Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Մինչև Հանրապետական կուսակցությունը չբարեփոխվի, փոփոխությունների ոչ մի հույս մի ունեցեք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Քրիստոնյա Ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը

– Պարոն Գիմիշյան, ընտրություններից հետո ինչպիսի՞ Հայաստան ունեցանք:

– Նույնը մնաց, ինչ որ կար: Ոչ մի բան չի փոխվել:

– Իսկ քաղաքական դաշտում վերադասավորումներ, վերաձևավորումներ տեղի չունեցա՞ն:

– Ոչ: Ոչինչ էլ չի եղել: Խորհրդարանում հայտնվեցին իշխանությունը և նրա հաճախորդները: Ինչպես նախորդ պառլամենտում էր: Առանձնակի փոփոխություն չկա: Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ 2018 թվականից հետո մեր երկրում կլինեն լուրջ փոփոխություններ:

– Ի՞նչն է Ձեզ այդ հույսը տալիս: Ի՞նչ ռեսուրսների հաշվին պետք է փոփոխություններ լինեն:

– 2018 թվականից արդեն Սերժ Սարգսյան նախագահ չենք ունենա: Այս ամսվա վերջին էլ պետք է Ազգային Ժողովն իր առաջին նիստն անի ու կառավարություն ձևավորի: Եվ 2018 թվականից արդեն այդ կառավարության գործունեությունը կարող է բերել զգալի փոփոխությունների քաղաքական դաշտում: Եվ, ընդհանրապես, երկրում կարող է իրավիճակ փոխվել: Տեսնե՛նք` ինչպիսի՞ զարգացումներ կլինեն:

– Դուք դրակա՞ն փոփոխությունների ակնկալիք ունեք:

– Դրական: Ես համոզված եմ, որ մենք, միևնույնն է, երկիրը սարքելու ենք, կարգի ենք բերելու: Իսկ երբ կվերանա նախագահի պաշտոնը, վարչապետն է դառնալու երկրի փաստացի ղեկավարը: Այս փաստից ելնելով, կարծում եմ, որ երկրում որոշակի դրական փոփոխություններ կլինեն:

Իհարկե, դրա համար շատ անելիքներ ունենք: Առաջին հերթին պետք է հրաժարվենք այս Սահմանադրությունից, որը Սերժ Սարգսյանը դրսի պարտադրանքով բերեց–պարտադրեց մեր ժողովրդին: Այն մեր ազգի հետ որևէ կապ չունեցող փաստաթուղթ է: Սերժ Սարգսյանի հեռանալով Սահմանադրությունից հրաժարումը կդառնա առավել ռեալ ու առավել հնարավոր:

– Այսինքն` դուք վստահում եք վարչապետին:

– Ես նրան լավագույնն եմ համարում վերջին տարիների մեր վարչապետների մեջ: Իհարկե, ամեն ինչ չէ նրա գործունեության մեջ, որ ինձ դուր է գալիս, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ աշխատող վարչապետ է, և շատ բաներ կան, որ ճիշտ է անում: Համենայն դեպս, դեռևս այսպիսին են տպավորություններս:

Իհարկե, վարչապետն էլ իր պրոբլեմներն ունի: Հատկապես` կապված Ազգային ժողովում իր իրական կողմնակիցների մեծամասնություն լինել–չլինելու հետ: Իսկ այս հարցը մի քիչ պրոբլեմային է, ուստի կլինեն որոշակի դժվարություններ: Բայց սպասենք. կյանքը ցույց կտա, թե ինչն ինչպես կընթանա:

– Իսկ Հանրապետական կուսակցության դիմադրությունը չե՞ք ենթադրում:

– Այո, այն կդիմադրի: Պարզապես այդ կուսակցությունը պետք է վերափոխվի: Եթե չվերափոխվեց, ապա իհարկե, կառավարությունը լուրջ պրոբլեմներ կունենա, և դժվար կլինի նրա համար: Միակ երաշխիքը, որ կարող են երկրում դրական փոփոխություններ լինել, այն է, որ ՀՀԿ–ն բարեփոխվի: Նաև փոխվի նրանում ընդգրկված մարդկանց կազմը, որակապես փոխվի վերջիններիս գործելակերպը: Այս դեպքում է, որ կարող է վարչապետը էական հաջողություններ գրանցել, որը և շատ կարևոր է մեր երկրի համար:

– Այսինքն` ըստ Ձեզ, փոփոխությունները կարող են լինել վերևից: Ներքևից եկող փոփոխությունների հետ հույսեր չեք կապում:

– Այո՛, դրանք կարող են լինել միայն վերևից: Որովհետև նախագահի ինստիտուտը վերանում է, երբ ժողովուրդը կարող էր առավել հաճախ ընտրությունների միջոցով ներքևից փոփոխություններ իրականացնել: Եթե նախկինում ներքևից փոփոխություններ իրականացնելու երկու փորձ կարող էինք կատարել` նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ապա այժմ մնացել է միայն մեկը` խորհրդարանական ընտրությունը: Ասել է թե` հինգ տարին մեկ է մեզ տրված նման հնարավորություն:

Մեր վզին փաթաթված այս Սահմանադրությամբ անցում կատարեցինք կառավարման խորհրդարանական համակարգին, որը, իմ կարծիքով, ներկա աշխարհաքաղաքական իրադրության մեջ Հայաստանի համար ստեղծում է խիստ անբարենպաստ իրավիճակ: Ի վերջո, մենք այսօր նաև պատերազմի մեջ ենք բառիս բուն իմաստով: Եվ այս պայմաններում անցումը կառավարման նոր համակարգին լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում:

Նաև ասեմ, որ իր արժեքային համակարգով ևս այս Սահմանադրությունը կապ չունի մեր ժողովրդի հետ: Ուստի այն պետք է փոխվի: Հարկ է կրկին վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգին:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում