Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank
Socity

Ո՞ւմ են պետք նախարարները, կամ՝ ցեցի «առեղծվածը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ տասն օր առաջ «Փաստ»–ը անդրադարձել էր լոլիկի խնդրին: Մասնավորապես՝ լոլիկի մեջ առկա ցեցի վերաբերյալ ահազանգերի շուրջ զրուցել էինք «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Մասնագետը, խոսելով ցեցի վտանգավորության մասին, ընդգծել էր, որ տարիներ շարունակ դիմել են նախորդ կառավարություններին, բայց ցեցի դեմ պայքարելու հարցն առկախ է մնացել: Բացի այդ՝ նշված քաղաքականության մեջ միտում են տեսել՝ արձանագրելով դրանց պատճառները, ինչից էլ տուժել է գյուղացու բերքը: Հրաչ Բերբերյանը շեշտել էր նաև, որ «այսօրվա նախարարությունը պետք է ծրագիր ներկայացնի, բայց չի անում»: Նա իր կոչն էր հղել նաև վարչապետին:

Սեպտեմբերի 22–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Արարատի մարզ: Այցի շրջանակներում հանդիպում էր կազմակերպվել նաև համայնքապետերի հետ: Տարբեր խնդիրների շուրջ բանավեճեր ծավալվեցին, լոլիկի խնդիրը ևս անմասն չէր: Երբ համայնքապետերը ներկայացրեցին իրավիճակը, իրենց տվյալները լոլիկի ավելի պակաս բերք ունենալու վերաբերյալ, գյուղնախարար Արթուր Խաչատրյանը, ով ևս ներկա էր հանդիպմանը, որպես առաջին խնդիր առանձնացրեց անոմալ եղանակը: «Վաշինգտոն փոստ»–ի հոդվածից էլ մեջբերում արեց, ուր գրված է եղել, որ Հայաստանում պատմության մեջ ամենաբարձր աստիճանն է գրանցվել: Ցեցին էլ չշրջանցեց: Մասնավորապես ասաց, որ ջերմոցներում պայքարի քիչ թե շատ արդյունավետ միջոցներ կան, բայց հիմնականում մեխանիկական պայքարի ձևեր պետք է օգտագործեն, որ կարողանան ֆիզիկապես դրանց ոչնչացնել:

«Վաշինգտոն փոստը»՝ «Վաշինգտոն փոստ», բայց համայնքապետերն այլ բան նշեցին: Բողոքեցին, որ ամեն անգամ նախորդ կառավարություններից եկել են, լղոզել ու գնացել: Ըստ էության, նոր կառավարությունից այլ բան են ակնկալում:

«Ի՞նչ է նշանակում «ամառվա շոգին»: Շոգը լինելու է՝ միշտ էլ լինելու է»,–զարմացավ Այգեստանի գյուղապետը ու շարունակելով, ասաց, որ չի արդարացնում այն պատճառաբանությունները, թե պատճառը շոգն է, ըստ նրա, անգամ ցեցն էլ չէ՝ ջուրն է. «Ժողովուրդն իր քրտինքը խառնում է ապրանքին, բայց արդյունք չի ստանում, վերջում իրենց պոմիդորի կլեպն է մնում»:

Հետո, պարզվեց, որ ջուրն էլ չէ, խնդիրը ավելի գլոբալ է: «Եթե երկրի հարցը պետք է միայն վարչապետը լուծի, ուրեմն՝ ո՞ւմ են պետք նախարարները, ո՞ւմ են պետք մարզպետները, գյուղապետները, բոլոր պաշտոնյաները: Ամեն մեկն իր տեղում պետք է հարց լուծի: Երկիրը աղքատ չի, պարզապես թալանչիներն են շատ եղել»,–ասաց նա:

Դարակերտի համայնքապետն էլ նշեց, որ ցեցի դեմ պայքարը բավականին թանկ է, գյուղնախարարությունն առաջին 2 տարում օգնել է, հետո մոռացության է մատնել: Մոռացության է մատնել, հետևանքն էլ եղել է այն, որ արտադրություններն են կրճատվել: Համայնքապետը շեշտեց՝ Դարակերտում 50–60 հեկտար լոլիկի դաշտից 1 հեկտար էլ չի մնացել :

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ գյուղացիների ու նախարարի ասածների մեջ հակասություն կա, հետո, այնուամենայնիվ, բոլորով ընդհանուր հայտարարի եկան՝ պատճառը և՛ եղանակն էր, և՛ ցեցը: Այս հանդիպումից հետո վարչապետի կողմից հանձնարարվեց ուսումնասիրել խնդիրն ու հաջորդ տարի բացառել այն:

Հանդիպումից շատ հետևություններ կարող ենք անել: Կարող ենք եզրակացնել, իհարկե, որ մամուլի «էջերում» հ/կ ներկայացուցիչների ահազանգերը «տեղ» չեն հասնում այնպես, ինչպես պետք է որ տեղ հասնեին: Հակառակ դեպքում վարչապետը այդպես չէր զարմանա ցեցի «գործոնից»:

Մյուս կողմից, իհարկե, կարելի է շրջանցել «լոլիկի ցեցը»՝ երկրի կարևոր խնդիրները թողած ցեցի հետևից չընկնելու սկզբունքով: Այն, որ նախարարությունը մինչ Արարատ հասնելը կարող էր ծրագրի մշակման աշխատանքներ սկսել, դա ևս փաստ է: Համայնքապետերի խոսքերից կարելի է եզրակացնել, որ 5 տարիների ընթացքում ցեցն այն գլխավոր պատճառներից մեկն է եղել, որի պատճառով լոլիկի ցանքատարածքները կրճատվել են: Իսկ ցեցի հետևից ընկնելը ևս կարևոր է: ԱՎԾ տվյալներով, անցած տարվա օգոստոսի համեմատ գյուղատնտեսության ոլորտում 16.7 տոկոս անկում է գրանցվել: Չխոսենք նաև լոլիկի բերքի կրճատված ծավալների ու բարձր գների մասին, թվերը բոլորին են հայտնի:

Մեծ հաշվով՝ թե՛ գյուղացիների, թե՛ հ/կ–ների, և անգամ համայնքապետերի ակնկալիքը մեկն է: Խնդիրը գոնե սկզբի համար լսելի լինելն է, գոնե խնդիրներին որոշակի չափով լուծում տալու պատրաստակամություն տեսնելու ցանկությունը: Վարչապետն, ըստ էության, միայն համայնքապետերի հետ զրույցում տեղեկացավ նույն լոլիկի ցեցի վտանգավորության աստիճանի մասին: Միայն նրանց հետ զրույցում պարզեց, որ լոլիկի ցեցը ոչ միայն լոլիկի, այլև սմբուկի, կարտոֆիլի, պղպեղի համար էլ է վտանգավոր, ինչի մասին մեր թերթը, կրկնենք, այս ընթացքում գրել է:

Միգուցե Այգեստանի համայնքապետը ճի՞շտ էր, մյուսները՝ սխա՞լ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում