Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ Կարապետյան
uncategorized

Անժելա Խաչատրյան. «Երբ կվերանա ռեյտինգային համակարգը, այդ ժամանակ կլինեն լիիրավ արդար ու ազատ ընտրություններ և կլինի ժողովրդի կամարտահայտություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի խոսքով, կուսակցությունը շարժման օրերին ղեկավար կազմի մակարդակով եղել է հրապարակում, անգամ այն ժամանակ, երբ դեռ ոչ ոք չէր միացել:

Նրա խոսքով, ապրիլի 14–ից իրենք գնացել են, ողջունել ցուցարարներին ու ժողովրդին, ասել, որ սա երկար գործընթաց է, պետք է համբերություն ունենալ, աջակցել ժողովրդին, որպեսզի նա կարողանա իր ձայնը բարձրացնել և իշխանությունն իր ձեռքը վերցնել:

«Ուրախ ենք, որ գործընթացներն այսպիսի զարգացում ստացան, մեր հասարակությունը չհիասթափվեց և ի վերջո եկավ այն կարևոր հանգրվանին, որ հասկացավ, թե իր ձայնը որոշիչ է և ինքն իր քայլերով իրականում կարող է դառնալ իշխանություն: Այնտեղ ենք եղել, մեր համակիրները, մեր կուսակցության անդամները միշտ էլ եղել են ժողովրդի կողքին կանգնած»,– նշեց նա «Փաստ»–ի հետ զրույցում:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից միասին աշխատելու առաջարկ լինելու դեպքում պատրաստ են համագործակցել, Անժելա Խաչատրյանը պատասխանեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ունի իր հստակ մոտեցումները թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության հետ կապված:

«Համագործակցություն կոչվածը հենց այնպես չի լինում, դա քաղաքական հստակ քննարկումներ են, բանակցություններ, կոնսուլտացիաներ, որոնք, կարծում եմ, սպասվում են առաջիկայում: Այս պահին պաշտոնական մակարդակի դեռևս որևէ քննարկում չկա, դրա համար ես զերծ կմնամ ինչ–որ բան ասելուց: Մենք բաց ենք քննարկումների համար, միշտ էլ բաց ենք եղել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցության գործելու և այս անգամ էլ ասում ենք, որ ցանկացած աջակցություն ու համագործակցություն պետք է լինի բանակցային սեղանի շուրջ»,– ընդգծեց նա:

Հնարավոր ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ էլ նշեց, որ ինչպես ցանկացած քաղաքական ուժ, որը ցանկանում է իր ներդրումն ունենալ և իր քաղաքական գործունեությունը ծավալել Հայաստանում, պետք է մասնակցի կարևորագույն գործընթաց համարվող պրոցեսին՝ ընտրություններին, և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ևս արտահերթ կամ հերթական ընտրությունների դեպքում մասնակցություն կունենա:

Դիտարկմանը, թե այդ ընտրություններին ՀՀԿ–ն իր ներկայիս վարկանիշով մեծաթիվ ձայներ չի կարողանա ունենալ, փոխարենը՝ այսօր ընդդիմադիր կամ այդպես իրենց կոչող քաղաքական ուժերն ավելի մեծ քանակ կունենան խորհրդարանում, Խաչատրյանը պատասխանեց, թե երբ կհասնենք ընտրական փուլ, կհասկանանք ովքեր են այդ գործընթացի հիմնական մասնակիցները, այդ ժամանակ կարող ենք ասել՝ ում վարկանիշը ինչպիսին է:

«Հիմա դեռ վաղ է ենթադրություններ անելու համար: Հանրապետական կուսակցությունը, լինելով երկրում առկա թե՛ աղքատության և թե՛ ներքին խնդիրների հեղինակը, այո, կարող ենք ասել, որ իր վարկանիշով չի փայլում: Թե մնացածներն ինչ վարկանիշ կունենան՝ ընտրական գործընթացն ու առաջ քաշած ծրագրերը ցույց կտան:

Նախևառաջ պետք է վերանա ռեյտինգային կոչվող համակարգը, որը Ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ անելու ամենահիմնաքարային կետն է: Սա նաև մենք ենք առաջ քաշում, որովհետև մենք 2017 թ. ընտրությունների ժամանակ հստակ տեսանք, որ ընտրական գործընթացների և ընտրական մասնագիտական–գաղափարական բանավեճերի վրա էական ու շատ արատավոր ազդեցություն ուներ ռեյտինգային համակարգը, որը կարծես թե փողի, քսակի պայքար էր, այլ ոչ թե՝ քաղաքական գաղափարների:

Երբ կատարվի նաև այս փոփոխությունը ի թիվս այլ փոփոխությունների, և լինեն մաքուր, ազատ ընտրություններ, այդ ժամանակ ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա կողմնորոշվելու՝ ըստ գաղափարների և ըստ քաղաքական ծրագրի: Այդ ժամանակ կլինեն լիիրավ արդար ու ազատ ընտրություններ, և կլինի ժողովրդի կամարտահայտություն»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում