Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Հայաստանում վաղուց ընդդիմությունը ձգտում է ոչ թե հաղթանակի, այլ` պարտության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է մշակութաբան, արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը

– Պարոն Ջալոյան, ինչպե՞ս անցան այս ընտրությունները: Իրեն ինչպե՞ս դրսևորեց մեր ժողովուրդը:

– Իմ կարծիքով այստեղ ժողովրդի դերակատարությունը մինիմում էր: Այս ընտրությունների հետ կապված հիշում եմ լեհ քաղաքագետ Պշևորսկու օրենքը: Նա ասում է` երբեմն ընդդիմությանն ավելի ձեռնտու է պարտվելը, որովհետև պարտվելն իր մեջ ավելի քիչ ռիսկեր է պարունակում, քան թե գնալ հաղթանակի ձգտումով: Հայաստանում արդեն վաղուց ընդդիմությունը ձգտում է ոչ թե հաղթանակի, այլ` պարտության: Ըստ իս՝ սա էր հիմնական գործոնն այս ընտրությունների մեջ:

– Իսկ որո՞նք էին ռիսկերը ընտրվելու դեպքում: Ընդդիմությունն ինչի՞ց էր վախենում:

– Առաջին հերթին մեր երկրում կորոզիայի է ենթարկվում քաղաքականություն հասկացությունը: Այսինքն` քաղաքականության գաղափարը մարդկանց մոտ վարկաբեկվում է: Ուստի և ընտրություններն անցնում են, այսպես ասեմ` ոչ քաղաքական ձևով:

Իսկ քաղաքականությունը վարկաբեկված լինելու մեջ մեղավոր է ոչ միայն իշխանությունը, այլև` ընդդիմությունը: Ընդ որում, սա մի պրոցես է, որ տեսնում ենք ամբողջ աշխարհում: Օրինակ՝ Դոնալդ Թրամփի հաղթանակը դա էր վկայում: Նա մի հետաքրքիր ռազմավարություն ընտրեց. հիմնվեց պոպուլիստական լոզունգների վրա:

Եվ այս ընտրություններին հիմնականն ինչ տեսանք, քաղաքականության անհետացումն էր և պոպուլիզմի ուժեղացումն էր Հայաստանում:

– Այդ իսկ պատճառով ընդդիմությունը վախենո՞ւմ էր ընտրվել, նրա համար ցանկալի էր պարտվե՞լը:

– Այո: Որովհետև ռիսկը չէր արդարացնում արդյունքը: Դրա համար էլ շատ ընդդիմադիր ուժեր, այդ թվում և ՕՐՕ դաշինքը, չգնացին այդ ռիսկին: Որպեսզի ընտրվեին, նրանք պետք է մեծ ջանքեր գործադրեին, մոբիլիզացնեին ժողովրդին և այլն, և այլն: Ուստի ավելի հեշտ էր պարտվելը: Պարտվելն իրենց համար ավելի անվտանգ էր:

– Այսպես ձևակերպենք` ամեն ինչ չարեցին, որ հաղթեին:

– Այո: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը շատ էր ուզում ընտրվել: Չնայած նրա համար ավելի շատ արգելքներ կային: Բայց, ի վերջո, ինչ–որ արդյունքի կարողացավ հասնել:

– Իսկ քաղաքական կյանքի այդ կորոզիան ե՞րբ կանցնի, ինչո՞վ կանցնի, ի՞նչ մեթոդով…

– Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց, նրանք դա չեն տեսնում: Օրինակ՝ «Սասնա ծռերի», «Էլեկտրիկ Երևանի» երևույթները ցույց տվեցին, որ ժողովուրդը քաղաքականություն ուզում է, բայց քաղաքական ուժերը վաղուց հրաժարվել են քաղաքականությամբ զբաղվելուց:

– Այսինքն` մեղքը քաղաքական ուժերինն է: Սակայն ասում են, որ մեր հասարակությունը լյումպենացված է, հասել է թշվառության շեմին, և այլն և այլն: Եվ հենց դա է պատճառը նման իրավիճակի:

– Ամենաաղքատ հասարակությունները Գյումրիում կամ Վանաձորում են: Բայց այնտեղ մարդիկ քաղաքականապես ավելի ակտիվ են, քան Երևանում: Այնպես որ, սա բարոյական խնդիր է:

Բայց նորից եմ ուզում շեշտել` սա բարոյական խնդիր է, բայց որը վերաբերվում է ոչ թե անհատներին, այլ ունի հասարակական բնույթ: Սրա պատասխանատվությունը մնում է քաղաքական ուժերի և գործիչների վրա: Որովհետև նրանք պետք է օրինակ ծառայեն: Ադ թվում և` մտավորականությունը: Այսինքն` այն մարդիկ, որոնց մենք անվանում ենք հանրային գործիչներ:

– Իսկ ինչո՞ւ են ժողովրդին այդքան մեղադրում, թե մեր ժողովուրդն է՛ս է, է՛ն է, կաշառք է վերցնում …

– Մարդիկ ունեն տարբեր մասնագիտություն: Նրանցից մեկը շինարար է, մեկը գյուղատնտես է: Նրանցից ամեն մեկն իր զբաղմունքն ունի: Կա նաև հատուկ մասնագիտություն, որը կոչվում է քաղաքական գործիչ: Շինարարը չի ասում` մի քանի ամիս շինարարությամբ չեմ զբաղվի, կգնամ քաղաքականությամբ կզբաղվեմ: Այդպես չի լինում:

Հետևաբար մենք քաղաքական գործիչներից ու մտավորականներից պետք է սպասենք հանրային կյանքն ակտիվացնելու գործը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: