Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
uncategorized

Մեր դեմքին ապտակ է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը հինգ մարդ չունեցավ խորհրդարանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, խորհրդային այլախոհ Ազատ Արշակյանը

– Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք գնահատում առաջին նախագահի նախազգուշացումը մեր հասարակությանը` կապված հետընտրական այս փուլի հետ:

– Առաջին նախագահն անդրադարձել էր բոլոր մարտահրավերներին: Բայց մի բան ասեմ` նա 1988 թվականի Լևոն Տեր–Պետրոսյանը չէ: Որովհետև 1988–ի ղարաբաղյան շարժման վերաբերյալ իր նախադասությունն է` «սա բռնապետության դեմ համազգային շարժում է»: Իսկ բռնապետությունը նաև իմպերիա էր: Այսինքն` մենք պայքարում էինք ոչ միայն ռեժիմի դեմ, այլև վարում էինք ազգային ազատագրական շարժում:

Հայ ժողովուրդը հենց Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք բռնապետության դեմ շարժումը վերածեց ազգային ազատագրական շարժման և Հայաստանը հռչակեց անկախ երկիր: Իսկ այս վերջին բաղադրիչը Լևոն Տեր–Պետրոսյանը բաց է թողել: Եվ, կարծում եմ, բաց է թողել զգուշությունից ելնելով: Ես դա թերություն եմ համարում:

– Բայց այժմ այլ ժամանակներ են, և իրավիճակն է այլ` մենք արդեն անկախ պետություն ենք: Ժամանակավրեպ չէ՞ կրկին նման խոսակցություն բերել մեջտեղ:

– Այն երևույթները, որոնց վերաբերյալ նա մեղադրանքներ է հնչեցնում, իմպերիայի դրածոների աշխատանքի հետևանքով են: Եթե այդ մասին չի ասվում, նշանակում է զրպարտություն է մեր հայրենակիցների, մեր քաղաքացիների նկատմամբ: Իսկ մենք նույնն ենք, ինչ 1988–ին էինք:

Բռնապետությունը նաև շովինիստական է, և այս մեթոդները իմպերիական մեթոդներ են: Նպատակն է` նսեմացնել գրավյալ երկրի քաղաքացիներին, նրանց մեջ անլիարժեքության բարդույթ ներարկել:

Մոտավորապես այսպես` դուք այսպիսի՛ իշխանության եք արժանի, դուք պետական ժողովուրդ չեք: Ներշնչում են մեզ, որ ընդամենը քրեաօլիգարխիկ երկիր կարող ենք ստեղծել: Որ առանց իրենց ոչինչ անել չենք կարող:

Եվ այսպես է արվում ոչ միայն Հայաստանի նկատմամբ: Այսպես է արվում նաև բոլոր նախկին խորհրդային ժողովուրդների նկատմամբ:

– Մեր իշխանավորները գիտակցո՞ւմ են այդ: Գիտակցաբա՞ր են այդպես հլու–հնազանդ նրանց, թե պարզապես այլ տարբերակ չունեն:

– Մեզանում կան մարդիկ, ովքեր ընդառաջ են գնում իմպերիական այդ ձգտումներին: Կամ հանձնվում են այդ տրամաբանությանը: Ես նրանց անվանում եմ դրածոներ: Կան նաև ծպտված հայրենասերներ: Կան մարդիկ, ովքեր ուղղակի հարմարվողականներ են: Կան պարզապես ապազգային տարրեր: Իսկ հիմա մեզ մոտ գերիշխում են վերջինները` ապազգայինները: Նրանք հպարտանում են, որ մեր երկիրը նվաստացվում է:

– Իսկ Հայաստան–Արցախ հակադրությունն իրո՞ք այսօր այնպիսին է, որ արդեն վտանգավոր բնույթ է կրում:

– Այս հարցում ևս գործում է դասական իմպերիալիզմը` «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Հայրենակցական միությունների առատությունը և առանձին–առանձին նրանց ընդգծված հզորությունը հայկական երևույթ չէ: Մեզ հատուկ պառակտում են:

– Այսինքն` այս հարցի թելերը կրկին դրսում են:

– Այո, իհարկե: Մինչդեռ մենք եղբայրներ ենք. մանավանդ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության քաղաքացիներս սերտաճած ենք: Պարզապես արհեստականորեն ցանկանում են մեզ բաժանել, պառակտել մեր ուժերը:

Եվ շատ տեղին է այս երևույթի վերաբերյալ առաջին նախագահի խոսքը:

Նորից կրկնեմ` նրա խոսքի մեջ ամեն ինչ տեղին է: Միայն թե զգուշանում է ու խուսափում է, չի տալիս իմպերիայի անունը, չի խոսում ազգային հայրենասիրությունից: Հին, շա՜տ հին քաղաքական գործիչ է նա…

Եվ, ընդհանրապես, ղարաբաղյան պրոբլեմն առաջացել է Լենին–Աթաթուրք դաշինքից: Եվ երբ մենք անընդհատ մոռանում ենք այս մասին, չենք ջղաձգվում այս իրական պատճառի մասին խոսելիս, իսկ մենք, իրոք, պետք է հենց ջղաձգվենք, ապա դուրս է գալիս, որ պայքարում ենք ընդամենը հետևանքների դեմ:

Եվ հարկավոր է այսօր պահպանել Ղարաբաղի ստատուս քվոն, մինչև մեր երկիրը կործանող ռուսական և թուրքական իմպերիաները ոչ ևս կլինեն` կգնան պատմության գիրկը:

– Իսկ դրանով վտանգի չե՞նք ենթարկի Ղարաբաղ երկրի գոյությունը: Գուցե շատ երկար տևի, մինչ նրանք ոչ ևս կլինեն ու կգնան պատմության գիրկը:

– Արագ, շատ արագ են պրոցեսները գնում: Չափազանց արագ:

Անշուշտ, մենք պետք է լավ իշխանություն ունենանք, անշուշտ պետք է հայրենասեր լինենք: Անշուշտ, պետք է ժողովրդավարություն լինի մեր երկրում: Անշուշտ, պլատոնյան արդարությունը պետք է լինի մեր պետության մեջ: Սրանից 2500 տարի առաջ Պլատոնը այս խոսքերը փորագրել է` «Պետությունը կայուն է, երբ արդարություն կա երկրում»: Իսկ մեր երկրում արդարություն չկա:

Եվ Լևոն–Տեր–Պետրոսյանը ճիշտ է` քանի դեռ արդարություն չկա, մեր երկիրը կլինի անկայուն: Քրեաօլիգարխների մի ոհմակ կեղեքում է մեր երկիրը: Եվ սրանք իմպերիայի դրածոներն են: Անշուշտ, մենք էլ ինքնաբուխ հանցագործներ ունենք, որոնց դեմ այլ պարագայում կպայքարեինք: Մինչդեռ նրանք հիմա իշխանություն ունեն:

Բանն այն է, որ մեր «գործընկերը» մեզանից ընտրում է քրեաօլիգարխիկներին և նրանց հետ է գործ բռնում: Իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ չի ուզում գործ բռնել, որովհետև Լևոն Տեր–Պետրոսյանը հայրենասեր է, քրեաօլիգարխիկ չէ, մտավորական է: Այդ իսկ պատճառով նա պետք է լինի թոշակառու և նույնիսկ չկարողանա հինգ հոգու անցկացնել խորհրդարան:

Իսկ սա մեզ ապտակ է, երբ Լևոն Տեր–Պետրոսյանի կազմակերպությունը գոնե հինգ մարդ չունի խորհրդարանում: Նաև դրանո՛վ են մեզ նվաստացնում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: