Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ
Հասարակություն

Մենք պատրաստ ենք համագործակցության հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցության. Արա Աբրահամյան

Հայաստանյան վերջին իրադարձությունների վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հետ:

–Ի՞նչ կատարվեց Հայաստանում Ձեր կարծիքով։

Նախ պետք է նկատել, որ վերջին տարիներին Հայաստանն անցավ բազմաթիվ փորձություններով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, հուլիսյան և ապրիլյան պատերազմներ, ընդունվեց նոր Սահմանադրություն և վերջին տարին ուղղակիորեն անցումային շրջան էր կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականին: Սոցիալական դժվարին կացությունը, ներդրումների բացակայությունը, աշխատատեղերի պակասը բերել էին արտագաղթի նոր ալիքի, որը մենք՝ ռուսաստանաբնակներս բոլորից լավ ենք տեսնում: Միաժամանակ՝ ի պատիվ մեր ժողովրդի, պետք է ասել, որ այդ դժվարին իրավիճակում մեր երկիրը մնաց անցնցում:

Հանուն արդարության, սակայն պետք է նշել, որ Հայաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններն ամենևին էլ հիմնազուրկ չեն: Իրականում բնակչությունը ոտքի կանգնեց կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման դեմ։ Տրամաբանական է, որ Հայաստանի բնակչությանը միացավ Սփյուռքի մի լայն զանգված, նրանց մի մասը մասնակցեց ցույցերին ֆիզիկապես, մի ստվար զանգված էլ մտովի այդ ցույցերում էր: Եվ հիմա հայ ազգն աշխարհով մեկ սպասում է, թե ինչ պտուղներ է տալու այդ հեղափոխությունը։

-Իսկ Ձեր կարծիքով, ի՞նչ է լինելու թավշյա հեղափոխությունից հետո ։

Հայաստանի նոր իշխանությունները, այն իշխանությունները, որոնք կընտրվեն Հայաստանի Սահամանադրության համաձայն, նոր վարչապետը, ում կընտրի Ազգային ժողովը պետք է հասկանան, որ ժողովրդին հիասթափեցնելու լիմիտն սպառվել է։ Կարճ ժամանակ անց պետք է տեսանելի լինի, որ Հայաստանը վերածվում է հավասար հնարավորությունների երկրի, առանց մենաշնորհների, առանց կոռուպցիայի։ Հայաստանի ցանկացած քաղաքացի պետք է վստահ լինի, որ երկրում, օրինակ, արդեն ձևավորվում է անկախ դատական համակարգ։ Հայ ազգն աշխարհի ամենատաղանդավոր ազգերից է։ Դա հասկանալու համար բավական է տեսնել, թե ինչ հաջողությունների են հայերը հասնում տարբեր երկրներում։ Պատկերացրեք, որ հայերի համար սեփական երկրում ստեղծվեն պայմաններ և նրանք կարողանան արդար պայմաններում իրենց սեփական բիզնեսով զբաղվել, ստեղծագործել: Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանը վստահաբար կարող է դառնալ տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրը։

-Ինչու՞ Ռուսատստանը չմիջամտեց այս իրադարձություններին:

Իսկ պե՞տք է միջամտեր: Մոսկվան չմիջամտեց, որովհետև սա զուտ ներհայաստանյան խնդիր է: Այդուամենայնիվ Ռուսաստանն ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձություններին, որովհետև չի ուզում կորցնել Հայաստանը, որպես տարածաշրջանում բարեկամ, դաշնակից երկիր։ Ռուսաստանի իշխանությունների իրական գործողությունների մասին պետք է դատել Մոսկվայի ռեալ քայլերից, և ոչ թե առանձին, շատ անգամ նույնիսկ այստեղ՝ Մոսկվայում, հեղինակություն չվայելող անհատների հայտարարություններից։ Մոսկվան, իմ համոզմամբ պատրաստ է արդյունավետ աշխատել Հայաստանի ցանկացած կառավարության հետ, որին կընտրի Ազգային ժողովը, պահպանելով Սահմանադրության տառը, և որը կվայելի ժողովրդի վստահությունը։ Սա է կարևոր Մոսկվայի համար, սա առաջին հերթին կարևոր է Հայաստանի համար։ Այն որ Հայաստանը մնալու է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը պարզ է բոլորին․ Թուրքիայի և Արդբեջանի պես հարևաններ ունեցող Հայաստանն այլընտրանք չունի։ Մոսկվան, իհարկե, չի միջամտելու հայաստանյան ներքաղաքական գործերին, թեկուզ միայն նրա համար, որ դրա կարիքը չկա։ Համոզված եմ, որ Հայաստանի ցանկացած ղեկավար գիտակցելու է Ռուսաստանի հետ ռազմավարական-բարեկամական և տնտեսական հարաբերությունների կարևորությունը։

-Եթե Ազգայաին ժողովը մայիսի 1-ին ընտրի Փաշինյանին որպես վարչապետ, արդյո՞ք նա կկարողանա հանել երկիրը ճգնաժամից։

Անհրաժեշտ է նախևառաջ մտածել տնտեսության մասին։ Եթե արտագաղթը Հայաստանից շարունակվի նույն տեմպերով, ժողովրդական այս շարժումն անիմաստ կլինի։ Իսկ որպեսզի մարդիկ մնան իրենց հայրենիքում և չարտագաղթեն Ռուսաստան կամ ուրիշ երկրներ, անհրաժեշտ է, որ Հայաստանի քաղաքներում և գյուղերում մարդիկ հանապազօրյա հացը վաստակելու հնարավորություն ունենան: Առաջին հերթին պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, պետք է լինեն իրական ներդրումներ։ Այս առումով լավ կլինի, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին հայացքն ուղղեն դեպի Սփյուռք։ Սփյուռքը պետք է ավելի ակտիվ ներգրավված լինի Հայաստանի տնտեսության մեջ, Կալիֆոռնիայում կամ Կրասնոդարում ապրող հայերը բիզնեսներ պետք է հիմնեն Հայաստանում։ Ես բազմիցս նման իրական ծրագրեր եմ առաջարկել Հայաստանի իշխանություններին. վերջին տարիներին Հայաստանում կազմակերպել եմ Եվրասիական գործընկերության տնտեսական համաժողովներ, որոնց նպտակն էր Հայաստան նոր տնտեսական ծրագրեր ու ներդրումներ բերելը։

-Դուք անձամբ պատրա՞ստ եք աշխատել Հայաստանի նոր իշխանությունների հետ:

Չեմ ուզում վատը խոսել Հայաստանի հին իշխանությունների մասին. այսօր նրանց բոլորն են քննադատում։ Միայն ասեմ, որ իր հրաժարականով Հայաստանի երրորդ նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարսգսյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իմաստուն քաղաքական գործիչ է։ Ես հուսով եմ, որ նոր իշխանությունների հետ մեր համագործակցությունն արդյունավետ կլինի։ Իմ վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ չի փոխվել և չի կարող փոխվել։ Ես միշտ փորձել եմ օգտակար լինել։ Երբեմն նույնիսկ դարձել եմ իշխանության քննդատության և իշխանական մամուլի գրոհի թիրախը։ Բայց դա ինձ չի կանգնեցրել։ Իհարկե, ես այսօր էլ պատրաստ եմ աշխատել Հայաստանի ցանկացած օրինական իշխանության հետ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի հայ համայնքը կարող է հարյուր, հազար անգամ ավելի օգտակար լինել հայրենիքին։ Եվ մենք պատրաստ ենք համագործակցության հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցության։