Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
uncategorized

Անժելա Խաչատրյան. «Երբ կվերանա ռեյտինգային համակարգը, այդ ժամանակ կլինեն լիիրավ արդար ու ազատ ընտրություններ և կլինի ժողովրդի կամարտահայտություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի խոսքով, կուսակցությունը շարժման օրերին ղեկավար կազմի մակարդակով եղել է հրապարակում, անգամ այն ժամանակ, երբ դեռ ոչ ոք չէր միացել:

Նրա խոսքով, ապրիլի 14–ից իրենք գնացել են, ողջունել ցուցարարներին ու ժողովրդին, ասել, որ սա երկար գործընթաց է, պետք է համբերություն ունենալ, աջակցել ժողովրդին, որպեսզի նա կարողանա իր ձայնը բարձրացնել և իշխանությունն իր ձեռքը վերցնել:

«Ուրախ ենք, որ գործընթացներն այսպիսի զարգացում ստացան, մեր հասարակությունը չհիասթափվեց և ի վերջո եկավ այն կարևոր հանգրվանին, որ հասկացավ, թե իր ձայնը որոշիչ է և ինքն իր քայլերով իրականում կարող է դառնալ իշխանություն: Այնտեղ ենք եղել, մեր համակիրները, մեր կուսակցության անդամները միշտ էլ եղել են ժողովրդի կողքին կանգնած»,– նշեց նա «Փաստ»–ի հետ զրույցում:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից միասին աշխատելու առաջարկ լինելու դեպքում պատրաստ են համագործակցել, Անժելա Խաչատրյանը պատասխանեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ունի իր հստակ մոտեցումները թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության հետ կապված:

«Համագործակցություն կոչվածը հենց այնպես չի լինում, դա քաղաքական հստակ քննարկումներ են, բանակցություններ, կոնսուլտացիաներ, որոնք, կարծում եմ, սպասվում են առաջիկայում: Այս պահին պաշտոնական մակարդակի դեռևս որևէ քննարկում չկա, դրա համար ես զերծ կմնամ ինչ–որ բան ասելուց: Մենք բաց ենք քննարկումների համար, միշտ էլ բաց ենք եղել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցության գործելու և այս անգամ էլ ասում ենք, որ ցանկացած աջակցություն ու համագործակցություն պետք է լինի բանակցային սեղանի շուրջ»,– ընդգծեց նա:

Հնարավոր ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ էլ նշեց, որ ինչպես ցանկացած քաղաքական ուժ, որը ցանկանում է իր ներդրումն ունենալ և իր քաղաքական գործունեությունը ծավալել Հայաստանում, պետք է մասնակցի կարևորագույն գործընթաց համարվող պրոցեսին՝ ընտրություններին, և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ևս արտահերթ կամ հերթական ընտրությունների դեպքում մասնակցություն կունենա:

Դիտարկմանը, թե այդ ընտրություններին ՀՀԿ–ն իր ներկայիս վարկանիշով մեծաթիվ ձայներ չի կարողանա ունենալ, փոխարենը՝ այսօր ընդդիմադիր կամ այդպես իրենց կոչող քաղաքական ուժերն ավելի մեծ քանակ կունենան խորհրդարանում, Խաչատրյանը պատասխանեց, թե երբ կհասնենք ընտրական փուլ, կհասկանանք ովքեր են այդ գործընթացի հիմնական մասնակիցները, այդ ժամանակ կարող ենք ասել՝ ում վարկանիշը ինչպիսին է:

«Հիմա դեռ վաղ է ենթադրություններ անելու համար: Հանրապետական կուսակցությունը, լինելով երկրում առկա թե՛ աղքատության և թե՛ ներքին խնդիրների հեղինակը, այո, կարող ենք ասել, որ իր վարկանիշով չի փայլում: Թե մնացածներն ինչ վարկանիշ կունենան՝ ընտրական գործընթացն ու առաջ քաշած ծրագրերը ցույց կտան:

Նախևառաջ պետք է վերանա ռեյտինգային կոչվող համակարգը, որը Ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ անելու ամենահիմնաքարային կետն է: Սա նաև մենք ենք առաջ քաշում, որովհետև մենք 2017 թ. ընտրությունների ժամանակ հստակ տեսանք, որ ընտրական գործընթացների և ընտրական մասնագիտական–գաղափարական բանավեճերի վրա էական ու շատ արատավոր ազդեցություն ուներ ռեյտինգային համակարգը, որը կարծես թե փողի, քսակի պայքար էր, այլ ոչ թե՝ քաղաքական գաղափարների:

Երբ կատարվի նաև այս փոփոխությունը ի թիվս այլ փոփոխությունների, և լինեն մաքուր, ազատ ընտրություններ, այդ ժամանակ ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա կողմնորոշվելու՝ ըստ գաղափարների և ըստ քաղաքական ծրագրի: Այդ ժամանակ կլինեն լիիրավ արդար ու ազատ ընտրություններ, և կլինի ժողովրդի կամարտահայտություն»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում