Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

Թվով 6–րդ հանձնաժողովը կամ կոռուպցիայի դեմ պայքարը` հանուն կոռուպցիայի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը

– Պարոն Մանուկյան, խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու օրինագիծը: Այդ հանձնաժողովի գործունեությունն արդյունվետ կլինի՞ քաղաքական մեր համակարգի պայմաններում:

– Բնականաբար` ոչ: Եվ Հայաստանում չկա որևէ մարդ, ով կհավատա այդ մարմնի արդյունավետությանը: Եթե կա, ապա թող ես լինեմ երկրորդը:

– Եվ` ինչո՞ւ:

– Եթե տարիներ առաջ խոսում էինք կոռուպցիայի և իշխանությունների սերտաճման մասին, ապա հիմա ձևավորվել է լրիվ նոր երևույթ: Ներկա խորհրդարանը փողով առնված մարդկանց խորհրդարան է: Այսինքն` մենք ունենք քաղաքական կոռուպցիայի լայնածավալ երևույթ: Մի բան, որ մինչ այս չի եղել: Եվ փաստորեն այն խորհրդարանը, որը պետք է կազմակերպի կոռուպցիայի դեմ պայքարը, ինքն է կոռուպցիայի արդյունք:

Ուստի, բնականաբար, նման փչացած համակարգով չի կարելի պայքարել կոռուպցիայի դեմ: Որովհետև համակարգը չի կարող պայքարել ինքն իր դեմ: Առավել ևս, երբ այդ մարմինը հենց կոռուպցիայի արդյունք է. եթե կոռուպցիա չլիներ, չէր լինի նաև նման խորհրդարան:

– Բայց լինելու է անկա՛խ մարմին` անկախ հանձնաժողով:

– Մի լացացրեք ձեր հուզումնալից բառերով: Կոռումպացված մարմինը չի կարող լինել անկախ: Ես նկատի ունեմ և՛ խորհրդարանը, և՛ կառավարությունը: Իսկ ձեր ասած այդ հանձնաժողովը ստեղծվում է կառավարության նախաձեռնությամբ և խորհրդարանի քվեարկությամբ: Որոնք երկուսն էլ կոռումպացված են մինչև կոկորդները:

– Բոլոր խմբակցություններն էլ միաձայն քվեարկեցին այս հանձնաժողովի ստեղծման օգտին, նաև` ընդդիմադիրները:

– Օգտին քվեարակեցին, որովհետև այդ հանձնաժողովում մասնակցություն են ունենալու:

Դուք հիշո՞ւմ եք, որ մենք` մեր խմբակցությունը, ժամանակին որևէ նման հանձնաժողովի աշխատանքների մեջ մասնակցություն ունեցած լիներ:

Բանն այն է, թե ինչպե՞ս կարող ես դու մասնակցել մի մարմնի աշխատանքներին, երբ ամբողջ համակարգն է կոռումպացված: Ինչպե՞ս դու կարող ես գնալ ու կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում նստել կոռումպացված մարդու կողքին: Նույնն է թե` գողերի հետ պայքարում ենք գողության դեմ: Կամ` անբարոյականների հետ` բարոյականության համար:

Դուք եթե դա համարում եք օրինաչափ, ապա ես չեմ կարող նույնը համարել:

Եվ ամենակարևորը` սա վերջին տասնհինգ տարիների մեջ կոռուպցիայի դեմ պայքարելու համար հանձնաժողով ստեղծելու 6–րդ դեպքն է: Այսինքն` սրանից առաջ արդեն անցած կառավարությունները հինգ անգամ պաշտոնապես` իրենց որոշումներով նույնն արել են` ստեղծել են նման հանձնաժողովներ:

Եվ դրանց հաշվին նաև փող են բերել, որոնք կրկին դարձել են կոռուպցիայի թիրախ: Այսինքն` այդ բերված փողն էլ է օգտագործվել կոռուպցիայի համար:

Այսպես է դուրս գալիս` կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով միջազգային տարբեր կազմակերպություններից փողեր են բերում և այդ փողն էլ են ուտում: Ուստի կարող ենք ասել, որ այս 6–րդ դեպքը ևս իրենց համար փող բերելու հնարավորություն է ստեղծում:

Եվ դա է պատճառը նաև, որ մեր երկրում կոռուպցիայի ընկալման համաթիվը ոչ թե իջել է այս տարիների ընթացքում, այլ բարձրացել է: Իսկ սրանք փաստեր են, ոչ թե ընդամենը ենթադրություններ են կամ կարծիքներ են:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում