Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Մենք պատրաստ ենք համագործակցության հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցության. Արա Աբրահամյան

Հայաստանյան վերջին իրադարձությունների վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հետ:

–Ի՞նչ կատարվեց Հայաստանում Ձեր կարծիքով։

Նախ պետք է նկատել, որ վերջին տարիներին Հայաստանն անցավ բազմաթիվ փորձություններով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, հուլիսյան և ապրիլյան պատերազմներ, ընդունվեց նոր Սահմանադրություն և վերջին տարին ուղղակիորեն անցումային շրջան էր կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականին: Սոցիալական դժվարին կացությունը, ներդրումների բացակայությունը, աշխատատեղերի պակասը բերել էին արտագաղթի նոր ալիքի, որը մենք՝ ռուսաստանաբնակներս բոլորից լավ ենք տեսնում: Միաժամանակ՝ ի պատիվ մեր ժողովրդի, պետք է ասել, որ այդ դժվարին իրավիճակում մեր երկիրը մնաց անցնցում:

Հանուն արդարության, սակայն պետք է նշել, որ Հայաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններն ամենևին էլ հիմնազուրկ չեն: Իրականում բնակչությունը ոտքի կանգնեց կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման դեմ։ Տրամաբանական է, որ Հայաստանի բնակչությանը միացավ Սփյուռքի մի լայն զանգված, նրանց մի մասը մասնակցեց ցույցերին ֆիզիկապես, մի ստվար զանգված էլ մտովի այդ ցույցերում էր: Եվ հիմա հայ ազգն աշխարհով մեկ սպասում է, թե ինչ պտուղներ է տալու այդ հեղափոխությունը։

-Իսկ Ձեր կարծիքով, ի՞նչ է լինելու թավշյա հեղափոխությունից հետո ։

Հայաստանի նոր իշխանությունները, այն իշխանությունները, որոնք կընտրվեն Հայաստանի Սահամանադրության համաձայն, նոր վարչապետը, ում կընտրի Ազգային ժողովը պետք է հասկանան, որ ժողովրդին հիասթափեցնելու լիմիտն սպառվել է։ Կարճ ժամանակ անց պետք է տեսանելի լինի, որ Հայաստանը վերածվում է հավասար հնարավորությունների երկրի, առանց մենաշնորհների, առանց կոռուպցիայի։ Հայաստանի ցանկացած քաղաքացի պետք է վստահ լինի, որ երկրում, օրինակ, արդեն ձևավորվում է անկախ դատական համակարգ։ Հայ ազգն աշխարհի ամենատաղանդավոր ազգերից է։ Դա հասկանալու համար բավական է տեսնել, թե ինչ հաջողությունների են հայերը հասնում տարբեր երկրներում։ Պատկերացրեք, որ հայերի համար սեփական երկրում ստեղծվեն պայմաններ և նրանք կարողանան արդար պայմաններում իրենց սեփական բիզնեսով զբաղվել, ստեղծագործել: Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանը վստահաբար կարող է դառնալ տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրը։

-Ինչու՞ Ռուսատստանը չմիջամտեց այս իրադարձություններին:

Իսկ պե՞տք է միջամտեր: Մոսկվան չմիջամտեց, որովհետև սա զուտ ներհայաստանյան խնդիր է: Այդուամենայնիվ Ռուսաստանն ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձություններին, որովհետև չի ուզում կորցնել Հայաստանը, որպես տարածաշրջանում բարեկամ, դաշնակից երկիր։ Ռուսաստանի իշխանությունների իրական գործողությունների մասին պետք է դատել Մոսկվայի ռեալ քայլերից, և ոչ թե առանձին, շատ անգամ նույնիսկ այստեղ՝ Մոսկվայում, հեղինակություն չվայելող անհատների հայտարարություններից։ Մոսկվան, իմ համոզմամբ պատրաստ է արդյունավետ աշխատել Հայաստանի ցանկացած կառավարության հետ, որին կընտրի Ազգային ժողովը, պահպանելով Սահմանադրության տառը, և որը կվայելի ժողովրդի վստահությունը։ Սա է կարևոր Մոսկվայի համար, սա առաջին հերթին կարևոր է Հայաստանի համար։ Այն որ Հայաստանը մնալու է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը պարզ է բոլորին․ Թուրքիայի և Արդբեջանի պես հարևաններ ունեցող Հայաստանն այլընտրանք չունի։ Մոսկվան, իհարկե, չի միջամտելու հայաստանյան ներքաղաքական գործերին, թեկուզ միայն նրա համար, որ դրա կարիքը չկա։ Համոզված եմ, որ Հայաստանի ցանկացած ղեկավար գիտակցելու է Ռուսաստանի հետ ռազմավարական-բարեկամական և տնտեսական հարաբերությունների կարևորությունը։

-Եթե Ազգայաին ժողովը մայիսի 1-ին ընտրի Փաշինյանին որպես վարչապետ, արդյո՞ք նա կկարողանա հանել երկիրը ճգնաժամից։

Անհրաժեշտ է նախևառաջ մտածել տնտեսության մասին։ Եթե արտագաղթը Հայաստանից շարունակվի նույն տեմպերով, ժողովրդական այս շարժումն անիմաստ կլինի։ Իսկ որպեսզի մարդիկ մնան իրենց հայրենիքում և չարտագաղթեն Ռուսաստան կամ ուրիշ երկրներ, անհրաժեշտ է, որ Հայաստանի քաղաքներում և գյուղերում մարդիկ հանապազօրյա հացը վաստակելու հնարավորություն ունենան: Առաջին հերթին պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, պետք է լինեն իրական ներդրումներ։ Այս առումով լավ կլինի, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին հայացքն ուղղեն դեպի Սփյուռք։ Սփյուռքը պետք է ավելի ակտիվ ներգրավված լինի Հայաստանի տնտեսության մեջ, Կալիֆոռնիայում կամ Կրասնոդարում ապրող հայերը բիզնեսներ պետք է հիմնեն Հայաստանում։ Ես բազմիցս նման իրական ծրագրեր եմ առաջարկել Հայաստանի իշխանություններին. վերջին տարիներին Հայաստանում կազմակերպել եմ Եվրասիական գործընկերության տնտեսական համաժողովներ, որոնց նպտակն էր Հայաստան նոր տնտեսական ծրագրեր ու ներդրումներ բերելը։

-Դուք անձամբ պատրա՞ստ եք աշխատել Հայաստանի նոր իշխանությունների հետ:

Չեմ ուզում վատը խոսել Հայաստանի հին իշխանությունների մասին. այսօր նրանց բոլորն են քննադատում։ Միայն ասեմ, որ իր հրաժարականով Հայաստանի երրորդ նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարսգսյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իմաստուն քաղաքական գործիչ է։ Ես հուսով եմ, որ նոր իշխանությունների հետ մեր համագործակցությունն արդյունավետ կլինի։ Իմ վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ չի փոխվել և չի կարող փոխվել։ Ես միշտ փորձել եմ օգտակար լինել։ Երբեմն նույնիսկ դարձել եմ իշխանության քննդատության և իշխանական մամուլի գրոհի թիրախը։ Բայց դա ինձ չի կանգնեցրել։ Իհարկե, ես այսօր էլ պատրաստ եմ աշխատել Հայաստանի ցանկացած օրինական իշխանության հետ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի հայ համայնքը կարող է հարյուր, հազար անգամ ավելի օգտակար լինել հայրենիքին։ Եվ մենք պատրաստ ենք համագործակցության հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցության։