Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Ամեն մի թափթփուկ էսօր գալիս է էս գյուղ ու իր օրենքներն է թելադրում, ոնց որ ես էլ ստեղ իրենց երգի տակ պետք է պարեմ. Եղեգնավանի գյուղապետ

Այսօր առաջադեմ պետություններում ու առհասարակ ժամանակակից աշխարհում խիստ նկատելի է սեփական երկրի քաղաքացու շահերի պաշտպանության, ինչպես նաեւ օրենքի առաջ հավասարության հարցը: Դնելով հավասար նժարի վրա բոլոր քաղաքացիներին, չտեսղծելով արհեստական խոչընդոտներ ու պատնեշներ՝ պետությունը հասնում է մի մակարդակի, երբ մարդն իր իրավունքները գործի է դնում ու սպառում հանուն իր հայրենիքի, դրա զարգացման ու առաջընթացի համար: Նշված վիճակը, ինչ խոսք, առավել քան ողջունելի է, սակայն շատ հաճախ այն մեզ համար երանելի, իսկ եթե ավելի անկեղծ՝ անգամ նախանձելի է:

Պարզվում է` 21-րդ դարում դեռ գոյություն ունեն մարդիկ, ինչպիսին օրինակ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի գյուղապետ Հովսեփ Ղազարյանն է, ովքեր տեղյակ չեն, որ քարեդարյան ժամանակներն ու կառավարման ստրկատիրական մոդելներն այլեւս մոդայիկ չեն: Նրանք անգամ տարրական պատկերացում չունեն ժամանակակից աշխարհի, ուր մնաց թե իր իսկ պարտականությունների ու դիմացիցնի իրավունքների մասին:

Ստորեւ ներկայացվող պատմությունը շատերին կհետաքրքրի: Նյութի հերոս գյուղապետը, ով բախտի բերմամբ կամ պատահմամբ ժամանակին հայտնվել է գյուղապետի՝ կարծես թե արդեն սեփականաշնորհած աթոռին, ինչպես հայտնի խոսքն է ասում՝ «օր ու արեւ չի տալիս» տեղի բնակիչներին: Սույն անձնավորությունն առաջնորդվում է իր կողմից լավ մշակված չգրված օրենքներով ու մեթոդներով, որոնք ձեւավորել է նեղ անձնական շահերի շուրջ:

Ինչպես պատմում է գյուղի բնակիչ Լենտրուշ Պետրոսյանը. «Գյուղի հողի մի մասը գտնվում է փշալարերից այն կողմ՝ սահմանին, ու որպեսզի մարդիկ կարողանան զբաղվել անասնապահությամբ կամ հողագործությամբ, պետք է հատուկ թույլտվություն՝ պռոպուսկ, ստանան գյուղապետից: Պռոպուսկն էլ իր հերթին գյուղացիները տանում ներկայացնում են ռուս սահմանապահներին, որպեսզի կարողանան անցնել ու զբաղվել աշխատանքով: Անձամբ ինձ ու մի քանի մարդկանց գյուղապետը պռոպուսկ չի տալիս, ուզում է մեզ ճնշած պահել: Մոտ 28 տարի ինքն է գյուղապետ ու ստեղի ժողովրդին միշտ վախի մթնոլորտում է պահում, մարդիկ ճնշված են զգում: Եթե ինքն ասեց, որ մածունը սեւ է, ուրեմն դա էդպես է: Եթե մեկը հակադարձի՝ գյուղապետը նեղություններ է տալիս, պռոպուսկ չի տալիս եւ այլն»-ասաց Լ. Պետրոսյանը հավելելով. «Ես անասնապահ եմ, ունեմ երեք երեխա, որից երկուսն ուսանող են, իսկ մեկը անչափահաս: Ապրուստիս միակ միջոցը անասնապահությունն է: Գյուղապետը ընտրություններից հետո իմ անունը ցանկից ջնջել է ու պռոպուսկ չի տալիս, որ գնամ հոտս արածացնեմ, ընտանիքս պահեմ: Ունեմ 20 եղջերավոր անասուն: Ինչ է գիտի, որ ԲՀԿ եմ ընտրել, ասում է, որ չի տալու պրոպուսկ, ում որ ընտրել ես, թող նա էլ տա: Անձամբ գյուղապետն ունի մոտ 1000 ոչխար, ունի նաեւ խոշոր եղջերավոր անասուններ, ինքն իր հոտն է այդտեղ արածացնում: Ոնց որ սա իր սեփականությունն է, մենք էլ՝ իր ստրուկները, էլ չի ասում, որ մենք այդ տարածքում կենդանիներին արածացնելու համար հարկ ենք վճարում»:

Պարզվում է՝ բռնապետ գյուղապետն այնաստիճան է ոգեւորված իր պաշտոնով, որ իրեն դիմելու դեպքում անգամ հրաժարվում է խոսել խնդրի շուրջ՝ առհամարհելով ու անտեսելով մարդկանց: Նա Լ. Պետրոսյանին անգամ հրահանգել է վերացնել ոչխարների հոտը ու չխփել սեփական բիզնեսին:

Բնակիչներից Արտաշես Ղուլասյանը եւս դժգոհում է, նա պնդում է, որ գյուղապետի կողմից իր նկատմամբ եւս խտրականություն է դրվում. « Հինգ տարի առաջ հայրս ու մայրս գնացել ԲՀԿ են ընտրել ու դրանից հետո գյուղապետը հետս թարսվել է: Ստեղ մի հեկտար հողի կռիվ է գնում: Ես էլ չգիտեմ՝ ինչ անեմ, հայրս անգամ ասել է՝ եթե էսպես պետք է լինի, ես ոտաբոբիկ գնամ անցնեմ սահմանը հասնեմ Ադրբեջան: Բա ինչ անենք, մեզ ստիպում են նման քայլի գնալ»:

Խնդրի շուրջ կապվեցինք նաեւ գյուղապետի հետ, ով, հերքելով բոլոր մեղադրանքները, նշեց. «Եթե մարդ հող չունի, ինչ անասնապահության մասին է խոսքը: Ինքը պետք է պայմանագիր կապի մեզ հետ, որ արոտավայր հատկացնենք »,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու է գյուղապետը խուսանավում գյուղաբնակների հետ հանդիպումներից, ասելով թե ում ընտրել ես թող նա էլ քեզ անցաթուղթ տա.

« Ես նման բան չեմ ասել, ով ձեզ նման բան է ասել, գլուխը պատին է տվել: Ես անցաթուղթ չտալը ընտրությունների ու ոչ մեկի հետ չեմ կապում: Ես 20 տարի աշխատում եմ էս գյուղում, ամեն մի թափթփուկ էսօր գալիս է էս գյուղ ու իր օրենքներն է թելադրում, ոնց որ ես էլ ստեղ իրենց երգի տակ պետք է պարեմ: Ես անկուսակցկան եմ, Սովետի ժամանակ եղել եմ կոմունիստական կուսակցության անդամ, դրանից հետո ոչ մի կուսակցության չեմ պատկանում ու չեմ էլ ուզում ոչ մի կուսակցությունից լինեմ»:

Ինչ վերաբերում է մարդկանց միակ ապրուսի միջոցից զրկելու ու սեփական բիզնեսն առաջ տանելուն, ապա նա նշեց. «Ես ոչ մեկին չեմ ասել, որ իր ոչխարները վերացնի, ես էլ 1000 գլուխ ոչխար չունեմ: Ես չգիտեմ, թե ում ապրուստի միջոցն ինչ է: Ով ասում է, որ մենք ստեղ արոտավայր ունենք՝ գալիս ու գյուղում տուն է առնում, հիմա ի՞նչ, էդ բոլոր անասնապահներին մենք մեր հողերը պետք է տանք, որ իրենց հոտն արածացնե՞ն: Այ մարդ, մենք չենք ուզում, որ գաք մեր գյուղ, ձեր գյուղում ապրեք: Մեր հողերն իրար կպած են, թող իրենց գյուղում ապրեն: Մենք այսօր ունենք 37 հեկտար արոտավայր, ես ո՞նց կարող եմ 5000 գլուխ անասուն պահել էստեղ»,- մեր պնդմանը, որ տարածքը հնարավոր է հավասար բախշել տեղաբնակների մեջ գյուղապետը հակադարձեց հետեւյալ կերպ. «Հիմա վաղը մյուս օրն էլի մարդիկ են գալու ու տներ են առնելու, իրենց հետ էլ կենդանիներ են բերելու, էդ ժամանակ ո՞նց անենք: Մենք հավասարության սկզբունքով արդեն բաժանել պրծել ենք: Թող ինձանից մի երկու հոգի էլ դժգոհի, ինչ անեմ, ես հիմա չեմ կարող բոլորի համար Աստված լինեմ, կախարդական փայտիկ չունեմ, որ բոլորի հարցերը միանգամից լուծեմ»,-ասաց նա:

Եղեգնավանի գյուղապետի խոսքից արդեն իսկ պարզ է, թե ինչ արտահայտչամիջոցներով է շփվում իր դուռը թակող, օրվա հացը մի կերպ վաստակող գյուղացիների հետ: Նա հավանաբար մոռացել է, որ բնակիչների խնդիրները լսելը, դրանց հնարավոր միջոցներով լուծում տալը ոչ թե բարի կամքի դրսեւորում է, այլ պարտականություն: Ինչ վերաբերում է կախարդական փայտիկին, ապա վերջինս հավանաբար տեղյակ էլ չէ, որ կախարդական փայտիկ միայն հեքիաթներում են լինում, իսկ առօրյա կյանքում հարցերը լուծվում են նախ բնակչին լսելով, ապա հնարավորության սահմաններում օժանդակելով:
Լրագրողական հետաքննությունը` շարունակելի…