Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Politics

Ընտրություններին ընդառաջ քաղաքական մուրացկանություն, շոու, Մակրոնի հետ նկարվելու համար այց․ ըստ Մ.Փափազյանի՝ ֆրանսահայ համայնքի մեծ մասը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ, նրա դեմ ակցիա է կազմակերպել

Ֆրանսիայում Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ֆրանսիա շոու է ընտրություններից առաջ։ Նա Tert.am-ի հետ զրուցում պատմեց, որ այցի շրջանակներում նա համայնքի անդամների հետ երկու ձևաչափով հանդիպում է առաջարկել՝ մեկը իր և Արա Թորանյանի հետ, որպես Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահների, մյուսը՝ համայնքի մյուս կարևոր կազմակերպությունների անդամների հետ ավելի ընդլայնված ձևով, ինքը և շատ կազմակերպություններ, անձինք հրաժարվել են մասնակցել երկու հանդիպումներին, ավելին՝ նախատեսել են բողոքի ակցիա ընդդեմ նրա։

«Փաշինյանի հետ հանդիպմանը հրաժարվել են մասնակցել համայնքի կարևոր կազմակերպությունների, հաստատությունների, անձերի մեծ մասը՝ այդպես դատապարտելով Նիկոլ Փաշինյանի կեցվածքը պատերազմից ի վեր։ Բոլորն էլ հասկացել են, որ այս ճամփորդությունը միայն ու միայն ընտրությունների հետ է կապված։ Նա ցանկանում է ցույց տալ, որ սփյուռքի հետ խնդիր չունի, և որ ինքը կարող է հանդիպել Ֆրանսիայի նախագահի հետ։ Նա ցանկանում է այս հանգամանքները ընտրությունից առաջ ի նպաստ իրեն օգտագործել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը պաշտոնական այցով գտնվում է եվրոպական քաղաքներում։ Հունիսի 1-ին Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։

Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումն ի սկզբանե այն էր, որ ճիշտ չէ, որ ինքն ընդունի Նիկոլ Փաշինյանին այս փուլում, երբ դեռ պետք է խորհրդարանական ընտրություններ լինեն, և պարզ չէ, թե դրանց արդյունքում ով կլինի վարչապետը։

«Ֆրանսիան կողմ էր, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը հոկտեմբերին լիներ։ Քաղաքական մուրացկանության կեցվածք ունեցավ Փաշինյանը, այնքան պնդեց, պնդեց, որ Մակրոնը ստիպված ընդունեց։ Բայց ճիշտ չէր հիմա նման հանդիպում ունենալը»,- ասաց նա՝ նկատելով, որ այս այցով՝ Մակրոնի հետ հանդիպումով էլ Փաշինյանն ընտրություններին ընդառաջ փորձում է իր վարկանիշը բարձրացնել։

Ըստ նրա, այնուամենայնիվ, հստակ է, որ եթե նոր վարչապետ գա՝ հզոր Հայաստան ունենալու ծրագրով, կվայելի սփյուռքի միասնական աջակցությունը, միջազգային հանրության հարգանքը։

«Այսօր սփյուռքը բաժանված է, և միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանի վարչապետը թույլ է, որ ծունկի է բերել, տկարացրել է Հայաստանը, որ չի կարողանում իր սահմանները պաշտպանել։ Հայաստանի վիճակը չի ընկալվում որպես ուժեղ պետության վիճակ»,- ասաց նա։

Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշումը ստանալու համար սփյուռքը լուրջ աշխատանք է տարել Էմանուել Մակրոնի հետ, հստակ է, որ վերջինս նախագահ ընտրվելուց հետո հայերի հետ է, պրոհայկական է, և ով էլ լինի վարչապետը, նա նույն դրական կերպով է ընդունելու։

«Դժվար չէ հիմա Մակրոնի մոտ ծրագրեր ներկայացնելը։ Կարևորն այն է, որ Հայաստանի վարչապետը, կառավարությունը, Ազգային Ժողովը, Արտաքին գործերի նախարարությունը համատեղ ուժերով տանեն այնպիսի քաղաքականություն, որ զորացնեն Հայաստանը և կարողանան նոր հանգրվանի մեջ դնել հայ ժողովրդին։ Իսկ Փաշինյանը հիմա գալիս է Ֆրանսիա շոու անելու, Մակրոնի հետ նկարվելու համար։ Պետք է փորձի ներկայացնել, որ ընդունված է համայնքի կողմից, բայց դա ճիշտ չէ։ Ոչ միայն ընդունված չէ համայնքի կողմից, այլ նաև՝ նրա այցի դեմ համայնքի կողմից կազմակերպված բողոքի ակցիա կա։ Թող սուտ չխոսի հայ ժողովրդի հետ։ Հիմա շատ կարևոր պահ է, 19 օր ունենք փոխելու այս իրավիճակը։ Մեզ պետք է լուրջ, զորեղ վարչապետ, որ կարողանա ապահովել Հայաստանի ժողովրդի և ամբողջ ազգի շահերը»,- ասաց նա։

Մուրադ Փափազյանը նշեց, որ իր կառավարման շրջանում Նիկոլ Փաշինյանը կարողացավ մասնատել սփյուռքը, որը միշտ միասնական էր և իր պայքարն ուղղված էր արտաքին երկու հզոր թշնամիների դեմ։

«Մենք չենք ցանկանում, որ լինի վարչապետ, որը մասնատում է սփյուռքը։ Մեր հույսն այն է, որ նա այս չվերընտրվի։ Լավ կլինի, որ ընտրվի հզոր մեկը, որ կկարողանա ճիշտ մշակել իր կապերը Հայաստանի ռազմավարական գործընկերների, օրինակ, Ռուսաստանի հետ։ Պետք է գա մի իշխանություն, որ կարողանա տնտեսապես զարգացնել Հայաստանը, որ այնտեղ ապրողները մնան երկրում, աշխատեն, չարտագաղթեն, իշխանությունը, որ կկարողանա անվտանգ պահել Հայաստանի սահմանները, որ կկարողանա ապագա կերտել։ Խաղաղությունը պետք է, բայց ոչ պարտադրված ձևով։ Պետք է շարունակել բանակցությունները դրա համար Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ մենք այսօր վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի այդ ուժը։ Շատ ենք ասել, վարչապետը, որ ստորագրել է կապիտուլյացիոն ակտը, այլևս ուժ չունի մեր թշնամիների և դաշնակիցների մոտ բանակցելու։ Եվ հանուն մեր ժողովրդի, երկրի ապագայի՝ նա պետք է պատասխանատվություն ունենա հեռանալու իր պաշտոնից, քանի որ չցանկացավ, ուրեմն խորհրդարանական ընտրություններին ժողովուրդն իր քվեով պիտի նրան հեռացնի»,- ասաց նա։
Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան
Ավելին․․․