Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Politics

«Ընդերքը պետությանն է, հողն էլ` գյուղացունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ընդերքի շահագործման և գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է «Հայաստանի Կոմունիստական կուսակցության» ցուցակով պատգամավորության թեկնածու, «Առաջադիմական կոմկուսի» ղեկավար Վազգեն Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, խորհրդարան մտնելու դեպքում ո՞րն է լինելու ընդերքի վերաբերյալ ձեր կուսակցության քաղաքականությունը:

– Ընդերքը պետական է: Համաձայն մեր օրենքների, Հայաստանի ընդերքը պատկանում է ժողովրդին: Իսկ շահագործման իրավունքը տրված է մասնավորին: Ուստի մենք ուշադրություն պետք է դարձնենք, թե ինչպես է այն շահագործվում: Ավելի հաճախ այն լավ չի շահագործվում, կամ տարիներ շարունակ շահագործում են, բայց չեն անում պատշաճ ներդրումներ, որպեսզի արդիականացնեն գործընթացները:

Օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն արդեն հասնում են 370 հազար տոննայի: Մինչդեռ պետք է գնալ ոչ թե ծավալները մեծացնելու ճանապարհով, այլ պետք է կիրառել արդյունավետ տեխնոլոգիաներ, որպեսզի հնարավոր լինի քիչ արդյունահանել, բայց ստանալ նույն արդյունքը:

Մենք այսօր այդ 370 հազար տոննան իրացնում ենք, որպեսզի ստանանք մի 90 հազար տոննա պղինձ: Այն դեպքում, երբ կարելի է ձուլարան կառուցել, ստանալ սև պղինձ և ավելի քիչ քանակությամբ հանքանյութ արտահանել: Որովհետև խտանյութի մեջ պղնձի պարունակությունը 26–28 տոկոս է: Իսկ սև պղնձի մեջ` 90%–ից ավելին:

Այնպես որ պետք է գնալ մշակման էքստենսիվ ճանապարհով: Իսկ դրա համար հարկավոր է օրենք ընդունել, որը կարգելի Հայաստանից պղնձի խտանյութ արտահանել, որի մեջ պղնձի պարունակությունը 90%–ից ցածր է:

Նշանակում է մենք շահագործողների առաջ պետք է խնդիր դնենք, նրանց հարց տանք` այսքան տարի շահագործել եք հանքը, այսքան տարիներ այսքան շահույթ եք ստացել, այդ դեպքում ինչո՞ւ չեք կառուցել ձուլարան: Կառուցեք այդ ձուլարանը և արտահանեք սև պղինձ:

Ավելին, լավ կլինի եթե մենք ստանանք նաև պղնձալարեր, որոնք կօգտագործվեն տեղական` մասնավորապես էլեկտրատեխնիկայի արտադրության մեջ: Այ, այս դեպքում է, որ իրականություն կդառնա մեր ասածը` կկայանա ներքին կոոպերացիան:

– Իսկ հո՞ղի հետ ինչպես եք վարվելու: Հողը հիմա գյուղացիներին է` մասնավոր սեփականություն է:

– Մենք ունենք 230 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ: Ունենք 440 հազար հեկտարից ավելի հողատարածություն, որի 30%–ից ավելին չի մշակվում:

Իսկ ինչո՞ւ չի մշակվում: Որովհետև գյուղացին չի կարողանում դա անել. աշխատուժ չկա: Քանզի գյուղացիական տնտեսություն ասված հասկացությունը ամուսիններն են, արդեն` տարեց: Իսկ նրանց երեխաներն այլևս երկրում չեն, արտագնա աշխատանքի են կամ ընդհանրապես արտագաղթել են երկրից:

Նշանակում է հողային այս կտորներն իրենց` գյուղացիների համաձայնությամբ պետք է միավորենք ու կոոպերատիվներ ստեղծենք: Իսկ պետությունն էլ պետք է աջակցի դրանց ստեղծմանը:

Իսկ մեր հողային ֆոնդի 15%–ն այսօր կորսվել է տնտեսությունների միջև ստեղծվող ճանապարհների պատճառով: Ուստի արդյունավետ գյուղացիական խոշոր տնտեսությունների ստեղծումը պարզապես հրամայական է:

Բայց մի բան ակնհայտ է` առանց պետական աջակցության գյուղատնտեսությունը չի կարող գործել: Օրինակ՝ Եվրամիության երկրների բյուջեի միջին հաշվով 40%–ը գնում է գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորմանը: Իսկ մենք այսօր ուզում ենք, որպեսզի գյուղացին ինքնուրույն և՛ հողը մշակի, և՛ մթերք աճեցնի, և՛ իրացնի մթերքը, և՛ մնացած հարակից հարցերը լուծի:

Ուստի գյուղացուն օգնելու համար պետք է ստեղծել մեքենա–տրակտորային կայաններ, սերմաբուծարաններ, տոհմաբուծարաններ: Այս ամենը, իհարկե, նախկինում եղել է, և մենք այսօր առաջարկում ենք դրանք կրկին վերականգնել:

– Իսկ դրանք կլինեն նախկին կոլխոզնե՞րի նմանությամբ:

– Ինչ է նշանակում կոլխոզ. նշանակում է կոլեկտիվ տնտեսություն: Եթե գյուղացիները կցանկանան միավորել իրենց ջանքերն ու ստեղծել կոլեկտիվ միություն, դա հենց նույն կոլխոզն է: Իսկ մենք այսօր դրանց ասում ենք կոոպերատիվներ, գյուղատնտեսական այլ միություններ: Կոլխոզի մեջ գյուղացին միայն տնամերձ ուներ, իսկ մնացած հողը կոլեկտիվ տնտեսության սեփականությունն էր: Իսկ այսօր հողատեր գյուղացին է իր հողով միավորվում ինչ–որ ընկերության մեջ, որն էլ կոչվում է կոոպերատիվ կամ մեկ այլ անունով:

Մենք պետք է աջակցենք գյուղացուն, որպեսզի ստեղծվեն նաև սպառողական կոոպերացիաներ, որոնք գյուղացուն կօգնեն նրա ապրանքի իրացման հարցում: Օրինակ, այսօր ահռելի քանակությամբ բուրդ կա կուտակված գյուղացիների տներում: Այս կոոպերացիաները հենց այս բուրդը պետք է մթերեն: Նույնն էլ` կաշվի պարագայում: Եվ այլն, և այլն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: