Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՁեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվել
Հասարակություն

Եթե հասարակության հիշողությունը կարճ չլիներ, Սերժ Սարգսյանը ինչո՞ւ պետք է ազատության մեջ լիներ

Մեր զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների մասին։ Ձևավորվեց նոր խորհրդարան, կառավարության կազմը գրեթե ամբողջապես հայտնի է, ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Կազմը հիմնականում նույնն է՝ երիտասարդական. դա իր բոլոր կանխատեսելի ու անկանխատեսելի հետևանքները թողնում է։

– Անկանխատեսելի հետևանքները որո՞նք են։

– Հետևություն անելու խնդիր կա։ Օրինակ՝ պարգևատրումները։ Եթե նույնիսկ օրենքով է՝ լավ չէ։ Հանրապետականները իրենց թալանը օրենքով հարմարեցնում էին, հիմա իրենք էլ օրենքի տառին համապատասխան արել են, բայց բարոյական իմաստով որևէ բացատրություն չունի, հեղափոխական իշխանության համար անընդունելի է։ Երբ քո թիմը ժողովուրդն է, իսկ ժողովրդի մեկ երրորդը հացի խնդիր չի կարողանում լուծել, իսկ մարդիկ միլիոնավոր պարգևատրումներ են ստանում՝ դա անտրամաբանական է։ Ես դա նկատի ունեմ։

– Տեսակետ կա, որ քանի որ խորհրդարանում չկա ուժեղ ընդդիմություն, այդպիսին կարող է ձևավորվել խորհրդարանից դուրս։ Համակարծի՞ ք եք, ո՞ր ուժերը կարող են տանել այդ պայքարը։

– Հիմնական ուժերը բոլորն էլ խորհրդարանից դուրս են մնացել։ Այդ առումով չեմ բացառում, բայց շուտ չի լինի։ Եթե ուշադրություն դարձնում եք՝ այդ գործառույթն իր վրա վերցրել են ԶԼՄ-ները, այդ պատճառով էլ իշխանության դիմադրությունն ու ագրեսիան այդ դաշտին են ուղղված, քաղաքական դաշտը դուրս է մղված՝ հատկապես այն ուժերը, որոնք տարիներ շարունակ եղել են քաղաքականության մեջ։

– Այդ ԶԼՄ-ները հիմնականում Քոչարյանի ազդեցության տակ գտնվողներն են..

– Բնականաբար, փողն իրենց ձեռքերում է։ Ոչ միայն Քոչարյանի, այլև նախկին համակարգի, նրանք, ովքեր եղել են կոալիցիայի մեջ, դուրս եկել՝ հեռուստաընկերություններ բացել։ Նրանք բոլորը աշխատում են հեղափոխության իշխանության դեմ։ Նույն այդ պարգևատրումների հետ կապված՝ ամբողջ թափանիվը շարժեց այդ համակարգը՝ քոչարյանական նախկին իշխանությունների ԶԼՄ-ները։

Այդ ԶԼՄ-ները հիմա ընդդիմության առաջին գծում են, ինչը, ըստ իս, վտանգավոր է, իսկ նրանք, որոնք օբյեկտիվ կարող են ներկայացնել իրավիճակը, ևս դուրս են մղվում։ Իրական քաղաքական դաշտը դուրս է մղվում շարքից։

– Իսկ Քոչարյանն այդ միջոցներով կարողանո՞ւմ է ձևավորել հասարակական տրամադրություններ։

– Նա անձամբ չի անում, իր վարձած մարդիկ են։ Չզարմանաք, որ Քոչարյանին ինչ-որ պահի բաց թողնեն։ Ես տեսնում եմ, որ կամաց-կամաց տրամադրություններ են ստեղծում, նույնիսկ Արցախի քարոզչությունը պատահական չէ։ Եթե, Աստված չանի, էյֆորիան նստի, նրանք շատ արագ գլուխ կբարձրացնեն ու նրա ուղերձը իրականություն կդարձնեն։ Երբ Նիկոլի վարկանիշն ընկնում է՝ իրենք շատ արագ սկսում են գործողությունների ծրագիրը կյանքի կոչել։ Իրենք վախենում են հիմա նման պրոցես սկսել։ Հանկարծ Նիկոլն ասի՝ ժողովուրդը հրապարակ դուրս գա, հիմա դեռ վախենում են։

– Կարծո՞ւմ եք՝ հասարակության հիշողությունն այդքան կա՞րճ է։

– Կյանքը ցույց է տվել, որ բավականին կարճ է, եթե կարճ չլիներ, Սերժ Սարգսյանը ինչո՞ւ պետք է ազատության մեջ լիներ, Քոչարյանից շա՞տ է տարբերվում։ Նույնիսկ եթե դնես մի հարթության մեջ, ավելի վտանգավոր է, քան Քոչարյանը։ Իրենք սիամական զույգ են։

– Բայց հասարակության վերաբերմունքը երկուսի հանդեպ էլ բացասական է։

– Աղվան Հովսեփյանը, Հայկ Հարությունյանը՝ նրանք ինչո՞ւ են ազատության մեջ։ Եթե հասարակության հիշողությունը կարճ չլիներ, Նիկոլը պարտադրված քայլեր կաներ, որ արդարությունը վերականգնվեր։