Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
Politics

Այս իշխանությունը մեր հարազատ հայկական իշխանությունն է` ծնված մեզանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ, գրող Արծրուն Պեպանյանը

– Պարոն Պեպանյան, տեղի են ունենում Ազգային Ժողովի ընտրություններ: Քաղաքական այս իրադարձությունը մեզ կմոտեցնի՞ ազգային մեր նպատակների իրականացման ճանապարհին:

– Ըստ ամենայնի իշխանությունները վերարտադրվելու են: Եվ բոլոր մյուս ուժերի այն պատկերացումները, թե կգանք մենք, ու կհամոզենք ժողովրդին և իշխանափոխություն կիրականացնենք, ինձ համար ավարտված հեքիաթներ են: Ոչինչ չի փոխվելու երկրում: Նրանք, ովքեր կցանկանային փոփոխություններ անել ` ելնելով անձնական կամ գաղափարական շահագրգռություններից, չեն կարող անգամ ապահովել 30 տոկոս քվե: Էլ չեմ խոսում ավելիի մասին:

– Եվ դա` ինչի՞ համար. չկա՞ն բավարար գաղափարներ, չկա՞ն ժողովրդի իղձերից խոսող քաղաքական ուժեր: Թե, իշխանություններն իրենց ռեսուրսներն օգտագործելով, այդպես են պարտադրում ողջ քաղաքական դաշտին:

– Իշխանություններն իրենց գործն անում են. օգտագործում են իրենց ռեսուրսները: Իսկ քաղաքական մյուս ուժերը պետք է այդ մասին իմանային: Եվ եթե ցանկանում են, պետք է գտնեին ձևն ու իշխանափոխությունն իրականացնեին: Մինչդեռ չեն կարողանում դա անել: ժողովուրդն էլ վհատված է: Նրանք, ովքեր քաղաքականապես ակտիվ էին, արդեն կտրել են հույսները, թե ընտրությունների միջոցով ինչ–որ բան հնարավոր է փոխել երկրում:

Միաժամանակ ներկա ընտրությունների մեխանիզմն այլ է. նախագահական ընտրությունների նման չէ, երբ կար երկու բևեռ, ու ժողովուրդն էլ բաժանվում էր երկու մասի: Այժմ ջլատվում են քաղաքական ուժերը: Ցաք ու ցրիվ համակարգ է գործում, երբ ընդդիմության համար համարյա անհնար է դառնում բավարար թվով քվե ապահովելը:

– Իսկ միտումնավո՞ր էր նման համակարգի ներդրումը, որպեսզի ուժերը ջլատվեն:

– Առաջին հայացքից թվում է, թե պետք է բացասաբար վերաբերվել, երբ անհնար է դառնում իշխանափոխություն անելը: Բայց, որպես քաղաքագետ, ես կարծում եմ, որ լավ է այնուամենայնիվ այս ամենը: Վերջապես մարդկանց հասկացրեցին, թե թողեք այդ հեքիաթները` ընտրություններ, ընտրությունների միջոցով` իշխանափոխություն…

Թողեք այդ ամենը և լրջորեն նայեք իրականությանը: Եվ փորձեք գտնել այն վերափոխելու իրական ուղին: Ընտրությունները, որ մեզ պարտադրվեցին, իրականությունը փոխելու որևէ ներուժ չունեն: Անձամբ ես այս մասին վաղուց եմ հասկացել:

– Հիմա ինչի՞ց կարելի է սկսել:

– Նախ այն գիտակցությունը ամրագրել, որ ընտրությունների միջոցով իշխանություն փոխել հնարավոր չէ: Եվ մարդկանց ավելորդ հեքիաթներ չպատմենք այդ առումով: Ապա ինքներս մեզ բացատրենք, թե ինչո՞ւ հնարավոր չէ: Ապա այս իրավիճակի պատճառները պարզենք: Ապա հասկանանք, թե ինչպիսի՞ քայլեր կամ քայլերի ինչպիսի հաջորդականություն պետք է անենք իրականությունը փոխելու նպատակով:

– Լավ, ընտրություններով իշխանափոխություն չանենք: Իսկ ի՞նչ միջոցներով փոխենք իշխանությունը:

– Եթե չենք կարող իշխանություններին փոխել, ապա արդեն պետք է դիմենք երկրորդ տարբերակին` մենք կարո՞ղ ենք արդյոք նրանց վերափոխել: Իսկ մենք այս մասին ընդհանրապես չենք ուզում մտածել: Մինչդեռ վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի հասկանանք. այս իշխանությունը, որ կա մեր հայկական հարազատ իշխանությունն է` ծնված մեզանից: Այն արտացոլում է մեր ժողովրդի էությունը:

Եվ մենք արդեն պետք է մտածենք, թե ինչպես և ինչ քայլերով փոխենք ինքներս մեզ: Որի հետ միասին կփոխվի նաև իշխանությունը: Այն այլ արժեքների կրող կդառնա:

– Իսկ ո՞վ պետք է ձեռնարկի վերափոխման գործը: Այն ումի՞ց պետք է գա` վերևի՞ց, ներքևի՞ց…

– Դա կանեն նրանք, ովքեր հասկանում են, որ հենց այս ճանապարհով է հարկավոր առաջ շարժվել: Եվ ոչ թե «պայքար, պայքար»–ով: Ի հայտ են գալիս մի քանի մտահոգ ու հեռուն տեսնող մարդիկ, միավորում են ուժերը, գնահատում են իրականությունը և մշակում են քայլերի համակարգ, որոնք կփոխեն իրականությունը:

– Իսկ նման մարդիկ կա՞ն. գոնե դու տեսնո՞ւմ ես նրանց:

– Ես տեսնում եմ և կարող եմ ասել, որ բավավար թվով մարդիկ կան: Պարզապես մեզ խանգարում է միևնույն սեղանի շուրջ նստելու անկարողությունը: Մենք չունենք այդ մշակույթը: Ամբիցիաներով ենք: Ամեն մեկին թվում է, որ ինքը Ալեքսանդր Մակեդոնացին է:

Բայց սա էլ կանցնի, այս վիճակն էլ կհաղթահարվի:

– Եվ այդ վերափոխումը սկսենք վերևի՞ց, թե՞ ներքևից, իշխանությունի՞ց, թե՞ ժողովրդից:

– Դա բարդ համակարգ է լինելու. և՛ այնտեղից պետք է սկսել, և՛ այնտեղից: Մի առանձին բաժին պետք է ունենաս, որը մտածի, թե ինչ ճանապարհով իշխանություններին վերափոխես, ինչպիսի հարաբերությունների ռացիոնալ մեխանիզմ մշակես, որ հնարավորինս քիչ վնաս պատճառի: Այ, օրինակ, ընտրությունները հատուկ ռումբեր են, որ վնաս տան մեզ: Եվ ինքներս հաճույքով այդ ռումբն օգտագործում ենք:

Միաժամանակ պետք է մշակվի նաև առանձին համակարգ հանրային մտածողությունը փոխելու համար: Հստակեցվի, թե դրա համար ինչպիսի՞ ռեսուրսներ անհրաժեշտ կլինեն: Եվ ինչպիսի՞ արժեքների ու մշակույթի վրա պետք է շեշտադրումն անել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: