Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Հեղինե Բիշարյանը համաձայն չէ, որ ՕԵԿ–ը որպես սպառված քաղաքական ուժ է ընկալվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի տրամադրությունը մայիսի 8–ին ԱԺ–ի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո բարձր է: «Փաստ»–ի հետ զրույցում նա շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, քանի որ, իր խոսքով, նա կարողացավ համառորեն պայքարել և հասնել նրան, ինչին ձգտում էր:

«Հիմա պետք է շնորհավորենք, և ինչ խոսք, նրանից մեծ ակնկալիքներ ունենք, քանի որ բազմաթիվ անգամ խոսվել և ներկայացվել են բազմաթիվ մտահոգիչ ուղղություններ: Վարչապետի պաշտոնում առաջադրվելու երկու օրերին էլ ես լսել եմ նրա մոտեցումները, ծանոթ եմ երկրի կառավարման նրա փիլիսոփայությանը: Եվ կարծում եմ, որ նա իր մեջ ուժ կգտնի իր գաղափարները կյանքի կոչելու համար: Ես ողջունում եմ իր այսօրվա հաղթանակը»,– ասաց Հ. Բիշարյանը:

Նա նաև նշեց, որ ակնհայտ փաստ է, որ առանց ժողովրդի աջակցության այդքան կարճ ճանապարհով Նիկոլ Փաշինյանը չէր կարող հասնել երկրի ղեկավարի պաշտոնին: Եվ նրա հաղթանակը նաև ժողովրդի կամքով էր պայմանավորված:

«Պետք է ողջունեմ մեր ժողովրդին, որը դրսևորեց իրեն որպես քաղաքացիական հասարակություն, քանի որ դա շատ–շատ կարևոր էր: Այս տարիներին քաղաքացիական հասարակության դրսևորման խնդիր կար երկրում, և այսօր դա իսկապես դրսևորվեց: Հասարակությունը կարողացավ մինչև վերջ կանգնել այն առաջնորդի կողքին, ով իրեն առաջ տարավ: Եվ իսկապես պետք է փաստենք, որ տեղի ունեցավ հաջողություն: Հաջողության հիմքում ընկած է ժողովուրդը և այն քաղաքական կամքը, որ օրեր շարունակ պայքարելով կարողացան հասնել իրենց նպատակին»,– ասաց ՕԵԿ փոխնախագահը:

Նա նաև նշեց, որ շարժման առաջին իսկ օրերից իրենք հստակ մեսիջներ են հղել և պաշտպանել են քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները: Ու քանի որ արդեն ընտրվել է վարչապետ, ուստի այսուհետ ոչ թե կոչեր անելու, այլ գործելու ժամանակն է:

«Արդեն ժամանակն է, որ բոլորը աշխատեն: Մենք բնականաբար բաց քաղաքական ուժ ենք, և Արթուր Բաղդասարյանն իր բոլոր հայտարարությունների մեջ համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Մեզ համար որևէ նշանակություն չունի ով է վարչապետը: Մեր քաղաքական թիմը, որը 30 տարիների ընթացքում 20 տարվա քաղաքական կենսագրություն ունի, լրջագույն օրենսդրական աշխատանքների և կառավարման մեծ փորձ ունի, իսկ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը երկրի լրջագույն պաշտոններն է զբաղեցրել»,– ասաց Հ. Բիշարյանը:

Նա համաձայն չէ այն տեսակետին, որ չնայած երկարամյա գործունեությանը, հասարակությունն այլևս չի ընդունում ՕԵԿ–ին և համարում է, որ նրանք այլևս սպառել են իրենց:

«Ես բացարձակ համաձայն չեմ, և դուք ծիծաղելի բան եք ասում: Մի մոռացեք, որ մեկ տարի չկա, որ մեր քաղաքական ուժը խայտառակ ընտրակաշառքների և ընտրակեղծիքների արդյունքում 60 հազար ձայնով դուրս մնաց խորհրդարանից: Ես կարծում եմ, որ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի մեջ կան տաղանդավոր, գրագետ, բանիմաց քաղաքական գործիչներ, որոնք երբեք չեն սպառվում: Եվ նրանց ներուժը պետք է օգտագործել հանուն Հայաստանի: Իսկ մեր կուսակցության ղեկավարի և՛ ներուժը, և՛ կրթությունը, և՛ անցած ճանապարհը, ով միշտ ծառայել է Հայաստնի Հանրապետությանը և եղել է պետականամետ քաղաքական գործիչ, կարծում եմ, այսուհետ ևս կծառայի մեր երկրին: Առջևում խորհրդարանական ընտրություններ են լինելու, և ես վստահ եմ, որ Փաշինյանը կամք կունենա փոխելու այդ խայտառակ ռեյտինգային համակարգը, կվերանան օդից գրված ցուցանիշները, քանի որ մեր երկրում այդքան ընտրողներ չկան, որքան գրվել են, և պարզ ու թափանցիկ ընտրություններ կլինեն, որի արդյունքում բոլորը կտեսնեն, որ մենք մեր դերը կունենանք ապագայում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում»,– ասաց Հ. Բիշարյանը:

Նա նաև հավելեց, որ եթե կամք լինի, իրենց քաղաքական ուժը կաջակցի, որպեսզի երկրում իրապես բան փոխվի, քանի որ ՕԵԿ–ը ոչ միայն ներկայի, այլև ապագայի մասին է մտածում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում