Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
uncategorized

Կոմիտաս վարդապետ Հովնանյան. «Մենք այսօր ձևավորում ենք նոր «Սարոյան եղբայրներ», և ես այս ամենի մեջ վտանգ եմ տեսնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրություններից առաջ և հետո հասարակությունը հիմնականում պառակտվում է մասերի: Լինում են նաև դեպքեր, որ ընտանիքի անդամներն ու ամուսինները տարբեր կուսակցությունների գաղափարակից լինելով, այնքան են իրար հետ վիճում, որ հարցը նույնիսկ բաժանության է հասնում: Կարճ ասած, շատերի համար քաղաքական պայքարը վերածվում է կյանքի ու մահու կռվի, «մահացու» դարձնելով դրանց հետևանքները:

Ինչպես խուսափել ընտրությունների զոհը լինելուց, ինչպես սեփական Ես–ը փրկել մոլորություններից, և նման իրավիճակներում որքանով է Հայոց եկեղեցին պարտավոր կանգնել հասարակության կողքին:

Այս և այլ հարցերի մասին է «Փաստի» զրույցը Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:

– Երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակ, ինչպես նաև դրանից հետո հասարակությունը պառակտվում է, որից հետո, տարբեր ձևաչափերով, սկսվում է հաշվեհարդարի ժամանակաշրջանը: Որոշ մտավորականների կարծիքով նման դեպքերում Հայոց եկեղեցին պետք է ավելի ակտիվ լինի և փորձի վերացնել հասարակության միջև առաջացած անջրպետները:

– Հայոց Առաքելական եկեղեցուն նման քաղաքական հարցերի մեջ մեղադրելն ամենամեծ սխալ մոտեցումն է: Եկեղեցին կարող է միայն հասարակության միասնականության մասին խոսք հնչեցնել, սակայն ամեն մի խումբ, որն իր շահն է պաշտպանում, երբեք ի վիճակի չէ լսելու եկեղեցու հաշտեցման խոսքը: Ամեն մի քաղաքական պայքարի ժամանակ, պարտվողները լինում են վիրավորվածներ, իսկ վիրավորվածին իր պարտության հետ հաշտեցնելն ամենադժվարն է: Եվ նման պարագայում եկեղեցուց սպասել, որ կախարդական փայտիկի զորությամբ ինչ–որ լուծում կտա, կարծում եմ սխալ է: Դա անհնարին է, հատկապես այն պարագայում, երբ մեր մեջ համառելու բնավորություն կա: Եվ մարդիկ չեն հասկանում, որ քաղաքական պայքարում կարող են գաղափարական հակառակորդներ լինել, բայց մարդկային առումով՝ հայ և բարեկամներ մնան: Եվ երբ քաղաքական պայքարի դաշտում մարդը կորցնում է, ապա մարդկային փոխհարաբերությունների դաշտում այն չպետք է թշնամանքի, ատելության, երկփեղկման պատճառ դառնա: Եվ այս պարագայում եկեղեցին ինչքան էլ իր ձայնը բարձրացնում է, միևնույն է, մարդկանց մեջ եղած այդ նեգատիվ նստվածքը նրանց ավելի շատ մղում է ատելության, քան ներողամտության և հաշտեցման:

– Հայր Կոմիտաս, անկախ նրանից, թե տվյալ պահին մարդիկ որքանով են ի վիճակի լսելու կամ ընկալելու եկեղեցու խոսքը, այնուամենայնիվ, դրա բացակայությունն իրեն զգացնել է տալիս: Եվ համաձայն չե՞ք, որ լարված իրավիճակում եկեղեցու կողմից հնչեցված խոհեմության կոչը կարող է ինչ–որ տեղ նաև զսպաշապիկի դեր կատարել և սթափեցնել մարդկանց:

– Եկեղեցին երբեք չի լռում: Եկեղեցին միշտ էլ իր խոսքը բարձրացնում է: Այն, որ հաճախ Եպիսկոպոսաց ժողովը կամ Մայր Աթոռի հոգևոր բանական խորհուրդը, դիվանը, մամլո բաժինը եկեղեցու Հայրապետի կոչն է ուղղում առ այս ամենը, դա արդեն իսկ եկեղեցու ձայնն է: Դժբախտաբար, այդ ձայնին ընդառաջ գնացողների թիվը, չասելու համար չկա, ասենք՝ սակավաթիվ է: Հետևաբար, եթե մարդիկ ականջալուր չեն այն խոսքին, որն ուղղում է եկեղեցին, ապա ինչ կարող է անել նույն այդ եկեղեցին: Եկեղեցին մարդկանց պատժելու միջոց չունի: Նա ունի բարոյական խոսք հնչեցնելու իրավունք և պետք չէ մոռանալ, որ Հայաստանը, լինելով ժողովրդավար երկիր, բաժանված է եկեղեցուց: Քաղաքական խնդիրները պետական խնդիրներ են, և ուրեմն մենք կարող ենք մեր ձայնը միայն բարոյական կետի վրա բարձրացնել, իսկ թե որքանով այդ ձայնին ընդառաջ կգնան անձինք, կախված է ոչ թե մեզանից, այլ՝ հասարակությունից:

– Ինչպես նշեցիք, թեև սակավաթիվ մարդիկ են արձագանքում եկեղեցու հորդորներին, սակայն, օգտվելով առիթից, պետք է խնդրեմ ևս մեկ անգամ այն հնչեցնել: Գուցե Ձեր հորդորը նույնպես ինչ–որ տեղ նպաստի, որ մարդիկ ավելի մեծահոգի դառնան միմյանց հանդեպ:

– Լարվածությունը բերում է անմտության և ընտրապայքարի ժամանակ մենք բազմաթիվ նման դեպքերի ականատես դարձանք: Եղան դանակահարություններ, ծեծ, վիրավորանքներ, և հարց է ծագում, թե ինչ ենք ուզում դրանով ապացուցել: Ուզում ենք ապացուցել, որ մենք տակավին չունենք այնպիսի գիտական և մտավոր մակարդակ, մշակույթ, որ կարողանանք իրար հետ բանավիճե՞լ: Պետք է ընդամենը հասկանալ, որ եթե կարողանում ենք իրար համոզել՝ լավ, իսկ եթե չենք կարողանում, ուրեմն չդիմենք բրուտալիզմի: Վերջապես մեկ ափ ժողովուրդ են մնացել հայոց աշխարհում, որը հիմա էլ դարձել է տարաբնույթ շարժումների զոհը, որտեղ մարդիկ միմյանց հանդեպ ատելություն են սերմանում: Մենք այսօր ձևավորում ենք նոր «Սարոյան եղբայրներ», և ես այս ամենի մեջ վտանգ եմ տեսնում:

– Եվ ինչ է հարկավոր այդ վտանգը չեզոքացնելու, հասարակական, քաղաքական խմբերի միջև առաջացած սառույցը հալեցնելու համար:

– Սառույցը հալեցնելու համար հարկավոր է ամրագրել այն գիտակցությունը, որ նրանք ովքեր շահել են, այդ պաշտոնագրավումը չպետք է ծառայեցնեն իրենց անձնական շահերի և իրենց անձնական գրպանները լցնելու համար:

Նրանք, ովքեր պարտվել են, կոչ կանեմ ավելի հանդուրժող լինեն, քանի որ հանդուրժողականությունն ու ներողամտությունն է քրիստոնեականության հիմքը: Եթե մենք այսօր մեզ հայտարարում ենք քրիստոնյաներ, ապա դա չի նշանակում, որ պարզապես պետք է մտնել եկեղեցի, մոմ վառել: Քրիստոնյա նշանակում է քրիստոնեական արժեհամակարգի կրողը լինել, իսկ ամենակարևոր արժեհամակարգը, համաձայն Հիսուսի, հետևյալն է՝ սիրենք զմիմեանս, լինենք ներողամիտ և մեր միջից վերացնեք ատելությունը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: