Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Ոմանք ունեցվածքն են թաքցնում, ոմանք էլ ուղղակի հայտարարագիր չեն ներկայացնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ որոշ պաշտոնատար անձինք հայտարարագիր ներկայացնելիս հմտորեն թաքցնում են իրենց սեփականության մի մասը։ Բայց կան և այնպիսիք, ովքեր չեն շտապում ժամանակին ներկայացնել իրենց ունեցվածքի հայտարարագիրը։ Բացառություն չեն նաև նրանք, ովքեր նախազգուշացումից հետո շարունակում են չշտապել։ Նրանց չի շտապեցնում անգամ տուգանքը։

Հուլիսի 25–ի դրությամբ 2017 թ. տարեկան հայտարարագրեր դեռևս չի ներկայացրել 8, իսկ 2018 թ. պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր՝ 19 պաշտոնատար անձ։

Իրենց տարեկան հայտարարագրերը չեն ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, հյուպատոսներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները, Վարդան Սրմաքեշը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Զավեն Դադայանը։ Հայտարարագիր չեն ներկայացրել նաև արդեն պաշտոնաթող Մանվել Դավթյանն ու Ջիվան Նարիմանյանը։

2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր դեռևս չեն ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը, պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սարգիս Գինոսյանը և այլոք։

Մայիսի 24–ի դրությամբ 2017 թ. տարեկան հայտարարագիրը չէր ներկայացրել 51 պաշտոնատար անձ: Նրանցից 8–ը նախազգուշացումից հետո ներկայացրել է 2017 թ. տարեկան հայտարարագրերը: Հունիսի ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել էր վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ, որոնց արդյունքներով կայացվել էին վարչական տույժ կիրառելու մասին 15 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 17 որոշում, 34 գործերի քննություն էլ նախատեսվում էր իրականացնել հուլիսին:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 33–րդ հոդվածի համաձայն, հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք տարեկան հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31–ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30–ը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169,28 հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը հանձնաժողով տվյալ ժամկետներում չներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում, իսկ նախազգուշացման կիրառումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այն է՝ 200 հազար դրամ:

Եթե տուգանքի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուն դիտավորությամբ չի ներկայացնում հայտարարագիրը, ապա վրա է հասնում քրեական պատասխանատվություն և քրեական օրենսգրքի 314,2 հոդվածի համաձայն հայտարարատուի հանդեպ կարող է կիրառվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2017թ. տարեկան հայտարարագրերը «նախազգուշացում» վարչական տույժի կիրառելուց հետո 30–օրյա ժամկետում չներկայացնելու համար 8 հայտարարատուի նկատմամբ հարուցվել են նոր վարչական վարույթներ: 4 հայտարարատուների նկատմամբ կիրառվել է «տուգանք» վարչական տույժը, ևս չորս հայտարարատուների նկատմամբ հարուցված վարչական վարույթները դեռևս ընթացքի մեջ են:

Տուգանքի կիրառումից հետո 30–օրյա ժամկետում հայտարարագրեր չներկայացնելու դեպքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44–րդ հոդվածի հիման վրա վարույթի նյութերը կուղարկի գլխավոր դատախազություն՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով:

2018 թ. պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չներկայացրած 19 պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր:

Վարչական տուգանքի չվճարման դեպքում տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման հետևյալ կարգով՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում չբողոքարկելու դեպքում այն դառնում է անբողոքարկելի և դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում