Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Լալա Բեռնեցյան. «Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լսելով` ուրախությունից լաց եղա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի զրուցակիցն է Սարի թաղի 2016 թ. հուլիսի 19–ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը

– Սարի թաղի բնակիչները և գործով կալանավորված 10 տղաների հարազատներն մասնակցե՞լ են երթերին, հանրահավաքներին։

– Կալանավորների ընտանիքներն առանձին–առանձին ոչինչ չարեցին, որովհետև մենք ունենք Սարի թաղ։ Պայքարի շուրջը համախմբված մենք կատարեցինք պայքարի հրահանգները, փակել ենք ճանապարհներ, արտահայտել ենք մեր կարծիքը, օժանդակել, մենք էլ ենք համակարծիք եղել, որ արդեն դանակը ոսկորին է հասել և չի կարելի այսպես համակարգ պահել։

– Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ լինելու, ՀՀԿ–ի՝ այլևս իշխանություն չլինելու հետ կապված ի՞նչ հույսեր ունեք, հատկապես ձեր ամուսինների՝ ազատ արձակվելու վերաբերյալ։

– Ես մեծ հույսեր ունեմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը անձամբ եղել է քաղաքական հետապնդումների զոհ, քաղբանտարկյալ, ունեցել է քաղաքական նկատառումներ, որի համար և բանտարկվել է։ Նա մեզ ավելի ճիշտ կհասկանա։ Նա անձամբ տեղյակ է մեր ընտանիքների վատ վիճակի մասին, մեր բոլոր գործողություններից, այն, որ Սարի թաղը նույնպես աջակցել է իրենց մինչև վերջին պահը։

Առաջին հերթին շատ ուրախ եմ, որ ՀՀԿ–ն թուլացել է, որ նա որպես քաղաքական ուժ այլևս ոչինչ չի ներկայացնում, որովհետև ՀՀԿ–ի մոտ ամեն ինչը չափից դուրս էր։ Բեսպրեդելի սահմաններն էր անցել, քաղաքում իշխում էին կրիմինալ տարրերը, թեկուզ թաղային խուժանի տեսքով, որոնք իրենց դեմքը լավ ներկայացրին այս հավաքների ժամանակ։ Բոլորը տեսան։ ՀՀԿ–ն պետք է պատժվի մինչև վերջ։ Ամեն դեպքում, եթե այսօր Սարի թաղն ունի 10 բանտարկյալ, դա ՀՀԿ–ի շնորհիվ է։ ՀՀԿ–ի ղեկավարը որոշել էր, որ այդ 10 հոգին պետք է պատժվեն, քանի որ իրենք դուրս էին եկել, իրենց կենցաղային հարցերն էին բարձրացրել։

– Նախորդ շաբաթ, երբ իմացաք, որ Սերժ Սարգսյանն այլևս վարչապետ չէ, ի՞նչ զգացիք, ի՞նչ ակնկալեցիք։

– Այդ օրը հույսերս մեծացան։ Չնայած մինչ այդ էլ արդեն հույսեր կային, որովհետև նայում էիր գործի բնույթին, դատական նիստերին, գործն ընդհանրապես չէր գնում առաջ, ոչ մի վկայություն չեն տալիս։ Հասկացանք, որ չի կարող սա այսպես շարունակվել։ Ինչ–որ մի բան մի տեղ պայթելու է։ Մարդիկ արդեն 2 տարի նստած են, չեն դատվում, որովհետև իրենք մեղավոր չէին. իշխանության ներկայացուցչի հանդեպ ոչ մի ոտնձգություն 10–ից որևէ մեկը չի կատարել։

Դրա համար էլ ես նույնիսկ ուրախությունից արտասվել եմ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ Ասում են թունելի վերջում միշտ լույս է վառվում, դա էր իմ լույսը, որ նա հրաժարական տվեց։ Գոնե այս բռնատերից ազատվեցի։

Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա Սարի թաղի տղաներին, որովհետև դեպքի ժամանակ նա եղել և տեսել է՝ ինչ է կատարվել այնտեղ։

– Դուք ձեզ համար մոտավորապես ինչպիսի՞ վերջնաժամկետ եք դրել, որ այ այսքան ժամանակ հետո հույս ունեք, որ ձեր ամուսինը ձեր կողքին կլինի։

– Շատ շուտով։ Մենք Փաշինյանին նաև նամակ կուղարկենք, նա շատ անաչառ մարդ է, ես չեմ կասկածում մեկ վայրկյան, քանի որ եղել են դեպքեր, որ նա ինձ աջակցել է, իմ ամուսնու գործը, արդարացման վճիռը վերցրել է, որպեսզի միջնորդություն ներկայացնի դատախազություն իմ ամուսնու գոնե խափանման միջոցը՝ կալանավորումը փոխեն, նա տեղյակ է եղել իմ ծանր վիճակի մասին։ Միակ պատգամավորն է, որ հետաքրքրվել է, թե տղաների ընտանիքներն ինչպես են ապրում, ինչով կարողացել է՝ օգտակար է եղել։

– Ձեր ամուսինը ինչպե՞ս է արձագանքել այս գործընթացին։

– Նա շատ մեծ հույս ունի, որ շատ շուտով ազատվելու է, և ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իր հույսերը մարել։ Այն, որ մենք պրծանք ՀՀԿ–ից, շատ մեծ ձեռքբերում էր։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում