Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետո
Հասարակություն

Ամեն մի թափթփուկ էսօր գալիս է էս գյուղ ու իր օրենքներն է թելադրում, ոնց որ ես էլ ստեղ իրենց երգի տակ պետք է պարեմ. Եղեգնավանի գյուղապետ

Այսօր առաջադեմ պետություններում ու առհասարակ ժամանակակից աշխարհում խիստ նկատելի է սեփական երկրի քաղաքացու շահերի պաշտպանության, ինչպես նաեւ օրենքի առաջ հավասարության հարցը: Դնելով հավասար նժարի վրա բոլոր քաղաքացիներին, չտեսղծելով արհեստական խոչընդոտներ ու պատնեշներ՝ պետությունը հասնում է մի մակարդակի, երբ մարդն իր իրավունքները գործի է դնում ու սպառում հանուն իր հայրենիքի, դրա զարգացման ու առաջընթացի համար: Նշված վիճակը, ինչ խոսք, առավել քան ողջունելի է, սակայն շատ հաճախ այն մեզ համար երանելի, իսկ եթե ավելի անկեղծ՝ անգամ նախանձելի է:

Պարզվում է` 21-րդ դարում դեռ գոյություն ունեն մարդիկ, ինչպիսին օրինակ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի գյուղապետ Հովսեփ Ղազարյանն է, ովքեր տեղյակ չեն, որ քարեդարյան ժամանակներն ու կառավարման ստրկատիրական մոդելներն այլեւս մոդայիկ չեն: Նրանք անգամ տարրական պատկերացում չունեն ժամանակակից աշխարհի, ուր մնաց թե իր իսկ պարտականությունների ու դիմացիցնի իրավունքների մասին:

Ստորեւ ներկայացվող պատմությունը շատերին կհետաքրքրի: Նյութի հերոս գյուղապետը, ով բախտի բերմամբ կամ պատահմամբ ժամանակին հայտնվել է գյուղապետի՝ կարծես թե արդեն սեփականաշնորհած աթոռին, ինչպես հայտնի խոսքն է ասում՝ «օր ու արեւ չի տալիս» տեղի բնակիչներին: Սույն անձնավորությունն առաջնորդվում է իր կողմից լավ մշակված չգրված օրենքներով ու մեթոդներով, որոնք ձեւավորել է նեղ անձնական շահերի շուրջ:

Ինչպես պատմում է գյուղի բնակիչ Լենտրուշ Պետրոսյանը. «Գյուղի հողի մի մասը գտնվում է փշալարերից այն կողմ՝ սահմանին, ու որպեսզի մարդիկ կարողանան զբաղվել անասնապահությամբ կամ հողագործությամբ, պետք է հատուկ թույլտվություն՝ պռոպուսկ, ստանան գյուղապետից: Պռոպուսկն էլ իր հերթին գյուղացիները տանում ներկայացնում են ռուս սահմանապահներին, որպեսզի կարողանան անցնել ու զբաղվել աշխատանքով: Անձամբ ինձ ու մի քանի մարդկանց գյուղապետը պռոպուսկ չի տալիս, ուզում է մեզ ճնշած պահել: Մոտ 28 տարի ինքն է գյուղապետ ու ստեղի ժողովրդին միշտ վախի մթնոլորտում է պահում, մարդիկ ճնշված են զգում: Եթե ինքն ասեց, որ մածունը սեւ է, ուրեմն դա էդպես է: Եթե մեկը հակադարձի՝ գյուղապետը նեղություններ է տալիս, պռոպուսկ չի տալիս եւ այլն»-ասաց Լ. Պետրոսյանը հավելելով. «Ես անասնապահ եմ, ունեմ երեք երեխա, որից երկուսն ուսանող են, իսկ մեկը անչափահաս: Ապրուստիս միակ միջոցը անասնապահությունն է: Գյուղապետը ընտրություններից հետո իմ անունը ցանկից ջնջել է ու պռոպուսկ չի տալիս, որ գնամ հոտս արածացնեմ, ընտանիքս պահեմ: Ունեմ 20 եղջերավոր անասուն: Ինչ է գիտի, որ ԲՀԿ եմ ընտրել, ասում է, որ չի տալու պրոպուսկ, ում որ ընտրել ես, թող նա էլ տա: Անձամբ գյուղապետն ունի մոտ 1000 ոչխար, ունի նաեւ խոշոր եղջերավոր անասուններ, ինքն իր հոտն է այդտեղ արածացնում: Ոնց որ սա իր սեփականությունն է, մենք էլ՝ իր ստրուկները, էլ չի ասում, որ մենք այդ տարածքում կենդանիներին արածացնելու համար հարկ ենք վճարում»:

Պարզվում է՝ բռնապետ գյուղապետն այնաստիճան է ոգեւորված իր պաշտոնով, որ իրեն դիմելու դեպքում անգամ հրաժարվում է խոսել խնդրի շուրջ՝ առհամարհելով ու անտեսելով մարդկանց: Նա Լ. Պետրոսյանին անգամ հրահանգել է վերացնել ոչխարների հոտը ու չխփել սեփական բիզնեսին:

Բնակիչներից Արտաշես Ղուլասյանը եւս դժգոհում է, նա պնդում է, որ գյուղապետի կողմից իր նկատմամբ եւս խտրականություն է դրվում. « Հինգ տարի առաջ հայրս ու մայրս գնացել ԲՀԿ են ընտրել ու դրանից հետո գյուղապետը հետս թարսվել է: Ստեղ մի հեկտար հողի կռիվ է գնում: Ես էլ չգիտեմ՝ ինչ անեմ, հայրս անգամ ասել է՝ եթե էսպես պետք է լինի, ես ոտաբոբիկ գնամ անցնեմ սահմանը հասնեմ Ադրբեջան: Բա ինչ անենք, մեզ ստիպում են նման քայլի գնալ»:

Խնդրի շուրջ կապվեցինք նաեւ գյուղապետի հետ, ով, հերքելով բոլոր մեղադրանքները, նշեց. «Եթե մարդ հող չունի, ինչ անասնապահության մասին է խոսքը: Ինքը պետք է պայմանագիր կապի մեզ հետ, որ արոտավայր հատկացնենք »,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու է գյուղապետը խուսանավում գյուղաբնակների հետ հանդիպումներից, ասելով թե ում ընտրել ես թող նա էլ քեզ անցաթուղթ տա.

« Ես նման բան չեմ ասել, ով ձեզ նման բան է ասել, գլուխը պատին է տվել: Ես անցաթուղթ չտալը ընտրությունների ու ոչ մեկի հետ չեմ կապում: Ես 20 տարի աշխատում եմ էս գյուղում, ամեն մի թափթփուկ էսօր գալիս է էս գյուղ ու իր օրենքներն է թելադրում, ոնց որ ես էլ ստեղ իրենց երգի տակ պետք է պարեմ: Ես անկուսակցկան եմ, Սովետի ժամանակ եղել եմ կոմունիստական կուսակցության անդամ, դրանից հետո ոչ մի կուսակցության չեմ պատկանում ու չեմ էլ ուզում ոչ մի կուսակցությունից լինեմ»:

Ինչ վերաբերում է մարդկանց միակ ապրուսի միջոցից զրկելու ու սեփական բիզնեսն առաջ տանելուն, ապա նա նշեց. «Ես ոչ մեկին չեմ ասել, որ իր ոչխարները վերացնի, ես էլ 1000 գլուխ ոչխար չունեմ: Ես չգիտեմ, թե ում ապրուստի միջոցն ինչ է: Ով ասում է, որ մենք ստեղ արոտավայր ունենք՝ գալիս ու գյուղում տուն է առնում, հիմա ի՞նչ, էդ բոլոր անասնապահներին մենք մեր հողերը պետք է տանք, որ իրենց հոտն արածացնե՞ն: Այ մարդ, մենք չենք ուզում, որ գաք մեր գյուղ, ձեր գյուղում ապրեք: Մեր հողերն իրար կպած են, թող իրենց գյուղում ապրեն: Մենք այսօր ունենք 37 հեկտար արոտավայր, ես ո՞նց կարող եմ 5000 գլուխ անասուն պահել էստեղ»,- մեր պնդմանը, որ տարածքը հնարավոր է հավասար բախշել տեղաբնակների մեջ գյուղապետը հակադարձեց հետեւյալ կերպ. «Հիմա վաղը մյուս օրն էլի մարդիկ են գալու ու տներ են առնելու, իրենց հետ էլ կենդանիներ են բերելու, էդ ժամանակ ո՞նց անենք: Մենք հավասարության սկզբունքով արդեն բաժանել պրծել ենք: Թող ինձանից մի երկու հոգի էլ դժգոհի, ինչ անեմ, ես հիմա չեմ կարող բոլորի համար Աստված լինեմ, կախարդական փայտիկ չունեմ, որ բոլորի հարցերը միանգամից լուծեմ»,-ասաց նա:

Եղեգնավանի գյուղապետի խոսքից արդեն իսկ պարզ է, թե ինչ արտահայտչամիջոցներով է շփվում իր դուռը թակող, օրվա հացը մի կերպ վաստակող գյուղացիների հետ: Նա հավանաբար մոռացել է, որ բնակիչների խնդիրները լսելը, դրանց հնարավոր միջոցներով լուծում տալը ոչ թե բարի կամքի դրսեւորում է, այլ պարտականություն: Ինչ վերաբերում է կախարդական փայտիկին, ապա վերջինս հավանաբար տեղյակ էլ չէ, որ կախարդական փայտիկ միայն հեքիաթներում են լինում, իսկ առօրյա կյանքում հարցերը լուծվում են նախ բնակչին լսելով, ապա հնարավորության սահմաններում օժանդակելով:
Լրագրողական հետաքննությունը` շարունակելի…