Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան
Հասարակություն

Ո՞ւմ են պետք նախարարները, կամ՝ ցեցի «առեղծվածը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ տասն օր առաջ «Փաստ»–ը անդրադարձել էր լոլիկի խնդրին: Մասնավորապես՝ լոլիկի մեջ առկա ցեցի վերաբերյալ ահազանգերի շուրջ զրուցել էինք «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Մասնագետը, խոսելով ցեցի վտանգավորության մասին, ընդգծել էր, որ տարիներ շարունակ դիմել են նախորդ կառավարություններին, բայց ցեցի դեմ պայքարելու հարցն առկախ է մնացել: Բացի այդ՝ նշված քաղաքականության մեջ միտում են տեսել՝ արձանագրելով դրանց պատճառները, ինչից էլ տուժել է գյուղացու բերքը: Հրաչ Բերբերյանը շեշտել էր նաև, որ «այսօրվա նախարարությունը պետք է ծրագիր ներկայացնի, բայց չի անում»: Նա իր կոչն էր հղել նաև վարչապետին:

Սեպտեմբերի 22–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Արարատի մարզ: Այցի շրջանակներում հանդիպում էր կազմակերպվել նաև համայնքապետերի հետ: Տարբեր խնդիրների շուրջ բանավեճեր ծավալվեցին, լոլիկի խնդիրը ևս անմասն չէր: Երբ համայնքապետերը ներկայացրեցին իրավիճակը, իրենց տվյալները լոլիկի ավելի պակաս բերք ունենալու վերաբերյալ, գյուղնախարար Արթուր Խաչատրյանը, ով ևս ներկա էր հանդիպմանը, որպես առաջին խնդիր առանձնացրեց անոմալ եղանակը: «Վաշինգտոն փոստ»–ի հոդվածից էլ մեջբերում արեց, ուր գրված է եղել, որ Հայաստանում պատմության մեջ ամենաբարձր աստիճանն է գրանցվել: Ցեցին էլ չշրջանցեց: Մասնավորապես ասաց, որ ջերմոցներում պայքարի քիչ թե շատ արդյունավետ միջոցներ կան, բայց հիմնականում մեխանիկական պայքարի ձևեր պետք է օգտագործեն, որ կարողանան ֆիզիկապես դրանց ոչնչացնել:

«Վաշինգտոն փոստը»՝ «Վաշինգտոն փոստ», բայց համայնքապետերն այլ բան նշեցին: Բողոքեցին, որ ամեն անգամ նախորդ կառավարություններից եկել են, լղոզել ու գնացել: Ըստ էության, նոր կառավարությունից այլ բան են ակնկալում:

«Ի՞նչ է նշանակում «ամառվա շոգին»: Շոգը լինելու է՝ միշտ էլ լինելու է»,–զարմացավ Այգեստանի գյուղապետը ու շարունակելով, ասաց, որ չի արդարացնում այն պատճառաբանությունները, թե պատճառը շոգն է, ըստ նրա, անգամ ցեցն էլ չէ՝ ջուրն է. «Ժողովուրդն իր քրտինքը խառնում է ապրանքին, բայց արդյունք չի ստանում, վերջում իրենց պոմիդորի կլեպն է մնում»:

Հետո, պարզվեց, որ ջուրն էլ չէ, խնդիրը ավելի գլոբալ է: «Եթե երկրի հարցը պետք է միայն վարչապետը լուծի, ուրեմն՝ ո՞ւմ են պետք նախարարները, ո՞ւմ են պետք մարզպետները, գյուղապետները, բոլոր պաշտոնյաները: Ամեն մեկն իր տեղում պետք է հարց լուծի: Երկիրը աղքատ չի, պարզապես թալանչիներն են շատ եղել»,–ասաց նա:

Դարակերտի համայնքապետն էլ նշեց, որ ցեցի դեմ պայքարը բավականին թանկ է, գյուղնախարարությունն առաջին 2 տարում օգնել է, հետո մոռացության է մատնել: Մոռացության է մատնել, հետևանքն էլ եղել է այն, որ արտադրություններն են կրճատվել: Համայնքապետը շեշտեց՝ Դարակերտում 50–60 հեկտար լոլիկի դաշտից 1 հեկտար էլ չի մնացել :

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ գյուղացիների ու նախարարի ասածների մեջ հակասություն կա, հետո, այնուամենայնիվ, բոլորով ընդհանուր հայտարարի եկան՝ պատճառը և՛ եղանակն էր, և՛ ցեցը: Այս հանդիպումից հետո վարչապետի կողմից հանձնարարվեց ուսումնասիրել խնդիրն ու հաջորդ տարի բացառել այն:

Հանդիպումից շատ հետևություններ կարող ենք անել: Կարող ենք եզրակացնել, իհարկե, որ մամուլի «էջերում» հ/կ ներկայացուցիչների ահազանգերը «տեղ» չեն հասնում այնպես, ինչպես պետք է որ տեղ հասնեին: Հակառակ դեպքում վարչապետը այդպես չէր զարմանա ցեցի «գործոնից»:

Մյուս կողմից, իհարկե, կարելի է շրջանցել «լոլիկի ցեցը»՝ երկրի կարևոր խնդիրները թողած ցեցի հետևից չընկնելու սկզբունքով: Այն, որ նախարարությունը մինչ Արարատ հասնելը կարող էր ծրագրի մշակման աշխատանքներ սկսել, դա ևս փաստ է: Համայնքապետերի խոսքերից կարելի է եզրակացնել, որ 5 տարիների ընթացքում ցեցն այն գլխավոր պատճառներից մեկն է եղել, որի պատճառով լոլիկի ցանքատարածքները կրճատվել են: Իսկ ցեցի հետևից ընկնելը ևս կարևոր է: ԱՎԾ տվյալներով, անցած տարվա օգոստոսի համեմատ գյուղատնտեսության ոլորտում 16.7 տոկոս անկում է գրանցվել: Չխոսենք նաև լոլիկի բերքի կրճատված ծավալների ու բարձր գների մասին, թվերը բոլորին են հայտնի:

Մեծ հաշվով՝ թե՛ գյուղացիների, թե՛ հ/կ–ների, և անգամ համայնքապետերի ակնկալիքը մեկն է: Խնդիրը գոնե սկզբի համար լսելի լինելն է, գոնե խնդիրներին որոշակի չափով լուծում տալու պատրաստակամություն տեսնելու ցանկությունը: Վարչապետն, ըստ էության, միայն համայնքապետերի հետ զրույցում տեղեկացավ նույն լոլիկի ցեցի վտանգավորության աստիճանի մասին: Միայն նրանց հետ զրույցում պարզեց, որ լոլիկի ցեցը ոչ միայն լոլիկի, այլև սմբուկի, կարտոֆիլի, պղպեղի համար էլ է վտանգավոր, ինչի մասին մեր թերթը, կրկնենք, այս ընթացքում գրել է:

Միգուցե Այգեստանի համայնքապետը ճի՞շտ էր, մյուսները՝ սխա՞լ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում