Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

ՀՀԿ ցուցակն ավելացրել է կուսակցությունից նեղացածների թիվը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շարմազանովը պնդում է, թե նեղանալը քաղաքական կատեգորիա չէ

«Փաստին» հասած տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի վերջնական տեսքն ավելացրել է ՀՀԿ–ից նեղացածների ու ՀՀԿ ղեկավարության գործելաոճից դժգոհների թիվը: Որոշ մարդիկ, որոնց հետ ՀՀԿ–ն պայմանավորվել էր, առաջարկել էր առաջադրվել, վերջին պահին պետք չեկան ՀՀԿ–ին: Օրինակ՝ «Փաստին» հասած տեղեկություններով՝ ՀՀԿ–ն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանին Գերմանիայից էր հրավիրել առաջադրվելու, սակայն վերջին պահին նա դուրս մնաց ցուցակից: Նախկին ՀՀԿ–ական Խաչիկ Մանուկյանը ՀՀԿ խորհրդի նիստի օրը ևս համոզված էր, որ առաջադրվելու է ՀՀԿ ռեյտինգայինով, սական վերջում դուրս մնաց ցուցակից ու գնաց «Ծառուկյան դաշինք»: Կենտրոնից ընտրված պատգամավոր Գարեգին Նուշիկյանը ևս ՀՀԿ խորհրդի նիստից հետո ասաց, որ ՀՀԿ–ն իրեն առաջարկ է արել և ինքն առաջադրվելու է, սակայն նրա անունը ևս չկա ՀՀԿ ցուցակում:

Այս առթիվ «Փաստը» մի քանի հարց ուղղեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին:

– Պարոն Շարմազանով, որոշ ՀՀԿ–ականներ, որոնց հետ ՀՀԿ–ն խոսել էր, նրանց առաջարկ էր արվել առաջադրվելու, վերջին պահին դուրս մնացին ցուցակից, էսպիսով ավելացավ ՀՀԿ–ից նեղացածների թիվը: Չե՞ք կարծում, որ թիմի հանդեպ նման մոտեցումը թուլացնում է այն ու ՀՀԿ–ից նոր նեղացածներ ավելացնում:

– Նեղանալը քաղաքական կատեգորիա չի: Բոլոր նրանք, ովքեր հեռացել են իրենց նախաձեռնությամբ, դա իրենց խնդիրն է, բոլորին բարի ճանապարհ եմ մաղթում և հաջողություն: Որևէ արտառոց բան չեմ տեսնում: Միայն ՀՀԿ–ից չեն հեռանում, քաղաքական պրոցեսը կենդանի գործընթաց է, և առաջին անգամ չի, որ այս կամ այն քաղաքական գործիչը ընտրությունից ընտրություն փոխում է իր կուսակցական պատկանելությունը կամ ցուցակում իր տեղակայման վայրը: Նայած՝ ում համար ինչն է առաջնային: Մարդ կա, ում համար առաջնային է սկզբունքը, մյուսի համար առաջնային է մանդատ ունենալը, մեկ ուրիշի համար առաջնային է կուսակցությունը: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ազատ է իր որոշման մեջ, որևէ նեղացվածություն չկա, ՀՀԿ–ում արշալույսները խաղաղ են, ավելի միասնական ենք:

– Ի վերջո՝ չե՞ք կարծում, որ էստեղ թիմի հետ աշխատանքի խնդիր է:

– Չեմ կարծում, ցուցակը գրվում է բազմաթիվ թեկնածուների հետ հանդիպման ու քննարկումների արդյունքում ու որոշում է կայացվում: Իսկ կազմակերպչական բարձր մակարդակը կերևա ապրիլի 2–ի ընտրություններից հետո, երբ որ կտեսնեք ԿԸՀ արդյունքները:

– Սակայն, մյուս կողմից, ՀՀԿ ցուցակում էլի նույն ու վստահություն չներշնչող դեմքերն են:

– Կխնդրեի որակումներ չտալ: ՀՀԿ ցուցակը ամենամրցունակն է, ամենահավակնոտն է ու ամենա հաջողություն բերողն է:

– Ասել է թե՝ ՀՀԿ–ի հույսն էլի Առաքել Մովսիսյանն է, Սեյրան Սարոյանն է, Միհրան Պողոսյանն է:

– Նախ՝ Առաքել Մովսիսյանը Արցախի հերոսներից է և առաջադրվել է ռեյտինգայինով, Արմավիրի բնակչությունը կորոշի՝ ընտրել, թե չընտրել: Դա բացառապես ժողովրդի խնդիրն է: Առաջինը` մենք հույսներս դրել ենք մեր կուսակցության, ժողովրդի իմաստության և Աստծո վրա:

– Իսկ ինչո՞ւ պիտի հասարակությունը ձայն տա ՀՀԿ–ին, երբ տեսել է այդ նույն ցուցակի մարդկանց գործունեությունը և իր կաշվի վրա զգում է նրանց գործունեության արդյունքը:

– Քարոզարշավը երբ սկսվի, մենք օրենքով սահմանված կարգով հասարակությանը կներկայացնենք, թե ինչու պետք է ընտրի ՀՀԿ–ին: Եվ, ի տարբերություն այլ ուժերի, որոնց քարոզարշավի հիմքում ընկած է՝ ինչու չպետք է ընտրել այս կամ այն ուժին, ՀՀԿ–ն չի ասելու՝ ինչու չպետք է ընտրել Պողոսին, Պետրոսին կամ Մարտիրոսին: ՀՀԿ–ն ապացուցելու է, որ էսօր ամենամտածված ու իմաստուն ընտրությունը ՀՀԿ–ին ընտրելն է: Հանրությունը համաձայն կլինի, չի լինի, ընտրությունը ցույց կտա: Մենք չենք ապրում բռնապետական միակուսակցական համակարգում, որտեղ բոլորը պետք է այս կամ այն կուսակցությանը ձայն տան: Սա ազատ մրցակցություն է:

– Թիմի որոշ անդամների փոխարեն ՀՀԿ ռեյտինգային ցուցակում են «գազավիկները»: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ–ն թեև Կարեն Կարապետյանի նախարարներին չներգրավեց ցուցակում, «գազավիկներին» ներգրավելով ռևերանսներ է անում վարչապետի առաջ:

– ՀՀԿ–ն որևէ մեկի առաջ ռևերանսներ չի անում: Արհեստական ջրբաժաններ մի մտցրեք ՀՀԿ–ի և մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալի միջև: Մենք բոլորս մի թիմ ենք, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, իսկ ինչ վերաբերում է գազավիկներին, սպորտսմեններին, դասախոսներին, քաղաքագետներին ու լրագրողներին, ապա հասարակական բոլոր շերտերից ՀՀԿ–ն ունի թեկնածուներ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: