Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Դավիթ Խաժակյան. ««Ելք» դաշինքը պայքարելու է հանուն իր ծրագրերի իրականացման ու քաղաքական սերնդափոխության». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հյուրն է «Ելք» դաշինքի՝ Երևանի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Խաժակյանը:

– Քաղաքականություն մուտք գործելու պատճառները որո՞նք են եղել: Մինչ այդ Ձեզ ակտիվ քաղաքացու կերպարում ենք տեսել՝ հանձինս «Դեմ եմ» նախաձեռնության: Համատեղելի՞ են քաղաքական գործչի ու ակտիվիստի կերպարները:

– Մենք բազմաթիվ հետևություններ արեցինք տարբեր քաղաքացիական շարժումներից, որոնցից գլխավորն այն էր, որ թեպետ հետևողական քաղաքացիական շարժումը կարող է և գրանցում է որոշակի հաջողություն խնդիրների, հետևանքների վերացման հարցում, սակայն դրանց պատճառները պահանջում են համակարգային լուծումներ, իսկ համակարգային լուծման բանալին քաղաքական դաշտում է: Այն ներքին պահանջը, որը մեզ մղեց պայքարել քաղաքացիական դաշտում, հստակ ասում է, որ մենք աշխատանք ունենք անելու քաղաքականության մեջ:

– Ի՞նչ եք պատրաստվում անել քաղաքի համար, ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնց առաջին հերթին պիտի լուծում տրվի:

– Մինչ այս ես պարբերաբար բարձրաձայնել եմ տարբեր քաղաքային խնդիրների մասին: Երևանում երթևեկության և տրանսպորտի վիճակը պարզապես անընդունելի է 21–րդ դարի չափանիշների տեսանկյունից: Ես և մեր թիմը առաջարկելու ենք այնպիսի կարգավորումներ, որոնք էականորեն կրճատելու են քաղաքային խցանումները և բարձրացնելու են բնակիչների փոխադրման արդյունավետությունն ու որակը:

– Երևան քաղաքն առաջին հերթին Ձեզ համար ինչի՞ մարմնավորում է, և քաղաքի կառավարման համակարգում ընդգրկված լինելը Ձեզ համար ի՞նչ կնշանակի:

– Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Ավագանու կազմում ընդգրկված լինելը շատ մեծ պարտավորություն է ինձ համար, քանզի որոշակի մասով դառնալու եմ պատասխանատու քաղաքային խնդիրների համար:

– Խորհրդարանական ընտրություններից հետո «Ելքը» բավական դրական արդյունքներ գրանցեց: Սա ոգևորո՞ւմ է ձեզ, գուցե պարտավորեցնո՞ւմ մայիսին հաղթանակ տանելու առումով:

– Խորհրդարանական ընտրություններին մենք ակնկալում էինք շատ ավելին, քան այն, ինչ արձանագրեցինք: Սակայն սա մեզ համար լրացուցիչ խթան է մտածելու և գործելու այնպես, որ Երևանի ավագանու ընտրություններին կարողանանք ձևավորել մեծամասնություն և ընտրենք քաղաքապետի սեփական թեկնածուին:

– Մեկ շաբաթից կսկսվի քարոզարշավը: Պատրա՞ստ եք նորից բակից բակ, տնից տուն անելու:

– Քարոզարշավի ընթացքում դաշտային աշխատանքները շատ կարևոր են: Մի բան է քաղաքական և գաղափարական ելույթներ ունենալը և տարածելը, մեկ այլ բան՝ քաղաքացիների հետ անհատական զրույցները: Քարոզարշավին մենք կունենանք մարտավարության որոշակի փոփոխություն և անմիջական շփումը ու քարոզարշավի լայն ընդգրկումը չեն զիջի նախորդին:

– Զարուհի Փոստանջյանը մերժեց «Ելքի» ցուցակում հանդես գալու առաջարկը: «Երկիր ծիրանին» համարո՞ւմ եք ձեզ մրցակից, թե՞ ձեր հիմնական «թիրախը» հանրապետականն է: Ինչպե՞ս եք փորձելու աշխատել վարչական մեծ ռեսուրս ունեցող կուսակցության դեմ:

– Ինչպես խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ հիմա մենք չենք պայքարելու որևէ ուժի դեմ: «Ելք» դաշինքն ունի իր ծրագրերը և պայքարելու է հանուն այդ ծրագրերի իրականացման, հանուն քաղաքական սերնդափոխության, որը առնվազն ընդդիմադիր դաշտում ամրագրվեց ապրիլի 2–ին: Սա, բնականաբար, չի նշանակում, որ իրերը չենք կոչելու իրենց անուններով և չենք ասելու, թե տիրող իրավիճակը ում և ինչպիսի կառավարման հետևանք է:

Վարչական ռեսուրսը մեզ չի մտահոգում, քանզի համոզվել ենք, որ այն բազմամարդ հավաքները, որ հնարավոր է անել այդ ռեսուրսի միջոցով, պարզապես արտաքին տեսքն է: Իսկ բովանդակությունը որոշում է քաղաքացին` գտնվելով քվեախցիկում: Մենք ամեն ինչ արել ենք և անելու ենք տեղամասերում քվեարկության գաղտնիության ապահովման համար, իսկ որոշումը քաղաքացունն է: Երևանում մենք տեսնում ենք գլխավորապես անկաշկանդ և անկաշառ ընտրողի, և մեր քարոզարշավը կլինի հենց այդպիսի ընտրողի հաղթարշավը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: