Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտում
Քաղաքականություն

Ընտրություններին ընդառաջ քաղաքական մուրացկանություն, շոու, Մակրոնի հետ նկարվելու համար այց․ ըստ Մ.Փափազյանի՝ ֆրանսահայ համայնքի մեծ մասը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ, նրա դեմ ակցիա է կազմակերպել

Ֆրանսիայում Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ֆրանսիա շոու է ընտրություններից առաջ։ Նա Tert.am-ի հետ զրուցում պատմեց, որ այցի շրջանակներում նա համայնքի անդամների հետ երկու ձևաչափով հանդիպում է առաջարկել՝ մեկը իր և Արա Թորանյանի հետ, որպես Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահների, մյուսը՝ համայնքի մյուս կարևոր կազմակերպությունների անդամների հետ ավելի ընդլայնված ձևով, ինքը և շատ կազմակերպություններ, անձինք հրաժարվել են մասնակցել երկու հանդիպումներին, ավելին՝ նախատեսել են բողոքի ակցիա ընդդեմ նրա։

«Փաշինյանի հետ հանդիպմանը հրաժարվել են մասնակցել համայնքի կարևոր կազմակերպությունների, հաստատությունների, անձերի մեծ մասը՝ այդպես դատապարտելով Նիկոլ Փաշինյանի կեցվածքը պատերազմից ի վեր։ Բոլորն էլ հասկացել են, որ այս ճամփորդությունը միայն ու միայն ընտրությունների հետ է կապված։ Նա ցանկանում է ցույց տալ, որ սփյուռքի հետ խնդիր չունի, և որ ինքը կարող է հանդիպել Ֆրանսիայի նախագահի հետ։ Նա ցանկանում է այս հանգամանքները ընտրությունից առաջ ի նպաստ իրեն օգտագործել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը պաշտոնական այցով գտնվում է եվրոպական քաղաքներում։ Հունիսի 1-ին Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։

Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումն ի սկզբանե այն էր, որ ճիշտ չէ, որ ինքն ընդունի Նիկոլ Փաշինյանին այս փուլում, երբ դեռ պետք է խորհրդարանական ընտրություններ լինեն, և պարզ չէ, թե դրանց արդյունքում ով կլինի վարչապետը։

«Ֆրանսիան կողմ էր, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը հոկտեմբերին լիներ։ Քաղաքական մուրացկանության կեցվածք ունեցավ Փաշինյանը, այնքան պնդեց, պնդեց, որ Մակրոնը ստիպված ընդունեց։ Բայց ճիշտ չէր հիմա նման հանդիպում ունենալը»,- ասաց նա՝ նկատելով, որ այս այցով՝ Մակրոնի հետ հանդիպումով էլ Փաշինյանն ընտրություններին ընդառաջ փորձում է իր վարկանիշը բարձրացնել։

Ըստ նրա, այնուամենայնիվ, հստակ է, որ եթե նոր վարչապետ գա՝ հզոր Հայաստան ունենալու ծրագրով, կվայելի սփյուռքի միասնական աջակցությունը, միջազգային հանրության հարգանքը։

«Այսօր սփյուռքը բաժանված է, և միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանի վարչապետը թույլ է, որ ծունկի է բերել, տկարացրել է Հայաստանը, որ չի կարողանում իր սահմանները պաշտպանել։ Հայաստանի վիճակը չի ընկալվում որպես ուժեղ պետության վիճակ»,- ասաց նա։

Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշումը ստանալու համար սփյուռքը լուրջ աշխատանք է տարել Էմանուել Մակրոնի հետ, հստակ է, որ վերջինս նախագահ ընտրվելուց հետո հայերի հետ է, պրոհայկական է, և ով էլ լինի վարչապետը, նա նույն դրական կերպով է ընդունելու։

«Դժվար չէ հիմա Մակրոնի մոտ ծրագրեր ներկայացնելը։ Կարևորն այն է, որ Հայաստանի վարչապետը, կառավարությունը, Ազգային Ժողովը, Արտաքին գործերի նախարարությունը համատեղ ուժերով տանեն այնպիսի քաղաքականություն, որ զորացնեն Հայաստանը և կարողանան նոր հանգրվանի մեջ դնել հայ ժողովրդին։ Իսկ Փաշինյանը հիմա գալիս է Ֆրանսիա շոու անելու, Մակրոնի հետ նկարվելու համար։ Պետք է փորձի ներկայացնել, որ ընդունված է համայնքի կողմից, բայց դա ճիշտ չէ։ Ոչ միայն ընդունված չէ համայնքի կողմից, այլ նաև՝ նրա այցի դեմ համայնքի կողմից կազմակերպված բողոքի ակցիա կա։ Թող սուտ չխոսի հայ ժողովրդի հետ։ Հիմա շատ կարևոր պահ է, 19 օր ունենք փոխելու այս իրավիճակը։ Մեզ պետք է լուրջ, զորեղ վարչապետ, որ կարողանա ապահովել Հայաստանի ժողովրդի և ամբողջ ազգի շահերը»,- ասաց նա։

Մուրադ Փափազյանը նշեց, որ իր կառավարման շրջանում Նիկոլ Փաշինյանը կարողացավ մասնատել սփյուռքը, որը միշտ միասնական էր և իր պայքարն ուղղված էր արտաքին երկու հզոր թշնամիների դեմ։

«Մենք չենք ցանկանում, որ լինի վարչապետ, որը մասնատում է սփյուռքը։ Մեր հույսն այն է, որ նա այս չվերընտրվի։ Լավ կլինի, որ ընտրվի հզոր մեկը, որ կկարողանա ճիշտ մշակել իր կապերը Հայաստանի ռազմավարական գործընկերների, օրինակ, Ռուսաստանի հետ։ Պետք է գա մի իշխանություն, որ կարողանա տնտեսապես զարգացնել Հայաստանը, որ այնտեղ ապրողները մնան երկրում, աշխատեն, չարտագաղթեն, իշխանությունը, որ կկարողանա անվտանգ պահել Հայաստանի սահմանները, որ կկարողանա ապագա կերտել։ Խաղաղությունը պետք է, բայց ոչ պարտադրված ձևով։ Պետք է շարունակել բանակցությունները դրա համար Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ մենք այսօր վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի այդ ուժը։ Շատ ենք ասել, վարչապետը, որ ստորագրել է կապիտուլյացիոն ակտը, այլևս ուժ չունի մեր թշնամիների և դաշնակիցների մոտ բանակցելու։ Եվ հանուն մեր ժողովրդի, երկրի ապագայի՝ նա պետք է պատասխանատվություն ունենա հեռանալու իր պաշտոնից, քանի որ չցանկացավ, ուրեմն խորհրդարանական ընտրություններին ժողովուրդն իր քվեով պիտի նրան հեռացնի»,- ասաց նա։
Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան
Ավելին․․․