Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
uncategorized

Թթվածնային կայանի պայթյունը պայթեցրեց նաև ԱԻՆ տեխանվտանգության ազգային կենտրոնի տնօրենի մութ գործերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 24–ին Կոտայքի մարզի Նոր Գեղի–Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ–ին պատկանող թթվածնի լիցքավորման կայանում տեղի ունեցած պայթյունի պատճառները պարզելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով:

Եվ մինչ պայթյունի պատճառների տեխնիկական անաչառ ու բազմակողմանի քննության ավարտը, ՀՀ ԱԻ նախարարի հրամանով դադարեցվել էր նաև պայթյունից մոտ երկու շաբաթ առաջ նույն թթվածնային կայանում փորձաքննություն իրականացրած և դրական եզրակացություն տված ՀՀ ԱԻՆ ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ–ի ղեկավար Աշոտ Պետրոսյանի և փորձագիտական կազմի մի շարք աշխատակիցների պարտականությունները:

Իսկ օրերս տեղեկություն տարածվեց, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքից ազատել էր ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի (ՏԱԱԿ) տնօրեն Աշոտ Պետրոսյանին:

«Փաստը» ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց ճշտել, թե ինչն է ՊՈԱԿ–ի տնօրենին աշխատանքից հեռացնելու պատճառը: Վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ ՏԱԱԿ ՊՈԱԿ–ի տնօրենի աշխատանքից ազատման հիմք է հանդիսացել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից 2017–ի ապրիլի 5–ին իրականացված համապատասխանության և կատարողականի աուդիտի վերաբերյալ հաշվետվությունը:

«Նշենք, որ առաջին աուդիտն իրականացվել է ամենամյա պլանավորված ժամկետներում, իսկ երկրորդ աուդիտն իրականացվել է թթվածնային կայանում տեղի ունեցած պայթյունից հետո, նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, քանի որ ՏԱԱԿ–ն ավելի վաղ նշված թթվածնային կայանի գործունեության համար դրական եզրակացություն էր տվել: Եվ երկրորդ աուդիտի արդյունքների տվյալների հիմքով էլ նախարար Դավիթ Տոնոյանը Աշոտ Պետրոսյանին ազատել է աշխատանքից», ասաց Ն. Գնդոյանը:

Ն. Գնդոյանը թեև չմանրամասնեց, բայց նշեց, որ ՊՈԱԿ–ում հայտնաբերված խախտումները բազմաթիվ են եղել, որի հետևանքով է Դ. Տոնոյանը ստիպված է եղել նման որոշում կայացնել:

Ի դեպ, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն Պետգույքի կառավարման վարչության կողմից ՊՈԱԿ–ին անհատույց տրամադրված շենքից ԱԻՆ վարչական շենք տեղափոխվելուց հետո, ՊՈԱԿ–ի տնօրեն Աշոտ Պետրոսյանի կարգադրությամբ հին շենքից պոկել և տարել են տարածքի ողջ գույքը: Մասնավորապես՝ դռները, ներսի և դրսի պատուհանները, հատակի սալիկները, ջեռուցման համակարգերը , կախովի առաստաղները, սանհանգույցի պարագաները: Ապամոնտաժված ապրանքների մի մասը տեղափոխվել է Չարբախում գտնվող ՊՈԱԿ–ի պահեստ, մյուս մասն էլ տեղափոխվել է տարբեր տեղեր:

Մեր տեղեկություններով ներկայացվածը թեև թերացումների ողջ համապատկերը չէ, սակայն համաձայնեք, որ բավականին խոսուն է: Ինչ վերաբերում է մնացած բացահայտումներին, ապա այն թողնում ենք պատկան մարմիններին: Մեր կողմից միայն ավելացնենք, որ այս կառույցի թերի աշխատանքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում