցում ականատես ենք լինում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի շահերի բախմանը: Չնայած գործընթացի սկզբնական հատվածում իրանցիները ներկա էին և, ըստ էության, Իրանի հետ հարաբերություններն էին պատրվակ Քաթարի նկատմամբ Սաուդյան Արաբիայի ու նրա արբանյակների կողմից կիրառված պատժամիջոցների, սակայն այժմ իրանցիները կարծես թե քաշվել են հետին պլան, և հիմնական հակամարտող կողմերը դարձել են Թուրքիան ու Սաուդյան Արաբիան: Իրաքյան Քրդստանի պարագայում էլ Իրանը արտգործնախարարության խոսնակի մակարդակով հայտնել է դիրքորոշում, բայց այս պահի դրությամբ հարցի առնչությամբ ամենասուր քննադատություններ ու բախման տանող հռետորաբանություն տեսնում ենք թուրքական իշխանությունների կողմից: Հետևաբար այս վերջին շրջափուլում իրանցիները Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կառուցում են ոչ թե դաշնակցային սկզբունքով, այլ իրավիճակային լուծումներ գտնելու տրամաբանությամբ:

– Ստացվում է՝ Իրանն առաջին գիծ է մղում Թուրքիային՝ նրա վրա ուղղելով գլխավոր հարվածը:

– Կարծես թե այդպես է: Նրանք գործընթացը նախաձեռնում են, հետո հետ են քաշվում, և Թուրքիան մնում է հիմնական հարվածի թիրախ: Սա խելամիտ և արդարացված քաղաքականություն է՝ Իրանի շահերի տեսանկյունից:

– Իսկ ընդհանրապես Մերձավոր արևելքի այս խմորումները մինչև ո՞ւր կարող են հասնել:

– Մերձավոր արևելքում հիմնականում արտատարածաշրջանային ներկայության և միջամտությունների հետևանքով ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ: Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, այդ վիճակն այս տարածքի համար բնական է: Իր պատմության գրեթե ողջ ընթացքում Մերձավոր արևելքն ունեցել է նման կոնֆլիկտներ: Բայց կա մեկ այլ կարևոր հանգամանք էլ՝ իրանցիների համար էլ այս իրավիճակն ինչ–որ առումով բնական է: Մոտ 3000 տարի իրանցիները սովորել են այս վիճակներում ապրել, աշխատել և սեփական պետությունն ամրապնդել: Հետևաբար նրանք ունեն ողջ գործիքակազմը, կամքն ու վճռականությունը տարածաշրջանում շարունակելու իրենց գերակշիռ դերակատարությունը: Դերակատարություն, որը նպաստում է տարածաշրջանի կայունացմանը: Այս իմաստով, եթե Մերձավոր արևելքում կա որևէ երկիր, որն ի վիճակի է կայունացնել այստեղ ստեղծված շատ դեպքերում ճգնաժամային վիճակները, ապա դա Իրանն է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում