Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Culture

Եթե այս աստիճան զբաղված են մեզ պղծելով, ուրեմն տեսնում են այն ճշմարիտ արժեքները, որոնք իրենց համար վտանգավոր են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը

– Ցանկացած հասարակություն հիմնվում է իր համար կենսական նշանակություն ունեցող հիմնասյուների վրա: Մեր հասարակության համար որո՞նք են դրանք:

– Ցավոք, այսօր մեր հասարակության, նախևառաջ իշխանության համար այդ հիմնասյուներն են օլիգարխիան, ընչազուրկ խավը, կեղծիքը: Բայց եթե մի փոքր ավելի սթափ և լուրջ խոսենք, ապա իհարկե, այդ հենասյուները կան, չեն կարող չլինել, ուղղակի մենք չենք տեսնում: Օրինակ, Հաց բերող երևույթը այդ հենասյունները իր մեջ անթեղած ժողովրդի գենետիկ, էպիկական արտահայտությունն էր: Այսինքն, ժողովրդի մեջ կան այդ արժեքները: Այլ բան, որ դրանք անընդհատ փորձում են նսեմացվել, կեղծվել, ոչնչացվել: Բայց բավական է պատվերը լինի, վստահ եմ, որ դրանք կամրանան: Եվ եթե այսօր անտարբեր ու հուսահատ ենք, դա գնահատում եմ որպես արժեք այն առումով, որ ժողովուրդը չի կարողանում բավարարել իր պահանջները, իր ինքնությունը դրսևորելու հնարավորություն այս իրականության մեջ չի տեսնում:

– 19–րդ դարում պրուսացի մի գեներալ ասել է` եթե թիրախավորենք և նշանառու կրակի տակ առնենք այդ հիմնասյուները, կկարողանանք այդ ժողովրդին հանգիստ ճանապարհել դեպի դժոխք: Արդյո՞ք այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում, հենց այս մտածված քաղաքականությունը չէ:

– Բնականաբար, տասնյակ տարիներ այդ գործընթացը շարունակվում է: Տեսնում ենք, թե ինչպես են կեղծվում մեր քաղաքական, հոգևոր, մշակութային դաշտերը: Միայն հեռուստածրագրերին հետևելիս չես կարող քեզնից հեռացնել այն դավադրությունը, որ ամեն օր մատուցվում է: Ես վստահ եմ, որ եթե այս աստիճան զբաղված են մեզ պղծելով, ուրեմն տեսնում են այն ճշմարիտ արժեքները, որոնք իրենց համար վտանգավոր են:

– Նույն այդ գեներալն ասում էր` անհրաժեշտ է խարխլել ազգային արժեքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք: Արդյո՞ք մեր հոգևոր ու ազգային դաշտի այս տխուր վիճակը չէ, որ պայմանավորում է մեր այսօրվա խղճուկ գոյությունը:

– Հնարավոր է, որ շատ քաղաքակիրթ, ժողովրդավար երկիրը չունենա հզոր մշակույթ, բայց եթե կա այդ մշակույթը, բացառվում է, որ այդ երկիրը հզոր ու քաղաքակիրթ չլինի: Ուստի վստահ եմ, որ երկիրը պետք է կայացնենք առաջին հերթին հոգևոր, ոգեղեն տարածքում: Եթե ես ապրում եմ այդ տարածքում, ինձ ոչ ոք չի կարող ստիպել ապրել իրենց պարտադրած միջնադարում: Այդ դավադիր ծրագրով հասան նրան, որ մեր հոգևոր դաշտն այսօր հիմնովին ավերված է: Արժեքները որևէ չափանիշի չեն ենթարկվում: Փորձում են փոխել մեր կոդը: Ուստի ամեն մի ճշմարիտ դրսևորում, լինի մշակութային, թե քաղաքական դաշտում, միանգամից դառնում է թիրախ այս իշխանությունների համար: Նրանք անընդհատ փորձում են ոչնչացնել ժողովրդի ինքնությունն արտահայտող ցանկացած ծիլ: Վերջին օրինակները` ընտրությունների նշանակման օրը, Հաց բերողի հանդեպ վերաբերմունքը:

– Բայց ինչո՞ւ, չէ՞ որ նրանք նույնպես այս հասարակության անդամն են:

– Ոչ: Նրանք այս հասարակության անդամները չեն: Նրանք օտարել են իրենց մեր ինքնությունից, մեր երկրից: Օտարվել են ոչ գիտակցված ձևով, իրենց կոդով, մշակութային տեսակով: Ժամանակին կար սովետահայ, իսկ իրենց ստեղծած հային չգիտեմ էլ` ինչպես բնորոշել: Իրենց համար այդ ամենը վտանգավոր է: Նրանց համար միակ խնդիրը սեփական շահն է, ունեցվածքը:

– Դուք խոսեցիք Հաց բերողի մասին: Հաց բերողի կյանքն ու մահը ահազանգ հնչեցրին առ այն, թե ինչպիսին պետք է լինենք և ինչպիսին մենք չենք: Մեզ ի՞նչը կօգնի արթնանալ այս հոգևոր թմբիրից, ինչպե՞ս վերագտնենք մեր մեջ արարատյան մարդուն:

– Դա ամենակարևոր հարցն է, որի պատասխանը եթե անգամ իմանամ, այդ մասին բարձրաձայնելը շատ հավակնոտ կլինի: Բայց հարցադրման մեջ կա նաև պատասխանը: Այդ երկիրը, հայրենիքը ամեն մեկիս մեջ է: Բայց եթե տասը հոգին բավարար էր, որ Սոդոմ–Գոմորը չլիներ, այսօր տասը հոգին մեզ համար բավարար չէ: Մենք պետք է կարողանանք մեր մեջ առարկայացնենք այդ դաշտը և դարձնենք գործոն: Ես էլի այն միամիտ կարծիքին եմ, որ ոչ թե պետք է կռվենք այս իրականության դեմ, որը իրականում գոյություն չունի և դրա համար է այդքան ագրեսիվ, այլ այդ ճշմարիտ արժեքները կրողները պետք է այս իրականությանը հակադրեն այն երկիրը, որտեղ իրենք ուզում են ապրել: Դա նախ գիտակցություն է: Ամեն մեկս պետք է մեր երկրում ապրենք մեր իրական արժեքներով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: