Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Պեսկով«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Բարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Բաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարություն
uncategorized

Իրանն առաջին գիծ է մղում Թուրքիային՝ նրան դարձնելով հիմնական հարվածի թիրախ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը

– Մերձավոր արևելքը բարդ ժամանակներ է ապրում: Տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի գագաթաժողովը, դրան հաջորդեցին Քաթարի դեպքերը, մի քանի օր առաջ Իրաքի քրդերը հայտարարեցին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Արդյո՞ք այս իրադարձությունները նպատակ չունեն սեղմելու Իրանի շուրջ օղակը:

– Ակնհայտ է, որ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցից հետո, երբ փորձ կատարվեց ստեղծելու հակաիրանական դաշինք, որոշակիորեն կարող է խոսք գնալ տարածաշրջանում նոր փուլի մեկնարկի մասին: Փուլ, որը ենթադրում է Իրանի հանդեպ ավելի խիստ մոտեցումներ Իրանի՝ տարածաշրջանային մրցակիցների կամ հակառակորդների կողմից և աջակցություն այդ մոտեցումներին ԱՄՆ–ի գործող վարչակարգի կողմից: Սակայն մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել՝ առաջին օրը չէ, որ իրանցիները տարածաշրջանում պետականության ավանդույթ ունեն: Տվյալ դեպքերի համար նրանք ունեն բավական հստակ դիրքորոշումներ և առաջ են շարժվում սեփական պետության շահերի պահպանության տրամաբանությամբ, ընդ որում, բավական ակտիվ ներկայություն ունենալով մերձավորարևելյան տարածաշրջանի բազմաթիվ կետերում՝ սկսած Լիբանանից, վերջացրած Եմենով և Աֆղանստանով: Հետևաբար, չնայած առկա ջանքերին՝ Իրանին մեկուսացնելն անարդյունավետ քաղաքականություն կլինի:

– Կոնկրետ իրաքյան քրդերի հետ կապված՝ Իրանը դեմ է արտահայտվել անկախության հանրաքվեին: Իսկ Իրանի տարածքում ապրող քրդերի շրջանում ի՞նչ տրամադրություններ կան, հնարավո՞ր են հուզումներ:

– Անկախության հանրաքվեի մասին հայտարարություններ պարբերաբար հնչում են: Սա առաջին դեպքը չէ, երբ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարում է իր այդ մտադրության մասին: Բայց որևէ դեպքում այդ հանրաքվեն չի կազմակերպվել: Հետևաբար պետք է սպասել, որ գործընթացն ինչ–որ առումով ավելի լրջանա և հասկանալ, արդյո՞ք սա հերթական փորձը չէ՝ ճշգրտելու տարածաշրջանի և արտատարածաշրջանային ուժերի դիրքորոշումները: Անշուշտ, իրանցիները դեմ են այդ անկախությանը և պաշտպանում են Իրաքի տարածքային ամբողջականությանը՝ ֆեդերատիվ սկզբունքներով: Սա ունի իր պատճառները: Իրանի ներսում էլ կան քրդեր: Հատկապես սուննիաբնակ շրջաններում որոշակի գործունեություն են ծավալում նաև իսլամիստական տարբեր կառույցներ, այդ թվում՝ ԻՊ–ը: Սակայն իրանցիները սեփական երկրի ներսում քրդերի հանդեպ ճնշման քաղաքականություն չեն վարում: Հակառակը, իրանական քրդերը լայնորեն ներկայացված են թե ՏԻՄ–երում, թե կենտրոնական կառավարման համակարգում: Այս իմաստով, եթե համեմատելու լինենք իրավիճակը քրդաբնակ շրջաններ ունեցող չորս պետություններում՝ Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում և Իրանում, ապա կտեսնենք, որ Իրանում իրավիճակը ամենաբարվոքն է: Նույնիսկ միջազգային մամուլում քրդական հարցի համատեքստում Իրանը դուրս է մնում ուշադրությունից, որովհետև Իրանի իշխանությունները հստակորեն կառավարում են իրավիճակը ոչ միայն վերահսկողությունը չթուլացնելու հանգամանքի շնորհիվ, այլև իրենց երկրի քրդերին շնորհելով զգալի արտոնություններ թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային դաշտում: Նախագահ Ռոհանիի կառավարման շրջանում էր, որ քրդերենի ուսումնասիրության ամբիոն բացվեց քրդաբնակ շրջանների համալսարաններից մեկում: Քրդերենն օգտագործվում է տեղական հեռուստատեսության, մամուլի հրապարակումներում: Այս իմաստով Իրանում որևէ արգելք չի եղել: Ուստի իրավիճակը համեմատելի չէ, դիցուք, Թուրքիայի հետ, որտեղ իշխանությունները պերմանենտ բախման մեջ են քրդական բնակչության հետ:

Բայց որոշ ծայրահեղական կառույցներ և նրանց հետևում կանգնած ուժեր ձգտում են ապակայունացնել իրավիճակը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թեհրանում վերջին ահաբեկչությունն իրականացրած անձինք սերում էին Իրանի քրդաբնակ շրջաններից: Այդ առումով սաուդական մամուլը և հակաիրանական այլ ԶԼՄ–ներ փորձում են իրավիճակը ուռճացված ներկայացնել:

– Իսկ իրանական քրդերը անկախության ցանկություն կամ մտադրություն երբեք չե՞ն ունեցել:

– Բարզանիների տոհմը սերում է Իրանից: Եվ այս իմաստով Իրանը իր պատմության ընթացքում որոշակի խնդիրներ ունեցել է կապված քրդական հարցի հետ: Սակայն այսօր քրդական անկախության կամ ինքավարության խնդիր Իրանի օրակարգում, նույնիսկ տեղական մակարդակում առկա չէ: Դա քննարկման հարց չէ նույնիսկ իրանցի քուրդ մտավորականների շրջանում: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ քրդերը իրանական ժողովուրդներից մեկն են: Թե լեզվի, թե մշակութային պատկանելության առումով քրդերը իրանցիներ են լայն իմաստով: Հետևաբար, այս առումով էլ իրավիճակը խիստ տարբեր է արաբական և թուրքական միջավայրում ապրող քրդերի պարագայից:

– Թուրքիայի մասով: Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ այս պահին Թուրքիան Իրանի համար դարձել է կարևոր գործընկեր՝ և Քաթարի, և իրաքյան քրդերի դեպքում: Թուրքիայի հետ այս համագործակցությունը ավելի շատ մարտավարակա՞ն խնդիր է:

– Իրանցիները վարում են չափազանց խելամիտ քաղաքականություն: Եթե ուշադիր հետևեք զարգացումներին, կտեսնեք, որ Քաթարի հարցում ականատես ենք լինում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի շահերի բախմանը: Չնայած գործընթացի սկզբնական հատվածում իրանցիները ներկա էին և, ըստ էության, Իրանի հետ հարաբերություններն էին պատրվակ Քաթարի նկատմամբ Սաուդյան Արաբիայի ու նրա արբանյակների կողմից կիրառված պատժամիջոցների, սակայն այժմ իրանցիները կարծես թե քաշվել են հետին պլան, և հիմնական հակամարտող կողմերը դարձել են Թուրքիան ու Սաուդյան Արաբիան: Իրաքյան Քրդստանի պարագայում էլ Իրանը արտգործնախարարության խոսնակի մակարդակով հայտնել է դիրքորոշում, բայց այս պահի դրությամբ հարցի առնչությամբ ամենասուր քննադատություններ ու բախման տանող հռետորաբանություն տեսնում ենք թուրքական իշխանությունների կողմից: Հետևաբար այս վերջին շրջափուլում իրանցիները Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կառուցում են ոչ թե դաշնակցային սկզբունքով, այլ իրավիճակային լուծումներ գտնելու տրամաբանությամբ:

– Ստացվում է՝ Իրանն առաջին գիծ է մղում Թուրքիային՝ նրա վրա ուղղելով գլխավոր հարվածը:

– Կարծես թե այդպես է: Նրանք գործընթացը նախաձեռնում են, հետո հետ են քաշվում, և Թուրքիան մնում է հիմնական հարվածի թիրախ: Սա խելամիտ և արդարացված քաղաքականություն է՝ Իրանի շահերի տեսանկյունից:

– Իսկ ընդհանրապես Մերձավոր արևելքի այս խմորումները մինչև ո՞ւր կարող են հասնել:

– Մերձավոր արևելքում հիմնականում արտատարածաշրջանային ներկայության և միջամտությունների հետևանքով ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ: Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, այդ վիճակն այս տարածքի համար բնական է: Իր պատմության գրեթե ողջ ընթացքում Մերձավոր արևելքն ունեցել է նման կոնֆլիկտներ: Բայց կա մեկ այլ կարևոր հանգամանք էլ՝ իրանցիների համար էլ այս իրավիճակն ինչ–որ առումով բնական է: Մոտ 3000 տարի իրանցիները սովորել են այս վիճակներում ապրել, աշխատել և սեփական պետությունն ամրապնդել: Հետևաբար նրանք ունեն ողջ գործիքակազմը, կամքն ու վճռականությունը տարածաշրջանում շարունակելու իրենց գերակշիռ դերակատարությունը: Դերակատարություն, որը նպաստում է տարածաշրջանի կայունացմանը: Այս իմաստով, եթե Մերձավոր արևելքում կա որևէ երկիր, որն ի վիճակի է կայունացնել այստեղ ստեղծված շատ դեպքերում ճգնաժամային վիճակները, ապա դա Իրանն է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում