Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
uncategorized

Արթիկի ՀՀԿ թեկնածու Մուշեղ Պետոյան. «Տեղյակ եմ, որ Արթիկի քաղաքապետը իմ թիմակիցներից 5–6 հոգու ազատել է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրություններին ընդառաջ Շիրակի մարզում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Որոշ ՀՀԿ–ականներ ու նրանց մերձավորներ սատարում են Դաշնակցությանը:
Մամուլում գրվել է, որ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Շիրակի փոխմարզպետ է նշանակել Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբորը՝ Խաչիկ Վարագյանին: Արթիկի գազի գրասենյակի պետ Խաչիկ Վարագյանը, ազատվել է աշխատանքից, ու նրա նախկին աթոռը զբաղեցրել է որդին՝ Հայկ Վարագյանը:
Ասվում է նաև, որ Արթիկի քաղաքապետն էլ իր հերթին սկսել է կադրային ջարդ քաղաքապետարանում նրանց նկատմամբ, ովքեր իր ընտրության ժամանակ քվեարկել են այլ թեկնածուի օգտին:
«Փաստի» հետ զրույցում Արթիկի ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, նախկին ԲՀԿ–ական Մուշեղ Պետոյանը հաստատեց տեղեկությունը, որ Մխիթար Վարագյանը կադրային ջարդ է իրականացնում ու ազատում իր կողմնակիցներին, իսկ նրա եղբայրը՝ Խաչիկ Վարագյանը, պատրաստվում է առաջադրվել ՀՅԴ–ի ցուցակով:
Արթիկի տարածաշրջանը հետաքրքիր է նաև նրանով, որ աշնանը կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ՀՀԿ կառույցը որոշեց սատարել ոչ թե ՀՀԿ թեկնածու Մուշեղ Պետոյանին, այլ ՀՀԿ–ական Մխիթար Վարագյանին, որն էլ դարձավ քաղաքապետ:
Ներկայացնում ենք ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, նախկին ԲՀԿ–ական Մուշեղ Պետոյանի հետ մեր հարցազրույցը:

– Պարոն Պետոյան, մամուլում տեղեկություն կա, որ Շիրակի մարզպետը փոխմարզպետ է նշանակել Մխիթար Վարագյանի եղբորը՝ Խաչիկ Վարագյանին: Արդյոք Վարագյաններն այսօր Դաշնակցութան համա՞ր են աշխատում, և Ձեզ համար սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

– Դեռ փոխմարզպետ չի նշանակվել, որքան գիտեմ: Խաչիկ Վարագյանն առաջադրվում է Դաշնակցության ցուցակով: Դաշնակցությունը Մխիթար Վարագյանին է սատարել քաղաքապետի ընտրություններում, հիմա իրենք էլ Դաշնակցությանն են օգնելու: Դե, մարզպետը դաշնակցական է, էստեղ միշտ էլ դաշնակցականներն ակտիվ են եղել: Էն ժամանակ էլ հակառակորդներ ենք եղել, էս անգամ էլ փաստորեն, բախտի բերմամբ թե պատահմամբ, նորից ենք հակառակորդներ: Ամենքս մեր թիմն ունենք, ամենքս մեր ձևավորած համախոհներն ունենք: Չեմ կարծում, որ ինչ–որ բան պիտի փոխվի: Դաշնակցությունը փորձում է վարչական լծակներ օգտագործել, բայց վերջը ես էլ գործող պատգամավոր եմ, էդպես հեշտ չի էդ վարչական լծակներն օգտագործելը:

– Նախորդ անգամ, չնայած ՀՀԿ–ն պաշտոնապես հայտարարեց, որ Ձեզ է սատարում, սակայն Արթիկի ՀՀԿ կառույցը սատարեց Վարագյանին և վերջինս հաղթեց, հիմա հնարավո՞ր է Արթիկի ՀՀԿ կառույցը կրկին Ձեզ չսատարի ու Դուք պարտվեք:

– Դեռ իրենց հետ հանդիպում տեղի չի ունեցել, որովհետև երեկ ենք վերջնական որոշում կայացրել, որ մասնակցում ենք, բայց չեմ կարծում, որ ՀՀԿ–ականները սատարեն դաշնակցականներին կամ ՀՅԴ ցուցակում հայտնվածին: Անցած անգամ Վարագյան Մխիթարը էլի ՀՀԿ–ական էր: Անցած անգամ մենք թերևս շատ էինք ինքնավստահ և լավ չէի աշխատել: Էս անգամ կփորձենք մեր սխալը շտկել:

– Մամուլում տեղեկություն կա նաև, որ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը կադրային ջարդ է սկսել: Դա ճի՞շտ է:

– Տեղյակ եմ, որ քաղաքապետը 5–6 հոգու ազատել է: Իմ թիմակիցներն են, ինձ օգնել են, ակնհայտ է պատճառը: Ազատելու ոճը այլ տարբերակով է՝ կառուցվածքային փոփոխություն անելու հետևանքով: Հաստիքները փակել են, կամ առաջարկել են այնպիսի աշխատանք, որը հարմար չէր, արդեն հրաժարվում են, դուրս են գալիս:

– Իսկ Մխիթար Վարագյանի կողմից պրոդաշնակցական քայլեր նկատե՞լ եք:

– Դե հա, իրենց թիմակիցներով բոլորի ուղղվածությունն էլ դեպի էդ կողմն է: Էս պահի դրությամբ դեռ ակտիվ էդպես աշխատանք չի նկատվում, բայց արդեն մոտակա օրերին կերևա՝ ինչ պայմանավորվածություն ունեն Դաշնակցության հետ:

– Պարոն Պետոյան, մյուս կողմից Ձեր գործունեությունը խորհրդարանում շատ ակտիվ չի եղել օրենքներ գրելու և ելույթներ ունենալու իմաստով, ինչո՞ւ եք կրկին գնում խորհրդարան:

– Ակտիվ չի եղել ԱԺ–ի իմաստով, բայց ակտիվ է եղել ազգաբնակչության և ընտրողների հետ, էդ փաստ է: Էսօր մեր ազգաբնակչության հետ որ շփվում ենք, տեսնում ենք, որ գոհ են: Քաղաքապետի ընտրություններից հետո կապերը մնացել են: Հանրապետական կուսակցության հետ խոսելուց, բանակցություններ վարելուց հետո որոշում կայացրինք, որ ես առաջադրվում եմ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: