Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Եթե հասարակության հիշողությունը կարճ չլիներ, Սերժ Սարգսյանը ինչո՞ւ պետք է ազատության մեջ լիներ

Մեր զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների մասին։ Ձևավորվեց նոր խորհրդարան, կառավարության կազմը գրեթե ամբողջապես հայտնի է, ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Կազմը հիմնականում նույնն է՝ երիտասարդական. դա իր բոլոր կանխատեսելի ու անկանխատեսելի հետևանքները թողնում է։

– Անկանխատեսելի հետևանքները որո՞նք են։

– Հետևություն անելու խնդիր կա։ Օրինակ՝ պարգևատրումները։ Եթե նույնիսկ օրենքով է՝ լավ չէ։ Հանրապետականները իրենց թալանը օրենքով հարմարեցնում էին, հիմա իրենք էլ օրենքի տառին համապատասխան արել են, բայց բարոյական իմաստով որևէ բացատրություն չունի, հեղափոխական իշխանության համար անընդունելի է։ Երբ քո թիմը ժողովուրդն է, իսկ ժողովրդի մեկ երրորդը հացի խնդիր չի կարողանում լուծել, իսկ մարդիկ միլիոնավոր պարգևատրումներ են ստանում՝ դա անտրամաբանական է։ Ես դա նկատի ունեմ։

– Տեսակետ կա, որ քանի որ խորհրդարանում չկա ուժեղ ընդդիմություն, այդպիսին կարող է ձևավորվել խորհրդարանից դուրս։ Համակարծի՞ ք եք, ո՞ր ուժերը կարող են տանել այդ պայքարը։

– Հիմնական ուժերը բոլորն էլ խորհրդարանից դուրս են մնացել։ Այդ առումով չեմ բացառում, բայց շուտ չի լինի։ Եթե ուշադրություն դարձնում եք՝ այդ գործառույթն իր վրա վերցրել են ԶԼՄ-ները, այդ պատճառով էլ իշխանության դիմադրությունն ու ագրեսիան այդ դաշտին են ուղղված, քաղաքական դաշտը դուրս է մղված՝ հատկապես այն ուժերը, որոնք տարիներ շարունակ եղել են քաղաքականության մեջ։

– Այդ ԶԼՄ-ները հիմնականում Քոչարյանի ազդեցության տակ գտնվողներն են..

– Բնականաբար, փողն իրենց ձեռքերում է։ Ոչ միայն Քոչարյանի, այլև նախկին համակարգի, նրանք, ովքեր եղել են կոալիցիայի մեջ, դուրս եկել՝ հեռուստաընկերություններ բացել։ Նրանք բոլորը աշխատում են հեղափոխության իշխանության դեմ։ Նույն այդ պարգևատրումների հետ կապված՝ ամբողջ թափանիվը շարժեց այդ համակարգը՝ քոչարյանական նախկին իշխանությունների ԶԼՄ-ները։

Այդ ԶԼՄ-ները հիմա ընդդիմության առաջին գծում են, ինչը, ըստ իս, վտանգավոր է, իսկ նրանք, որոնք օբյեկտիվ կարող են ներկայացնել իրավիճակը, ևս դուրս են մղվում։ Իրական քաղաքական դաշտը դուրս է մղվում շարքից։

– Իսկ Քոչարյանն այդ միջոցներով կարողանո՞ւմ է ձևավորել հասարակական տրամադրություններ։

– Նա անձամբ չի անում, իր վարձած մարդիկ են։ Չզարմանաք, որ Քոչարյանին ինչ-որ պահի բաց թողնեն։ Ես տեսնում եմ, որ կամաց-կամաց տրամադրություններ են ստեղծում, նույնիսկ Արցախի քարոզչությունը պատահական չէ։ Եթե, Աստված չանի, էյֆորիան նստի, նրանք շատ արագ գլուխ կբարձրացնեն ու նրա ուղերձը իրականություն կդարձնեն։ Երբ Նիկոլի վարկանիշն ընկնում է՝ իրենք շատ արագ սկսում են գործողությունների ծրագիրը կյանքի կոչել։ Իրենք վախենում են հիմա նման պրոցես սկսել։ Հանկարծ Նիկոլն ասի՝ ժողովուրդը հրապարակ դուրս գա, հիմա դեռ վախենում են։

– Կարծո՞ւմ եք՝ հասարակության հիշողությունն այդքան կա՞րճ է։

– Կյանքը ցույց է տվել, որ բավականին կարճ է, եթե կարճ չլիներ, Սերժ Սարգսյանը ինչո՞ւ պետք է ազատության մեջ լիներ, Քոչարյանից շա՞տ է տարբերվում։ Նույնիսկ եթե դնես մի հարթության մեջ, ավելի վտանգավոր է, քան Քոչարյանը։ Իրենք սիամական զույգ են։

– Բայց հասարակության վերաբերմունքը երկուսի հանդեպ էլ բացասական է։

– Աղվան Հովսեփյանը, Հայկ Հարությունյանը՝ նրանք ինչո՞ւ են ազատության մեջ։ Եթե հասարակության հիշողությունը կարճ չլիներ, Նիկոլը պարտադրված քայլեր կաներ, որ արդարությունը վերականգնվեր։